Последние новости

«Ժառանգություն»․ Հազար ափսոս կամ՝ հերթական հակապետականը

Ավագ շաբաթվա իր հրապարակային, հակահոգևոր «խոստովանությամբ» նա չինքնամաքրվեց, խաղաղարար չդարձավ՝ ոչ արտաքին, ոչ էլ ներքին կյանքում. Հերթական անգամ նա ստորադասեց ճշմարտությունը սեփական իշխանությանը։ Այս մասին հայտարարություն է տարածել «Ժառանգություն» կուսակցությունը՝ անդրադառնալով երեկ ԱԺ-ում վարչապետ Նիկոլ Փաշինյանի ելույթին:

«Ժառանգության» հայտարարությանն մեջ նաև ասվում է. «Կարևորություն չտալու համար նրա՝ բառախաղ հիշեցնող մեղսագործ կամ անմեղսունակ արտահայտություններին, պարզապես արձանագրենք, որ մի հատիկ ելույթով նա, ի շահ թշնամու, խաչ քաշեց մի ողջ ազգի երեսնամյա ազգային-ազատագրական, իրավական պայքարի վրա, խեղաթյուրեց, ոչնչացրեց ԵԱՀԿ Մինսկի խմբի բուն մանդատը՝ ցուցաբերելով պետական պաշտոնյային անվայել վարքագիծ և դիվանագիտական ու բանակցային արվեստի էական թերիմացություն: Խոսեց Հայաստանի ու Արցախի տարածքները բռնազավթած պետությունների, ինչպեսև վերացական, անձև միջազգային հանրությունների անունից, բայց ոչ երբեք՝ հայոց ազգային շահի դիրքերից։

Մարդ, որն իր միակ մեղքը համարում է հայրենի (կամ, միգուցե, իր համար ոչ հայրենի) հող չհանձնած լինելը, չի կարող Հայաստանի վարչապետ հանդիսանալ, չի կարող մաքուր սրտով, «Աստծո որդի»-ն շուրթերին 3.800 կամ 5.000, կամ էլ 30.000 հերոսացած տղաների և աղջիկների շիրմաքարերի առջև ծունկի գալ՝ ուրիշին ընդօրինակելով։

Նրա բերած խաղաղության դարաշրջանը, իշխանավարման ամեն մի ավելորդ օրը հանգեցնելու են նոր զոհերի, տարածքային նոր կորուստների՝ լինի միանձնյա «de jure» որոշմամբ թե թշնամու զավթմամբ, Արցախի հայաթափման, ի վերջո՝ Հայաստանի Հանրապետության ինքնիշխանության լիակատար կորստյան։

Կենարար փոփոխությունը պետք է կատարվի Երևանում, ոչ թե Մոսկվայում, Բրյուսելում, Վաշինգտոնում կամ Բեյջինգում։

Խաչելությանը հետևում է Հարությունը։ Պիտի արժանի լինենք, տեղեկացնում է News.am։

    ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА






    ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ