ՇՀԿ-ն ուսումնասիրում է Հայաստանին և Ադրբեջանին դիտորդի կարգավիճակ տրամադրելու հարցը
Շանհայի համագործակցության կազմակերպության (ՇՀԿ) անդամ պետություններն ակտիվորեն ուսումնասիրում են Հայաստանին և Ադրբեջանին դիտորդի կարգավիճակ տրամադրելու հարցը։ Այս մասին ՏԱՍՍ-ի հետ զրույցում ասել է կազմակերպության գլխավոր քարտուղար Չժան Մինը։
«Ինչ վերաբերում է Հայաստանին և Ադրբեջանին դիտորդի կարգավիճակ տրամադրելու հարցին, ՇՀԿ անդամ պետություններն ակտիվորեն ուսումնասիրում են հարցը»,- ասել է նա։
«Այդ առումով անձամբ ես լավատեսորեն եմ տրամադրված՝ չնայած տվյալ պահին չեմ կարող հստակ ժամկետ նշել»,- հավելել է նա։
Գլխավոր քարտուղարի խոսքով՝ երկու երկրների միջև հարաբերությունները, իհարկե, կարևոր գործոն են, որը պետք է հաշվի առնել։
«Միաժամանակ, ՇՀԿ անդամները համակարծիք են, որ չպետք է երկկողմ հակասություններ ներդնել կազմակերպությունում։ Սա պարտավորություն է, որը պետք է կատարի ցանկացած երկիր, որը հավակնում է դառնալ ՇՀԿ անդամ»,- հավելել է Չժան Մինը։
ՇՀԿ-ի ստեղծման մասին հռչակագիրը ստորագրվել է Շանհայում 2001թ․ հունիսին Ղազախստանի, Ղրղըզստանի, Չինաստանի, Ռուսաստանի, Տաջիկստանի և Ուզբեկստանի կողմից։ 2017թ․ ՇՀԿ լիիրավ անդամ են դարձել Հնդկաստանն ու Պակիստանը, տեղեկացնում է News.am-ը։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-14 15:51
Верховный лидер Ирана Али Хаменеи назначил Маджида Мусави командующим военно-космическими силами Корпуса стражей исламской революции Ирана, отвечающими за ракетный потенциал республики.
-
2025-06-14 15:48
Иран официально уведомил Францию, Великобританию и США о том, что он начнет очень масштабные атаки против Израиля, сообщает Telegram-канал Mehr.
-
2025-06-14 15:47
Азербайджан ожидает от Армении конкретных шагов по реализации Зангезурского коридора, который имеет стратегическое значение для всего региона. об этом заявил помощник президента Азербайджана Хикмет Гаджиев, выступая на панельной дискуссии «Средний коридор: новая геополитическая и экономическая линия жизни» в рамках форума GLOBSEC-2025.
-
2025-06-14 15:44
Все представители Ирана, участвовавшие в переговорах с США по ядерной сделке, были убиты в ходе ударов Израиля по иранской территории. Об этом рассказал президент США Дональд Трамп в разговоре с журналисткой CNN Даной Баш.