ԱՄՆ-ը շարունակում է համագործակցել Ռուսաստանի հետ՝ Իրանի միջուկային գործարքը վերսկսելու հարցում
ԱՄՆ-ը շարունակում է համագործակցել Ռուսաստանի հետ՝ Իրանի միջուկային գործարքը վերսկսելու հարցում։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ Պետդեպարտամենտի բարձրաստիճան ներկայացուցիչը՝ նշելով, որ Մոսկվան պետք է հասկանա, որ Ուկրաինայի հետ կապված պատժամիջոցները չպետք է ազդեն համաձայնագրի կատարման վրա, հայտնում է Reuters-ը։
Վաշինգտոնը պատժամիջոցներ չի կիրառի Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրի (ԳՀՀԾ) մաս կազմող միջուկային նախագծերում Ռուսաստանի մասնակցության համար, երբ այն ամբողջությամբ իրականացվի, ասել է պաշտոնյան՝ անանունության պայմանով։
Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը երեքշաբթի օրը Մոսկվայում իր իրանցի գործընկեր Հոսեյն Ամիր Աբդոլլահիանի հետ բանակցություններից հետո ասել է, որ ԱՄՆ ենթադրությունները, թե Մոսկվան արգելափակում է Իրանի հետ միջուկային համաձայնագիրը վերսկսելու ջանքերը, իրականությանը չեն համապատասխանում:
Լավրովն ասել է, որ Ռուսաստանը գրավոր երաշխիքներ է ստացել ԱՄՆ-ից, որ Ուկրաինայի պատճառով Մոսկվայի դեմ պատժամիջոցները չեն խանգարի համաձայնագրի շրջանակներում համագործակցությանը:
Պատասխանելով Լավրովի մեկնաբանությունների մասին հարցին՝ ԱՄՆ պաշտոնյան ասել է․ «Իհարկե, մենք պատժամիջոցներ չենք կիրառի ԳՀՀԾ-ի մաս կազմող միջուկային նախագծերին Ռուսաստանի մասնակցության համար»։
«Մենք չենք կարող Ռուսաստանին որևէ երաշխիք տրամադրել և չենք մեկնաբանի Լավրովի հրապարակային հայտարարությունները»,- հավելել է պաշտոնյան։ «Միգուցե հիմա Մոսկվայի համար պարզ է, որ, ինչպես մենք հրապարակավ հայտարարել ենք, Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցները կապված չեն ԳՀՀԾ-ի հետ և չպետք է որևէ ազդեցություն ունենան դրա իրականացման վրա», տեղեկացնում է News.am-ը:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-14 15:51
Верховный лидер Ирана Али Хаменеи назначил Маджида Мусави командующим военно-космическими силами Корпуса стражей исламской революции Ирана, отвечающими за ракетный потенциал республики.
-
2025-06-14 15:48
Иран официально уведомил Францию, Великобританию и США о том, что он начнет очень масштабные атаки против Израиля, сообщает Telegram-канал Mehr.
-
2025-06-14 15:47
Азербайджан ожидает от Армении конкретных шагов по реализации Зангезурского коридора, который имеет стратегическое значение для всего региона. об этом заявил помощник президента Азербайджана Хикмет Гаджиев, выступая на панельной дискуссии «Средний коридор: новая геополитическая и экономическая линия жизни» в рамках форума GLOBSEC-2025.
-
2025-06-14 15:44
Все представители Ирана, участвовавшие в переговорах с США по ядерной сделке, были убиты в ходе ударов Израиля по иранской территории. Об этом рассказал президент США Дональд Трамп в разговоре с журналисткой CNN Даной Баш.