ՀԻՄՔԻՑ ՏՈՒՆ՝ ՀԻՆԳ ԱՄՍՎԱ ԸՆԹԱՑՔՈՒՄ
Տասնութ տարի կենվորի կարգավիճակով ապրած Ստեփանյանները փորձում են մոռանալ անցած օրերի դժվարությունները: Երկու տարին մեկ վարձակալի կարգավիճակով տանից տուն տեղափոխված ընտանիքը վերջապես իր սեփական անկյունն ունի: Վիվա-ՄՏՍ-ի և «Ֆուլեր տնաշինական կենտրոնի»՝ բնակարանաշինության ծրագրով Արարատի մարզի Արտաշատ քաղաքում հիմքից տուն է կառուցվել: Ընդամենը հինգ ամիս տևած շինարարական աշխատանքներն ավարտվել են ձմռանը: Ստեփանյաններն արդեն բնակարանամուտ և Ամանոր են նշել: Գործընկեր կազմակերպությունների ղեկավարներն այցելել են կյանքի նոր էջ սկսած հերթական ընտանիքին:
«Խնդիրներ հաղթահարելիս պետք է ճանապարհից հեռացնել հուսահատությունը. դա ամենավատ խորհրդատուն է և քայքայում է ամեն ինչ: Դժվարությունները ժամանակավոր են, իսկ հաջողությունների հիմքում կարևոր տեղ ունեն կամքն ու հավատը: Արդեն ավելի քան տասը տարի իրականացնում ենք այս ծրագիրը և համոզվել ենք դրանում: Կառուցվող ամեն տան հետ ամրանում է որևէ մեկի հավատը: Ծրագրի գնահատման ամենահաջողված ցուցիչը ոչ թե բարձրացող պատն է, այլ՝ երեխայի աչքերի փայլը», - ասել է Վիվա-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:
Կարինեն՝ ընտանիքի մայրը, հոգսաշատ կյանքով է ապրել: Գրեթե միայնակ՝ երկու որդի է մեծացրել: Նրանցից ավագը մանկության տարիներից անվասայլակով է: Կրտսերը՝ տասներեքամյա Սարգիսը, հանգամանքների բերումով ժամանակից շուտ՝ տան տղամարդու դերն է ստանձնել. մորն օգնում է եղբոր խնամքի հարցում և ծանր գործերում: Դա նրան չի խանգարում լրջորեն զբաղվել նաև իր նախասիրությամբ: Սարգիսը ազգային հարվածային գործիքներից դհոլի մեծ երկրպագու է և նոր տանն ավելի մեծ հաճույքով է զբաղվում երաժշտությամբ:
«18 տարի պահանջվեց սեփական անկյուն ունենալու համար: Վարձակալությամբ այնքան տներ ենք փոխել, որ երբեմն մոռանում եմ դրանց թիվը: Տասնութ տարվա մեջ շուրջ ութ տուն… Զավակներիս գրեթե մենակ եմ մեծացրել: Արտագնա աշխատանքի մեկնած ամուսինս հազվադեպ է օգնել: Չէի էլ հավատում, որ հրաշք կլինի ու մեր տունը կունենանք, այն էլ՝ երեքսենյականոց և կոմունալ հարմարություններով: Իսկ դա շատ կարևոր է հատուկ կարիքներ ունեցող ավագ որդուս համար»,- ասել է Կարինեն:
«Այս ընտանիքը առանձնահատուկ ուշադրության է արժանի. տունը կառուցել է հիմքից, ընդամենը հինգ ամսվա ընթացքում: Կարինեի կամքն ու տոկունությունը, նրա՝ սեփական անկյուն ունենալու ձգտումը այնքան գնահատելի է, որ ամենաքիչը, որ կարող էինք անել այս ընտանիքի համար, իրենց կողքին լինելն ու առնվազն տարրական կենցաղային պայմաններն ապահովելն էր»,- ասել է «Ֆուլեր տնաշինական կենտրոնի» նախագահ Աշոտ Եղիազարյանը:
Շինարարական աշխատանքների ամբողջ ընթացքում Կարինեն ու երեխաները եղել են շինհրապարակում, փորձել են անել հնարավոր ամեն ինչ, որ տան կառուցումը օր առաջ ավարտվի: Հենց այս ընտանիքների աջակցությանն է ուղղված ծրագիրը: Հիմքում կարևոր նպատակ է. կառուցել պարզ, հարմարավետ ու մատչելի տներ դրա կարիքն ունեցող ընտանիքների համար:
Վիվա-ՄՏՍ-ի և «Ֆուլեր տնաշինական կենտրոնի» աջակցությամբ միայն 2021 թվականին բնակարանի խնդիր են լուծել 87 ընտանիք: Տասնամյա համագործակցության ցուցանիշը ոգևորող է. նոր կյանք սկսած ընտանիքների թիվը մոտենում է չորս հարյուրի:
Վիվա-ՄՏՍ-ը (ՄՏՍ Հայաստան ՓԲԸ) Հայաստանի շարժական կապի առաջատար օպերատորն է, որն ունի ամենաընդարձակ ցանցը և տրամադրում է ձայնային և տվյալների փոխանցման ծառայությունների բազմազան տեսականի` Հայաստանի ամբողջ տարածքում: Գործունեության հիմք ընդունելով իր բաժանորդների շահերին լավագույնս ծառայելը՝ հիմնադրման օրվանից` 2005թ. հուլիսի 1-ից, Վիվա-ՄՏՍ-ը կարճ ժամանակամիջոցում կարողացել է ստեղծել համահանրապետական ցանց և բաժանորդների մեծ բազա: Վիվա-ՄՏՍ-ը նորարարությունների առաջատար է և հետամուտ է ոլորտի բոլոր զարգացումներին` ի շահ երկրի շարժական հեռահաղորդակցության շուկայի: Վիվա-ՄՏՍ-ը գործունեության մեջ առաջնորդվում է ISO 26000` Սոցիալական պատասխանատվության, ISO/IEC 27001:2013 Տեղեկատվական անվտանգության կառավարման համակարգի, ինչպես նաև ISO 37001` հակակոռուպցիոն և կաշառակերության կանխարգելմանն ուղղված միջազգային ստանդարտներով: Հավելյալ տեղեկություններ ստանալու համար այցելեք www.mts.am։
«Մոբիլնիյե Տելեսիստեմի» ՀԲԸ-ն (ՄՏՍ) Ռուսաստանում և ԱՊՀ երկրներում հեռահաղորդակցության խոշորագույն օպերատոր է: Դուստր ձեռնարկությունների հետ միասին կազմակերպությունը սպասարկում է 86.5 միլիոն բաժանորդի Ռուսաստանում, Հայաստանում և Բելառուսում: 2000թ-ի հունիսից «ՄՏՍ»ի բաժնետոմսերը գնանշված են Նյու Յորքի բորսայում MBT ծածկագրի տակ: Հավելյալ տեղեկություններ ստանալու համար այցելեք www.mtsgsm.com։
Հայաստանի «Ֆուլեր Տնաշինական Կենտրոնը» բարեգործական հասարակական կազմակերպություն է, որն աջակցում է Հայաստանի և Արցախի հանրապետություններում ցածր եկամուտ ունեցող ընտանիքներին կառուցել և վերանորոգել պարզ, հարմարավետ և մատչելի տներ՝ տալով նրանց երկարաժամկետ, անտոկոս փոխառություններ, ինչպես նաև իրականացնում է տնազոhւրկների շահերի պաշտպանություն՝ դարձնելով այն խղճի հարց և գործելու մղում։ Ամենամսյա ետվճարներից կազմվում է շրջանառու ֆոնդ և օգտագործվում այլ ընտանիքներին աջակցելու նպատակով՝ այսպիսով դառնալով համայնքային զարգացման կայուն ֆինանսական հիմք։ Առ այսօր կազմակերպությունն աջակցել է մոտ 1300 ընտանիքների: Լրացուցիչ տեղեկությունների համար կարող եք այցելել՝ www.fcharmenia.org կամ գրել [email protected] էլ հասցեին:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2024-11-21 16:15
21 ноября на перегоне Советакан-Эчмиадзин на неохраняемом переезде автомобиль марки «БМВ» в нарушение правил дорожного движения выехал на железнодорожные пути, не остановившись перед знаком «СТОП». В результате произошло столкновение автомобиля со следующим по перегону тепловозом компании «Южно-Кавказская железная дорога».
-
2024-11-20 19:12
Америабанк примет участие в форуме EngageArmenia2024, который пройдет 23 ноября в Дубае. Форум является динамичной площадкой для предложений, предусмотренных для соотечественников из диаспоры, с возможностью проведения панельных дискуссий и установления новых связей.
-
2024-11-20 10:33
Ситуация с отставками - показуха, а не попытка приведения в соответствие с требованием борьбы с коррупцией правоохранительной системы страны. Почему? Потому что с должности не снят Генеральный прокурор!
-
2024-11-19 15:56
4 года назад в этот самый день произошло 2 важных события, которые должны были стать частью нашей коллективной памяти, пишет эксперт по информационной безопасности Карен Вртанесян.
ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ
-
2023-09-18 18:43
«Yandex Plus» ծառայությունն այժմ հասանելի է Viva-MTS-ի «X» և «Y» սակագնային պլանների կանխավճարային և հետվճարային բաժանորդների համար:
-
2023-09-15 16:51
Վիվա-ՄՏՍ-ում ավարտվել է «Viva University» («Վիվա Յունիվերսիթի») կրթական ծրագրի երկամսյա դասընթացը: Շրջանավարտների հերթական խումբը պատրաստ է ձեռք բերած փորձով ու գործնական գիտելիքով տեղ գտնել աշխատաշուկայում և լավագույն արդյունք գրանցել մասնագիտական ոլորտում: Ավարտական հավաստագիր ստացած 22 ուսանող մասնագիտական փորձ է ձեռք բերել երկու՝ տեղեկատվական տեխնոլոգիաների և վաճառքի ու բաժանորդների սպասարկման ոլորտում:
-
2023-09-06 18:03
Տվյալների հավաքագրում և բազաների կառավարում, պլանավորում, զարգացում և աջակցություն…. Տարբեր նեղ մասնագիտական խմբերում ընդգրկված 15 ուսանող ՏՏ (տեղեկատվական տեխնոլոգիաների) ոլորտում գործնական գիտելիքներ ստանալու և հմտանալու իրական հնարավորություն է ունեցել Վիվա-ՄՏՍ-ում:
-
2023-09-05 17:35
Վիվա-ՄՏՍ-ն իր հաճախորդներին առաջարկում է աշխատանքային հեռախոսահամարներից ստացված և կատարված զանգերի ամբողջական վերահսկման գործիք։ Վիվա-ՄՏՍ-ի առաջարկած՝ կորպորատիվ շարժական և ֆիքսված ծառայությունների նոր կոնվերգենտ լուծումը լայնորեն կիրառվում է շատ ոլորտներում, հատկապես այն ընկերությունների կողմից, որոնք ունեն հեռավար աշխատող ու շրջիկ աշխատակիցներ: