Gallup International․ Ինչպե՞ս են Հայաստանում վերաբերվում իրադարձություններին Ուկրաինայում
Հարցվածների 24.2 տոկոսը միանշանակ կարծում է, որ Հայաստանը պետք է ճանաչի ԼԺՀ-ի և ԴԺՀ-ի անկախությունը, ավելի շուտ պետք է ճանաչի՝ 20.1 տոկոսը, ավելի շուտ չպետք է ճանաչի՝ 9.6 տոկոսը և 18.6 տոկոսը՝ միանշանակ չպետք է:
Հարցին դժվարացել է պատասխանել 27 տոկոսը։ Այս մասին ապրիլի 8-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ, ներկայացնելով հարցման տվյալները, հայտարարեց Gallup International Association-ի հայաստանյան ներկայացուցչության ղեկավար Արամ Նավասարդյանը։
ՌԴ-ի կողմից ԴԺՀ-ի և ԼԺՀ-ի անկախության ճանաչումը լիովին դրական է գնահատում հարցվածների 34.1 տոկոսը, ավելի շուտ դրական՝ 31.2 տոկոսը, ավելի շուտ բացասական՝ 4.8 տոկոսը, լիովին բացասական՝ 7.7 տոկոսը։
Հարցվածների 27 տոկոսը Ռուսաստանի գործողություններն Ուկրաինայում լիովին արդարացված է համարում, ավելի շուտ հիմնավորված՝ 18.8 տոկոսը, ավելի շուտ չարդարացված՝ 14.9 տոկոսը, բացարձակապես չարդարացված՝ 24.7 տոկոսը։
14.7 տոկոսը դժվարացել է պատասխանել հարցին: Հարցվածների 72.8 տոկոսը բացասաբար է վերաբերվում Ռուսաստանի դեմ պատժամիջոցներին։
Հարցվածների ավելի քան 47 տոկոսը լիովին դրական է գնահատում ՌԴ քաղաքացիների ժամանումը Հայաստան, ավելի շուտ դրական՝ 38.8 տոկոս, ավելի շատ բացասական՝ 5.2 տոկոսը, լիովին բացասական՝ 6.6 տոկոս։
Հարցումն անցկացվել է 2022 թվականի ապրիլին 1002 հարցվածների շրջանում, տեղեկացնում է News.am-ը։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-14 15:51
Верховный лидер Ирана Али Хаменеи назначил Маджида Мусави командующим военно-космическими силами Корпуса стражей исламской революции Ирана, отвечающими за ракетный потенциал республики.
-
2025-06-14 15:48
Иран официально уведомил Францию, Великобританию и США о том, что он начнет очень масштабные атаки против Израиля, сообщает Telegram-канал Mehr.
-
2025-06-14 15:47
Азербайджан ожидает от Армении конкретных шагов по реализации Зангезурского коридора, который имеет стратегическое значение для всего региона. об этом заявил помощник президента Азербайджана Хикмет Гаджиев, выступая на панельной дискуссии «Средний коридор: новая геополитическая и экономическая линия жизни» в рамках форума GLOBSEC-2025.
-
2025-06-14 15:44
Все представители Ирана, участвовавшие в переговорах с США по ядерной сделке, были убиты в ходе ударов Израиля по иранской территории. Об этом рассказал президент США Дональд Трамп в разговоре с журналисткой CNN Даной Баш.