Արմեն ԱՇՈՏՅԱՆ․ ՀԱՐՎԱԾ` ԱԴՐԲԵՋԱՆԻՆ, ԴԵՂԻՆ ՔԱՐՏ` ԹՈՒՐՔԻԱՅԻՆ
Ակնհայտ է, որ Մոսկվայում արձանագրել են, որ ադրբեջանական այս վայրագությունները տեղի են ունենում Ռուսաստան-Արևմուտք հակամարտության ուկրաինական թատերաբեմում լարվածության ֆոնին, ինչի մասին վկայում է ռուսական մեդիափորձագիտական և քաղաքական լրահոսը։ Այս մասինիր ֆեյսբուքյան էջում գրել է ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը:
«Ռուսաստանի Դաշնության արձագանքը վերջին իրադարձություններին մի շարք արձանագրումների առիթ է տալիս.
1. Իմ հիշողությամբ, նոյեմբերի 9-ից հետո առաջին անգամ է, որ Ռուսաստանը պաշտոնապես արձանագրում է Ադրբեջանի կողմից եռակողմ հայտարարության հիմնական դրույթների խախտման փաստը, թեպետ այդպիսիք եղել են նաև մինչ այսօրեական զարգացումները։
2. Ակնհայտ է, որ Մոսկվայում արձանագրել են, որ ադրբեջանական այս վայրագությունները տեղի են ունենում Ռուսաստան-Արևմուտք հակամարտության ուկրաինական թատերաբեմում լարվածության ֆոնին, ինչի մասին վկայում է ռուսական մեդիափորձագիտական և քաղաքական լրահոսը։
3. Ռուսաստանում ադրբեջանական լոբբինգով զբաղվող շրջանակների համար հարված է նաև այն փաստը, որ Ադրբեջանը Հարավային Կովկասում հակառուսական գործողությունների առաջամարտիկ է դառնում ՌԴ-Ադրբեջան դաշնակցային կամաձայնագրի ստորագրումից քիչ անց։
4. Այս ամենը վկայում է այն մասին, որ ուկրաինական ճգնաժամի ֆոնին Ադրբեջանն է դարձել տարածաշրջանի ամենահակառուսական միավորումը, առաջ անցնելով Վրաստանից։
5. Ռուսական դիրքորոշման սաստկացումը կարող է վկայել այն մասին, որ այդ դեղին քարտը ուղղված է նաև Թուրքիային «կուժ, քե’զ եմ ասում, կուլա, դու լսի’ր» սկզբունքով։
6. Արցախի հողի վրա ռուս-ադրբեջանական վերջին զարգացումները կրկին վկայում են այն մասին, որ Նիկոլի պատճառով մենք այլևս գործոն չենք մեր հայրենիքի և մեր հայրենակիցների կյանքը երաշխավորելու և ապագան որոշելու հարցում։
7. Ռուսաստանի պաշտոնական արձաձանքը պետք է սառը ցնցուղ լինի Նիկոլի քաղաքական դիակը թարմ պահող և նրա կողմից պատվիրված հակառուսական քամիներ անող քաղաքական արալեզների համար»։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-14 15:51
Верховный лидер Ирана Али Хаменеи назначил Маджида Мусави командующим военно-космическими силами Корпуса стражей исламской революции Ирана, отвечающими за ракетный потенциал республики.
-
2025-06-14 15:48
Иран официально уведомил Францию, Великобританию и США о том, что он начнет очень масштабные атаки против Израиля, сообщает Telegram-канал Mehr.
-
2025-06-14 15:47
Азербайджан ожидает от Армении конкретных шагов по реализации Зангезурского коридора, который имеет стратегическое значение для всего региона. об этом заявил помощник президента Азербайджана Хикмет Гаджиев, выступая на панельной дискуссии «Средний коридор: новая геополитическая и экономическая линия жизни» в рамках форума GLOBSEC-2025.
-
2025-06-14 15:44
Все представители Ирана, участвовавшие в переговорах с США по ядерной сделке, были убиты в ходе ударов Израиля по иранской территории. Об этом рассказал президент США Дональд Трамп в разговоре с журналисткой CNN Даной Баш.