Կալիֆորնիայի փաստաբանների կոլեգիան հետաքննում է վճարները Հայոց ցեղասպանության զոհերին
Կալիֆորնիայի նահանգային փաստաբանական գրասենյակը հետաքննում է վճարումները Հայոց ցեղասպանության զոհերին, գրում է LA Times-ը։
Կալիֆորնիայի փաստաբանների կոլեգիայի գլխավոր դատախազը հայտարարել է, որ կոլեգիան նորովի է նայել փաստաբանների վարքագծին Հայոց ցեղասպանության հետ կապված վնասի փոխհատուցման առանցքային գործերում Times-ի հետաքննությունից հետո, որում մանրամասն նկարագրված են կոռուպցիայի և դրամական միջոցների յուրացման դեպքերը:
«Նահանգի փաստաբանական գրասենյակը քննում է այս գործերը՝ որոշելու համար՝ արդյո՞ք որևէ նոր տեղեկատվություն կա, որը հետագա գործողություններ կպահանջեր»,- ասել է նախկին դաշնային դատախազ, այժմ կոլեգիայի գլխավոր դատական խորհրդական Ջորջ Քարդոնան, ով ղեկավարում է հետաքննությունը:
Կոլեգիան ավելի վաղ պատժել էր մի փաստաբանի և փորձել պատժել ևս երկուսին Ցեղասպանության մասին գործի շրջանակներում:
«Սարսափելի անարդարություն է կատարվել, երբ Հայոց ցեղասպանության ժամանակ սպանվածների ժառանգներին մերժել են իրենց օրինական պահանջների հարցում»,- ասել է Քարդոնան: Նա արդեն քրեական հետապնդման ենթարկվածներին «այդ յուրացումների անմիջական պատասխանատուն» է անվանել, բայց հավելել է. «Նահանգի փաստաբանները պարտավոր են միջոցներ ձեռնարկել նոր ապացույցների առկայության դեպքում»:
Կալիֆորնիայի չորս օրենսդիրներ, այդ թվում՝ ԱՄՆ-ի պատգամավոր Ադամ Շիֆը, կոչ են արել հետաքննել թերթում նկարագրված անօրինական գործողությունները:
Հրապարակման մեջ օգտագործվել են նոր հայտնաբերված դատական արձանագրությունները՝ բացատրելու համար, թե ինչպես 2005 թ. Ցեղասպանության զոհերի ժառանգների համար 17.5 միլիոն դոլարի լուծումը մթագնվեց հետագա տարիներին դատական հայցերի ներկայացման գործընթացով, որի արդյունքում գումարները կեղծ հայցվորների ուղարկվեցին և փաստաբանին, որը պաշտոնական դեր չուներ գործում: Դա նաև բացահայտել է խախտումները բարեգործական միջոցների բաշխման գործում, այդ թվում՝ ավելի քան 750.000 դոլարի, որոնք, ըստ հայկական եկեղեցական խմբերի, իրենք երբեք չեն ստացել:
Հայազգի երեք ամերիկացի փաստաբան՝ Լոս Անջելեսի նշանավոր փաստաբաններ Մարկ Գերագոսը և Բրայան Քաբաթեկը և Գլենդեյլի փաստաբան Վարդգես Եղիայանը, գործի գլխավոր փաստաբաններն էին: Համաձայն դատական արձանագրությունների և իշխանություններին ներկայացված բողոքների՝ վերջին տասնամյակում հայցվորներից և դատարանի կողմից նշանակված վեճերի լուծման հանձնաժողովի անդամներից բողոքներ են ստացվել երեք փաստաբանների և այլոց դեմ, տեղեկացնում է News.am-ը:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-16 04:49
В Иране число погибших в результате израильских атак достигло 224, сообщает Press TV со ссылкой на Минздрав ИРИ.
-
2025-06-16 04:45
Армия обороны Израиля (ЦАХАЛ) заявила, что завершила «масштабную» серию авиаударов по Ирану, направленных на уничтожение производственных мощностей по производству оружия.
-
2025-06-16 04:41
Корпус стражей исламской революции Ирана (КСИР) сообщил о нанесении ударов по разведывательным центрам Израиля, передает РИА Новости.
-
2025-06-16 04:38
Иран подтвердил гибель главы разведки КСИР бригадного генерала Мохаммада Каземи.