Последние новости

«Փաստ». Ի՞ՆՉ ԳՈՐԾԸՆԹԱՑՆԵՐ ԵՆ ԱՐՑԱԽԻ ՇՈՒՐՋ

«Փաստ» օրաթերթը գրում է. «Տևական ժամանակ է՝ փորձագետներն ու քաղաքական գործիչները (հասկանալի է՝ բացառությամբ իշխանամերձ շրջանակների) զգուշացնում են, որ այս իշխանությունները Արցախից ձեռքները լվացել են և Արցախը դուրս թողել գործընթացներից: Բրյուսելյան հանդիպումից հետո այս խոսակցություններն առավել առարկայական դարձան:

«Ըստ էության, Բրյուսելում խաղաղության բանակցությունների մեկնարկն էին փորձում ապահովել, որի հիմքում դրվել են Ադրբեջանի ներկայացրած 5 կետերը: Այդ կետերից առաջին երեքն առնվազն վկայում են այն մասին, որ եթե ՀՀ-ն համաձայնի դրանց հետ, այսպիսով հրաժարվում է Արցախից, ճանաչում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, հրաժարվում է տարածքային պահանջներից այսօր և ապագայում, հրաժարվում է միջազգային կազմակերպություններում Արցախի ժողովրդի ինքնորոշման հարցը բարձրացնելուց:

Մեծագույն մարտահրավեր է, որ, մեծ հաշվով, Հայաստանի ու Արցախի շահերն այս գործընթացում ներկայացված ու ապահովված չեն»,- «Փաստի» հետ զրույցում ասում է «Հայացք» վերլուծական կենտրոնի փորձագետ Հերմինե Մխիթարյանը: Իշխանությունների այս քաղաքականությունը յուրովի «ոռոգում» են ակնհայտ ու ծպտյալ իշխանամերձ շրջանակները: Ի մասնավորի, երեկ ԱԺԲ-ի կողմից պղծվել է Ֆրանսիայի հրապարակում տեղադրված Արցախի դրոշը: Անկախ ներկայացված պատճառաբանություններից, փաստը մնում է փաստ, որ ոտնձգություն է կատարվել Արցախի պետական խորհրդանիշներից մեկի նկատմամբ, ինչը, մեղմ ասած, բուռն հակազդեցություն էր առաջացրել սոցցանցերում:

Ի դեպ, երեկ օպերատիվորեն ՀՅԴ երիտասարդները փոխեցին դրոշը, իսկ օրվա ընթացքում մենք տեղեկություններ էինք ստանում, որ Հայաստանի տարբեր բնակավայրերի կենտրոնական հատվածներում բարձրացվում է Արցախի պետական դրոշը: Հիշեցնենք, որ Ֆրանսիայի հրապարակում Արցախի դրոշը տեղադրվել էր ընդդիմության կողմից, ինչը համարվում է խորհրդանշական, քանզի, փորձագետների համոզմամբ, 2018 թվականին հենց այստեղից սկսվեց Արցախի դրոշի «իջեցման գործընթացը»:

News.am

ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

  • МОРЯКИ-АРМЯНЕ ОТ КИЛИКИИ ДО ТИХООКЕАНСКОГО ФЛОТА ИЛИ ТОЛЬКО СМЕЛЫМ ПОКОРЯЮТСЯ МОРЯ
    2025-07-28 10:38

    Начиная с XVIII века, армяне активно участвовали в развитии российского военно-морского флота. Роль моряков-армян в развитии морского флота — одна из малоизвестных, но значительных страниц армянской истории, охватывающая как древние времена, так и современный период. А уж когда речь заходит об адмиралах, армянах по национальности, многие, не знакомые с историей Армении, часто недоумевают. У сегодняшней Армении нет выхода к морю и военно-морского флота, но ведь так было не всегда.

  • УЧЕНЫЙ С МИРОВЫМ ИМЕНЕМ НИКОГДА НЕ ПРЕРЫВАЛ СВЯЗИ С РОДНЫМ АРЦАХОМ
    2025-07-28 10:17

    К 120-летию рождения академика Андроника Иосифьяна Продолжение. Начало здесь. Между тем в жизни ученого наступил нелегкий период. В 1937 году его отец, в то время работавший директором школы, был арестован. Один из односельчан, «идейный комсомолец» написал на Гевонда Грикоровича донос, якобы, он читает детям в школе запрещенного тогда Чаренца. Разбираться не стали, тем более, что семья Овсепянов числилась в «классовых» и подверглась раскулачиванию в 1925-1927 годах.

  • «КАВКАЗАРЬ»: НЕСМОТРЯ НА ЗАХВАТ КАРАБАХА, БАКУ НЕ СБАВЛЯЕТ ТЕМПЫ МИЛИТАРИЗАЦИИ
    2025-07-28 09:08

    На оборонной выставке в Стамбуле азербайджанские инженеры и производители представили целую линейку оружия и техники, которую разрабатывали в тесной связке с турецкими компаниями, пишет Telegram-канал «Кавказарь».

  • BBC: В Баку думали, что смогут купить Запад, а Запад закроет глаза на Карабах».
    2025-07-28 09:08

    После начала войны в Украине в 2022 году лидеры Европейского союза сделали ставку на Азербайджан как партнера в области энергетики, чтобы уменьшить зависимость от российского газа, пишет Русская служба ВВС. Критики говорят, что результатом стали масштабные репрессии в Азербайджане, а ЕС предал свои принципы, не решив проблем с газом.

ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ