Արևմուտքի պատժամիջոցները լուրջ հարված են հասցրել համաշխարհային ողջ տնտեսությանը
Ռուսաստանի դեմ պատժամիջոցները ամերիկացիներին ու եվրոպացիներին են հարվածում։ Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։
«Որպես զենք նրանք (արևմտյան երկրները) ընտրել են Ռուսաստանի դեմ տնտեսական, ֆինանսական, առևտրային և այլ պատժամիջոցներ, որոնք այժմ, ի դեպ, հարվածում են եվրոպացիներին և ամերիկացիներին՝ բենզինի, էներգակիրների, պարենային ապրանքների, թանկացման միջոցով, ռուսական շուկայի հետ կապված աշխատատեղերի կորստի, գների բարձրացման միջոցով... Այստեղ, ինչպես ասում են, պետք չէ ամեն ինչ մեզ վրա գցել՝ ամեն ինչում մեղադրելով մեր երկրին»,- ասել է Պուտինը։
Նրա խոսքով՝ պատժամիջոցները դաս են դարձել ռուսական բիզնեսի համար։ «Օտարերկրյա ակտիվների, ռուսական ընկերությունների և ֆիզիկական անձանց հաշիվների կալանքը դաս է ազգային բիզնեսի համար, որ չկա ավելի հուսալի բան, քան սեփական երկրում ներդրումներ կատարելը»: Միաժամանակ նա վստահեցրել է, որ Ռուսաստանը, ի տարբերություն Արևմուտքի, կհարգի օտարերկրյա ընկերությունների սեփականության իրավունքը։
Պուտինը նշել է, որ արևմտյան պատժամիջոցները լուրջ հարված են հասցրել համաշխարհային ամբողջ տնտեսությանը, աշխարհում սննդի հետ կապված խնդիրներ կառաջանան։ Նրա խոսքով, Արևմուտքում Ռուսաստանի Դաշնության հաշիվները արգելափակելուց հետո շատ երկրներ իրենց պահուստները կվերածեն ապրանքների, ինչը կմեծացնի դեֆիցիտը։
Արևմուտքի նպատակը միլիոնավոր մարդկանց կյանքը վատացնելն է, ագրեսիան տոտալ և անթաքույց բնույթ է կրում, ասել է ՌԴ նախագահը։ «Փաստացի նման քայլերն ուղղված են միլիոնավոր մարդկանց կյանքը վատթարացնելուն, դրանք ունեն ագրեսիայի, տնտեսական, քաղաքական, տեղեկատվական միջոցներով պատերազմի բոլոր նշանները, այն տոտալ և անթաքույց բնույթ է կրում»,- Ռուսաստանի Դաշնության մարզերին աջակցության միջոցառումներին նվիրված խորհրդակցության ժամանակ ասել է Պուտինը, տեղեկացնում է News.am-ը։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-04-23 11:44
Российский политолог Василий Колташов прокомментировал Alpha News заявление представителя МИД РФ Марии Захаровой о том, что Минская группа ОБСЕ, занимающаяся решением карабахской проблемы, утратила свою актуальность.
-
2025-04-23 11:35
С началом боевых действий на территории Украины и санкций в отношении России экономика Армении пережила беспрецедентный всплеск активности: резкий рост импорта, экспорта и внутренних инвестиций, поддержанных притоком капитала и людей в основном из России. Однако спустя три года, в условиях условной стабилизации, страна сталкивается с глубокими структурными проблемами. В интервью VERELQ экономический обозреватель, генеральный директор агентства "Арминфо" Эммануил Мкртчян анализирует причины спада внешней торговли, снижение внутреннего спроса, ситуацию на ипотечном рынке и парадоксально устойчивый рост банковского сектора.
-
2025-04-23 11:27
Группа ученых из США утверждает, что они открыли совершенно новый цвет, которого никогда раньше не видел человек.
-
2025-04-23 11:22
Продление срока подачи декларации о доходах до 1 ноября не приведет к росту числа заявок, а угрозы о штрафах в случае незаполнения деклараций вряд ли будут применены. Такое мнение в беседе со Sputnik Армения высказал руководитель инициативы "Армения – это я", экономист Наири Саркисян.