Տիգրան Աբրահամյան․ Ադրբեջանը ծանր գին վճարելով է փորձում է ամրանալ Քարագլխում
Արցախում Քարագլխի նկատմամբ վերահսկողություն ունեն հայկական համապատասխան ուժային ստորաբաժանումներն ու ռուս խաղաղապահները, լրագրողների հետ զրույցում հայտարարեց ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը։
Նա ասաց, թե Ադրբեջանի գլխավոր նպատակը՝ հասնել Քարագլխի այն հատվածին, որը նրան լիակատար վերահսկողության հնարավորություն կտար, չի հաջողվել. ռուս խաղաղապահները մի քանի հատվածից կանխել են ներխուժումն ու հայկական ստորաբաժանումները փակել են ներթափանցման ուղղությունները։
Իրավիճակը սրանով, սակայն, ըստ պատգամավորի, չի հանգուցալուծվել. փաստացի, Փառուխի ու Փառուխի հարակից հատվածների նկատմամբ Ադրբեջանը շարունակում է վերահսկողություն սահմանել։
«Ես տեղեկություն ունեմ, որ Ադրբեջանը փորձում է այդ հատվածներում, որտեղ ապահովել է ներխուժումը, ամրաշինական աշխատանքներ իրականացնել, ինչը դժվարացնում է բանակցությունների գործընթացը», - ասաց Աբրահամյանը։
Հարցին, թե Քարագլուխը մեզ համար ռազմավարական ի՞նչ նշանակություն ունի ու ինչո՞ւ է թշնամին ամեն գնով ցանկանում հասնել այդ բարձունքին, Աբրահամյանն ասաց, թե այդ բարձունքը հնարավորություն է տալիս Ասկերանի ուղղությամբ բավականին կարևոր հատվածներում ճանապարհների, հարակից հատվածների նկատմամբ վերահսկողություն հաստատել։
«Դա բավականին մեծ տեսադաշտ ունի դեպի Ակնա՝ նախկին Աղդամի ուղղություն, ու այդ ռազմավարական բարձունքի նկատմամբ վերահսկողությունը բավականին մեծ ռազմավարական խնդիրներ է լուծում ու, կարծում եմ, դրանով է պայմանավորված, որ Ադրբեջանը փորձում է ամրանալ ու դա անում է բավականին ծանր գին վճարելով, որովհետև ադրբեջանական ներխուժումը ոչ միայն նոյեմբերի 9-ի փաստաթղթի խախտում է, որի երաշխավորն է նաև Ռուսաստանը, այլև՝ սա հետագայում նոր խնդիրներ է ստեղծելու Ռուսաստանի համար այն առումով, որ Ռուսաստանի ու Ուկրաինայի գնաժամի պայմաններում, ովքեր փորձում են Ռուսաստանի համար նոր ճակատ բացել, բնական է, որ Ռուսաստանի շատ ավելի կոշտ հակազդմանն են արժանանալու, քան՝ մեկ այլ պայմաններում», - հայտարարեց ընդդիմադիր պատգամավորը, տեղեկացնում է Aysor.am-ը։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-14 15:51
Верховный лидер Ирана Али Хаменеи назначил Маджида Мусави командующим военно-космическими силами Корпуса стражей исламской революции Ирана, отвечающими за ракетный потенциал республики.
-
2025-06-14 15:48
Иран официально уведомил Францию, Великобританию и США о том, что он начнет очень масштабные атаки против Израиля, сообщает Telegram-канал Mehr.
-
2025-06-14 15:47
Азербайджан ожидает от Армении конкретных шагов по реализации Зангезурского коридора, который имеет стратегическое значение для всего региона. об этом заявил помощник президента Азербайджана Хикмет Гаджиев, выступая на панельной дискуссии «Средний коридор: новая геополитическая и экономическая линия жизни» в рамках форума GLOBSEC-2025.
-
2025-06-14 15:44
Все представители Ирана, участвовавшие в переговорах с США по ядерной сделке, были убиты в ходе ударов Израиля по иранской территории. Об этом рассказал президент США Дональд Трамп в разговоре с журналисткой CNN Даной Баш.