Последние новости

Չկա ռուբլի՝ չկա գազ․ Պուտինը գազի դիմաց ռուբլով վճարման մասին հրամանագիր է ստորագրել

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հրամանագիր է ստորագրել «ոչ բարեկամական երկրների» հետ գազի առևտրի մասին։ Պուտինն այս մասին հայտնել է այսօր ավիացիոն ոլորտի ժողովի ժամանակ։

«Այսօր ստորագրել եմ հրամանագիր, որը սահմանում է այսպես կոչված ոչ բարեկամական պետությունների հետ ռուսական բնական գազի առևտրի կանոնները», - ասել է Պուտինը:

Նրա խոսքով՝ Արևմուտքի երկրները պետք է հաշիվներ բացեն ռուսական բանկերում, որ Ռուսաստանից գազ գնեն:

«Մենք նման երկրներին` (ոչ բարեկամական) կոնտրգործակալներին, հասկանալի ու թափանցիկ սխեմա ենք առաջարկում։ Ռուսական բնական գազ ձեռք բերելու համար նրանք պետք է ռուսական բանկերում ռուբլով հաշիվներ բացեն։ Վաղվանից՝ ընթացիկ տարվա ապրիլի 1-ից, հենց այդ հաշիվներից է իրականացվելու մատակարարված գազի վճարումը», - ասել է Պուտինը։

Ավելի վաղ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Ռուսաստանը ռուբլով է կատարելու ոչ բարեկամական երկրներին գազ մատակարարելու հաշվարկները: Նա ԿԲ-ին և կառավարությանը հանձնարարել է մեկշաբաթյա ժամկետում հստակեցնել Եվրոպայի հետ ռուբլով գործարքներ իրականացնելու կարգը։

Միևնույն ժամանակ նա հայտարարել է, որ Ռուսաստանը կշարունակի գազ մատակարարել այն ծավալներով և գներով, որոնք արձանագրված են ավելի վաղ կնքված պայմանագրերում, քանի որ երկրի համար կարևոր է սեփական հեղինակությունը, տեղեկացնում է Sputnik Արմենիա:

    ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА






    ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ