Կոբախիձե․ Վրաստանը չի միանա Ռուսաստանի դեմ պատժամիջոցներին
Վրաստանում իշխող «Վրացական երազանք» կուսակցության նախագահ Իրակլի Կոբախիձեն կրկնել է, որ Վրաստանը չի միանա Ռուսաստանի դեմ սահմանված պատժամիջոցներին։
Ըստ Կոբախիձեի՝ «պատերազմի կուսակցությունը»՝ ի դեմս նախկին իշխող «Միացյալ ազգային շարժում» կուսակցության, «չի համարձակվում բացահայտ խոսել պատժամիջոցներ սահմանելու և Վրաստանին ռազմական հակամարտության մեջ ընդգրկելու ցանկության մասին։ Սակայն նրանց բոլոր սադրանքները հենց դրան են ուղղված», հաղորդում է Новости-Грузия-ն։
«Հարկ է նշել, որ վերջին օրերին «Ազգային շարժման» պատժամիջոցների դեմ սադրանքների արշավին ակտիվորեն միացել են նաև նրանց օտարերկրյա լոբբիստները։ Այս օրերին «Ազգային շարժմանը» պատկանող հեռուստաընկերությունները լուսաբանել են լոբբիստների մի քանի նման հայտարարություններ, որոնցում նրանք Վրաստանի իշխանություններին կոչ են արել միանալ պատժամիջոցներին։
Չնայած այս ամենին՝ նույնիսկ Վրաստանի այն ժամանակվա կառավարությունը 2008թ․ պատերազմից հետո պատժամիջոցներ չկիրառեց Ռուսաստանի դեմ։
Ավելին, «Ազգային շարժման» օրոք՝ 2010թ․, Վրաստանի կառավարությունը մասամբ, իսկ 2012թ․ ամբողջությամբ սահմանեց առանց վիզայի ռեժիմ Ռուսաստանի քաղաքացիների համար։
2012թ․ հետո մեր իշխանության օրոք Ռուսաստանի հետ առևտրատնտեսական հարաբերություններն ընդլայնվեցին։ Եվ այս մասին ոչ ոք, կրկնում եմ, ո՛չ նախորդ, ո՛չ ներկա իշխանությունները որևէ քննադատական արտահայտություն չարեցին։
Բոլորին պարզ էր, որ իշխանության քայլերը ծառայում էին բացառապես սեփական երկրի ու բնակչության, այդ թվում՝ Ռուսաստանում և օկուպացված տարածքներում բնակվող մեր հարյուր հազարավոր քաղաքացիների շահերին։
Ելնելով ուկրաինացի ժողովրդի հետ մեր հատուկ հարաբերություններից՝ բնական է, որ Ուկրաինայի հետ մեր համերաշխությունը հատուկ բնույթ է կրում։ Այնուամենայնիվ, պարզ չէ, թե ինչպես կարող են մեզնից պահանջել պատժամիջոցներ կիրառել Ուկրաինայում շարունակվող ռուսական ռազմական ագրեսիայի պատճառով, երբ վրացական կառավարությունը դա չարեց նույնիսկ սեփական տարածքների օկուպացումից հետո:
Եվս մեկ անգամ կոչ եմ անում «Ազգային շարժմանը», քողարկված քարոզչության, սադրանքների և վարձու օտարերկրյա լոբբիստների կիրառման փոխարեն, խնդրում եմ բացահայտ խոսեք այս մասին։
Եվս մեկ անգամ պետք է նշել, որ տնտեսական պատժամիջոցների կիրառմամբ Վրաստանի կառավարությունը ոչ մի տնտեսական վնաս չի հասցնի Ռուսաստանին, այլ ծանր հարվածի տակ կդնի սեփական բնակչությանը։
Ելնելով դրանից՝ ևս մեկ անգամ շեշտում եմ, որ պատժամիջոցների կիրառման վերաբերյալ մեր դիրքորոշումն անփոփոխ է, և որևէ սադրանք, գաղտնի ընկերություններ կամ օտարերկրյա լոբբիստներ մեզ չեն ստիպի փոխել այս դիրքորոշումը։
Կրկնում եմ, որ Վրաստանը չի միանա Ռուսաստանի դեմ սահմանված պատժամիջոցներին։
Ուկրաինայի քաղաքական և հումանիտար աջակցությանը զուգահեռ՝ Վրաստանի կառավարության դիրքորոշումն անփոփոխ է․ Վրաստանը կպաշտպանի իր պետության ու ժողովրդի շահերը»,- ասել է Կոբախիձեն, տեղեկացնում է News.am-ը։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-06 15:06
Спикер парламента РА Ален Симонян на встрече с председателем Совета Федерации РФ Валентиной Матвиенко поднял вопрос армянских пленных и без вести пропавших. Об этом сообщает пресс-служба армянского парламента.
-
2025-06-06 15:04
Спикер Совфеда Валентина Матвиенко в ходе официального визита в Армению встретилась с премьер-министром республики Николом Пашиняном. Об этом сообщила пресс-служба СФ.
-
2025-06-06 14:58
Федеральный суд в Бостоне заблокировал решение администрации президента США Дональда Трампа запретить въезд в Соединенные Штаты иностранных студентов Гарвардского университета до дальнейшего судебного разбирательства. Об этом сообщило агентство Reuters.
-
2025-06-06 14:55
Инцидент произошел после полуночи. Около часа ночи они сели на лошадей и поскакали за третьей лошадью, которая находилась недалеко от границы. Об этом в интервью Новости Армении - NEWS.am рассказал член совета общины Тег Аргам Овсепян, рассказав обстоятельства, при которых двое несовершеннолетних заблудились и оказались на территории Азербайджана.