Միրզոյան․ Ադրբեջանի «միջանցքի» թեմայի ուռճացումը բացասաբար է ազդում հաղորդակցությունների ապաշրջափակման վրա
Լեռնային Ղարաբաղում ռուսական խաղաղապահ ուժերի տեղակայման նպատակն է կանխել սադրանքներն ու ապահովել Լեռնային Ղարաբաղի ժողովրդի անվտանգությունը: Այս մասին հայտարարել է Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ համատեղ ասուլիսում:
«Այցը տեղի է ունենում այնպիսի պայմաններում, երբ մեր երկրների գերագույն ղեկավարությունների միջև քննարկումների հիմնական թեման Հարավային Կովկասում և Լեռնային Ղարաբաղի շուրջ տիրող իրավիճակն է, ինչպես նաև իրավիճակը հայ-ադրբեջանական սահմանին, ԼՂ-ում հումանիտար ճգնաժամ ստեղծելուն ուղղված գործողությունները, ադրբեջանական զորքերի վերահսկողության տարածքում գտնվող գազատարի «վթարը», հրադադարի մշտական խախտումները, այլ աշխարհաքաղաքական իրադարձությունների ֆոնին՝ մարտի 24-ին ադրբեջանական ԶՈՒ ներխուժումը ԼՂ Փառուխ գյուղ, որը գտնվում է ռուսական խաղաղապահ զորակազմի պատասխանատվության գոտում: Դա «միջանցքի» թեմայի մշտական ուռճացումն է, որը բացասաբար է ազդում տարածաշրջանում բոլոր տրանսպորտային և տնտեսական հաղորդակցությունների ապաշրջափակմանն ուղղված գործընթացի վրա, դա Լեռնային Ղարաբաղում միջազգային կառույցների գործունեության արգելափակումն է, դա Հայաստանի Հանրապետության տարածք ներթափանցած ստորաբաժանումների դուրս բերումից հրաժարումն է»,- հայտարարել է Միրզոյանը:
Նախարարը կրկին ընդգծել է ՌԴ առանցքային դերակատարությունը Լեռնային Ղարաբաղի դեմ ուղղված ադրբեջանական ագրեսիայի կանգնեցման գործում. Լեռնային Ղարաբաղում ռուսական խաղաղապահ ուժերի տեղակայումը կոչված է եղել կանխելու սադրանքներն ու ապահովելու Լեռնային Ղարաբաղի ժողովրդի անվտանգությունը, ինչպես նաև պայմաններ ստեղծելու կյանքի բնականոն հունի վերականգնման համար:
«Բարձր ենք գնահատում Ռուսաստանի միջնորդական ջանքերը, այդ թվում՝ ԵԱՀԿ ՄԽ համանախագահության շրջանակում: Բարձր ենք գնահատում նաև ՌԴ ջանքերը, որոնք ուղղված են 2020թ. նոյեմբերի 9-ի և 2021թ. հունվարի 11-ի հայտարարություններով ամրագրված պայմանավորվածությունների իրականացմանը: Ցանկանում եմ ևս մեկ անգամ ընդգծել Հայաստանի հանձնառությունը բոլոր պայմանավորվածությունների իրականացմանը, որոնք թվում ծայրահեղ արդիական են ռազմագերիների և այլ պահվող անձանց վերադարձի, Ադրբեջանի վերահսկողությանն անցած տարածքներում գտնվող պատմամշակութային ժառանգության պահպանության հարցերը: Ելնում ենք նրանից, որ բացառապես խաղաղ բանակցությունների միջոցով է հնարավոր կարգավորման հասնել, որը խաղաղություն և կայունություն կբերի Հարավային Կովկասին»,- ասել է Միրզոյանն՝ ընդգծելով, որ հաղորդակցությունների ապաշրջափակմանն ու սահմանագծման և սահմանազատման հարցով հանձնաժողովի ստեղծմանն ուղղված համատեղ աշխատանքները:
Նախարարը տեղեկացրել է, որ ներկայացրել է հայկական կողմի դիրքորոշումը՝ կապված Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի հարցով բանակցություններ սկսելու հետ, ինչով պայմանավորված հաստատել է ԵԱՀԿ ՄԽ համանախագահության լիակատար աշխատանքի կարևորությունը, տեղեկացնում է News.am-ը:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-04-10 12:54
С 15 апреля по 15 июня 2025 года включительно объявляются учебные сборы рядового, офицерского составов, а также состава прапорщиков, состоящих на учете в первом и втором разрядах первой группы запаса. Соответствующее решение принято 10 апреля на заседании Правительства Армении. Новости Армении - NEWS.am
-
2025-04-10 12:52
Правительство Армении одобрило проект изменений в Трудовом кодексе, предусматривающий цифровизацию трудовых договоров для усиления государственного контроля.
-
2025-04-10 12:51
Выявлена компания, которая долгие годы скрывала часть своего оборота и не уплачивала налоги. Об этом отмечается в сообщении Комитета по госдоходам Армении.
-
2025-04-10 12:49
Правительство будет возмещать зарубежным киностудиям до 35% расходов на съемки в Армении. Такое решение приняло правительство страны на заседании в четверг.