Կոպիրկին․ Ռուսաստանը համոզիչ կերպով հայտնել է Ղարաբաղի վերաբերյալ իր դիրքորոշումը
Ռուսական խաղաղապահ զորակազմն ամեն ինչ անում է Լեռնային Ղարաբաղում խաղաղության և կայունության համար։ Այս մասին լրագրողներին ասել է Հայաստանում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինը, որը ներկա է գտնվել Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակի կապակցությամբ կազմակերպված թեմատիկ լուսանկարչական ցուցահանդեսին։
«Ինչ վերաբերում է Լեռնային Ղարաբաղում տիրող իրավիճակին՝ այդ կապակցությամբ բազմիցս արտահայտվել են մեր երկրի ներկայացուցիչները, ԱԳՆ-ի և պաշտպանության նախարարության ներկայացուցիչները։ Ես կարծում եմ, որ այն, ինչ ասվել է, բավական համոզիչ և խոսուն կերպով վկայում է այն մասին, թե ինչպիսին է Ռուսաստանի դիրքորոշումը»,-նշել է նա։
Ինչպես հայտնի է, Արցախի Ասկերանի շրջանի Փառուխ գյուղի մոտ տեղի ունեցած դեպքերից հետո ՌԴ պաշտպանության նախարարությունը հայտարարել էր, որ ադրբեջանական կողմը խախտել է եռակողմ պայմանավորվածությունները։
Դիվանագետի կարծիքով՝ անհրաժեշտ է ամեն ինչ անել սրացում թույլ չտալու համար, որպեսզի նախորդ փաստաթղթերում արձանագրված պայմանավորվածությունները անշեղորեն կատարվեն։
Պատասխանելով Բրյուսելում կայանալիք հանդիպումից ակնկալիքների մասին հարցին, Կոպիրկինը կոչ է արել սպասել արդյունքներին:
«Ռուսաստանը երբեք չի թաքցրել իր դիրքորոշումը։ Նա շահագրգռված է, որ պայմանավորվածություններ ձեռք բերվեն, որպեսզի իրավիճակը կարգավորվի։ Ռուսաստանն ինքն է այդ հարցում մշտական և զգալի ներդրում կատարում։ Մենք համառորեն աշխատում ենք այդ ուղղությամբ»,-ընդգծել է դիվանագետը, տեղեկացնում է Sputnik Արմենիա-ն։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-07 09:09
Первый на Южном Кавказе железнодорожный контейнерный терминал "Тбилиси драй (сухой) порт" открыт в соседней Грузии, хотя он и уступает по техническим мощностям проекту в армянском Гюмри. Что стало с армянским проектом "сухой порт", мы поинтересовались у бизнесмена и бывшего советника министра экономики Армении Шарля Маласа и выяснили, что проект "заморожен". Как все начиналось
-
2025-06-07 08:05
Военнослужащий одной из воинских частей Нарек Арманович Маргарян погиб в результате удара молнии, сообщает пресс-служба Минобороны Армении.
-
2025-06-07 08:03
Двое армянских подростков из Сюникской области, заблудившихся и оказавшихся на территории Азербайджана, переданы армянской стороне, сообщил Sputnik Армения глава общины Тех Давид Гулунц.
-
2025-06-07 08:02
26 июня в Минске на площадке IV Евразийского экономического форума состоится круглый стол, посвященный вопросам развития межгосударственной кооперации в агропромышленном комплексе. Об этом сообщает пресс-служба ЕЭК.