Թաթոյանը նշել է, թե երբ վտանգը կդառնա կործանարար Հայաստանի համար
ՀՀ մարդու իրավունքների նախկին պաշտպան Արման Թաթոյանը հանդես է եկել հայտարարությամբ ստեղծված իրավիճակի կապակցությամբ։
«Վտանգը կդառնա կործանարար, եթե թույլ տանք մեզ համոզեն, թե անելանելի վիճակի մեջ ենք, իսկ պայքարն անիմաստ է: Դա հեշտ է, երբ հասարակությունը պառակտված է, իսկ ներքին համերաշխությունը՝ խաթարված», – նշում է Թաթոյանը։
Հիշեցնենք, որ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր, «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանն ապրիլի 17-ին հայտնել է, որ չի հեռանա Ազատության հրապարակից և կխոսի քաղաքացիների հետ: Նա հայտարարել է, որ «եկել է կրիտիկական պահը, երբ մենք արդեն ոչնչի չենք կարող հասնել հոդվածներ գրելով, ելույթներով, Facebook-ի հրապարակումներով: Այս իշխանությունների կողմից վերջին օրերին արված հայտարարությունները ցույց են տալիս, որ նրանք արդեն համակերպվել են Արցախի կորստի հետ, պատրաստ են ամբողջությամբ տալ Արցախը թշնամուն, մենք խնդիրներ ունենք Հայաստանի անվտանգության հետ»:
Նա կոչ է արել համախբվել, դառնալ ավելի ուժեղ և պայքարել Հայաստանի, Արցախի և հայ լինելու համար:
Հիշեցնենք, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ապրիլի 13–ին խորհրդարանում հայտարարեց. «Այսօր միջազգային հանրությունը մեզ կրկին ասում է՝ մի փոքր իջեցրեք Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցում ձեր նշաձողը և միջազգային մեծ կոնսոլիդացիա կապահովեք Հայաստանի և Արցախի շուրջ: Հակառակ դեպքում, ասում է միջազգային հանրությունը, խնդրում ենք մեզ վրա հույս չդնել, ոչ թե այն պատճառով, որ մենք չենք ուզում ձեզ օգնել, այլ այն պատճառով, որ մենք չենք կարող ձեզ օգնել»։ Այս հայտարարությունը բուռն արձագանք ստացավ հասարակության շրջանում։ Արցախում գործող մի շարք հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ վրդովմունք հայտնեցին Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանին Փաշինյանի հայտարարության կապակցությամբ։ Արցախի ԱԺ–ն միաձայն ընդունեց հայտարարություն` պահանջելով Հայաստանի իշխանություններից հրաժարվել իրենց ներկայիս աղետալի դիրքորոշումից։
Նովոստի–Արմենիա
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-14 15:51
Верховный лидер Ирана Али Хаменеи назначил Маджида Мусави командующим военно-космическими силами Корпуса стражей исламской революции Ирана, отвечающими за ракетный потенциал республики.
-
2025-06-14 15:48
Иран официально уведомил Францию, Великобританию и США о том, что он начнет очень масштабные атаки против Израиля, сообщает Telegram-канал Mehr.
-
2025-06-14 15:47
Азербайджан ожидает от Армении конкретных шагов по реализации Зангезурского коридора, который имеет стратегическое значение для всего региона. об этом заявил помощник президента Азербайджана Хикмет Гаджиев, выступая на панельной дискуссии «Средний коридор: новая геополитическая и экономическая линия жизни» в рамках форума GLOBSEC-2025.
-
2025-06-14 15:44
Все представители Ирана, участвовавшие в переговорах с США по ядерной сделке, были убиты в ходе ударов Израиля по иранской территории. Об этом рассказал президент США Дональд Трамп в разговоре с журналисткой CNN Даной Баш.