Երևան-Սևան ճանապարհը բաց է. այսօր բնակիչների հետ հանդիպում է նախատեսված
Ծովագյուղի և Սեմյոնովկայի բնակիչները գիշերը ժամը 4–ին բացել են Երևան–Սևան ճանապարհը։
«Նախարարությունից մարդիկ էին եկել, պայմանավորվեցինք, որ էսօր ժամը 14։00–ին կգան համայնք, կքննարկենք հարցը։ Պահանջել ենք, որ Գնել Սանոսյանը ներկա լինի այդ հանդիպմանը»,– NEWS.am-ի հետ զրույցում ասաց Սեմյոնովկայի վարչական ղեկավար Դավիթ Մնացականյանը։
Նշենք, որ երեկ Երևան–Սևան ճանապարհը փակ է ժամը 12–ից։
Գյուղացիները հանդիպում էին պահանջում Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանի հետ, սակայն նա այդպես էլ օրվա ընթացքում չէր գնացել նրանց մոտ։
Բնակիչների հետ հանդիպել էր մարզպետ Կարեն Սարգսյանը, որին չէր հաջողվել գյուղացիներին համոզել ճանապարհը բացել։
Ավելի վաղ NEWS.am հայտնել էր, որ մարզպետը բնակիչներին առաջարկել է ճանապարհը բացել, երկու օր ժամանակ տալ հարցի կարգավորման համար, բայց Ծովագյուղի և Սեմյոնովկայի բնակիչները չեն համաձայնել։
Նշենք նաև, որ երեկ Կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ Ազգային ժողովում տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը՝ անդրադառնալով բնակիչների պահանջին հորդորել էր բացել ճանապարհը։
«Հարցը ճանապարհին քննարկելու նյութ չէ, մենք առավոտյան իրենց առաջարկել ենք աշխատանքային խումբ ստեղծել և քննարկել հարցը»,– ասել էր Գնել Սանոսյանը։
Նախարարը նշել էր, որ համայնքներն արդեն խոշորացվել են, և ըստ կառավարության, «Վարչատարածքային բաժանման մասին» օրենքը փոխելու կարիք չկա։
«Այս ամիսների փորձը ցույց է տալիս, որ այդ խոշոր միավորները արդարացնում են իրենց։ Ինչ վերաբերում է ծովագյուղցիների այն մտահոգությանը, թե խոշորացման արդյունքում տուժելու է իրենց համայնքը, արդարացված չէ»,– ասել էր Գնել Սանոսյանը։
Նշենք, որ այս երկու գյուղերի բնակիչները դեմ էին խոշորացմանը և դեկտեմբերի 5–ին տեղի ունեցած Սևան խոշորացված համայնքի ՏԻՄ ընտրություններին չէին մասնակցել։
Բնակիչները սպասում էին Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության որոշմանը, որով պարզ կդառնա իրենց համայնքների ճակատագիրը։
Մինչդեռ նախարարությունից NEWS.am-ի հետ զրույցում նշել էին, որ այս համայնքների համար որևէ այլընտրանքային լուծում չի քննարկվում։
«Ծովագյուղ և Սեմյոնովկա գյուղերը իրավաբանորեն համարվում են խոշորացված համայնքներ՝ Սևան համայնքի կազմում, որևէ այլընտրանքային լուծում այդ համայնքների մասով առհասարակ չի քննարկվում»,– ասել էր տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի մամուլի խոսնակ Սոնա Հարությունյանը։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-03 11:46
Варварская бакинская администрация усиливает антиармянские настроения, угрожая безопасности Армении, считает заведующий Кафедрой иранистики факультета востоковедения ЕГУ Вардан ВОСКАНЯН.
-
2025-06-03 11:43
Отставка начальника полиции Армении Арама Ованнисяна может быть связана с недовольством премьер-министра Никола Пашиняна организацией безопасности в день празднования его 50-летия. Об этом пишет газета "Грапарак".
-
2025-06-03 11:40
Руководитель офиса Владимира Зеленского Андрей Ермак вылетел в США. Об этом пишет "СТРАНА.ua".
-
2025-06-03 11:39
Соединенные Штаты закрыли две военные базы в Сирии и передали еще одну под контроль курдских "Сирийских демократических сил" (СДС) в рамках постепенного сокращения военного контингента. Об этом сообщил представитель Пентагона в интервью телеканалу Al Arabiya. Его слова приводит ТАСС.