Մեզ մոտենում են պրոֆեսիոնալ երիտասարդներ, ասում են՝ եկել ենք, հիմա ի՞նչ անենք․ հացադուլավոր երիտասարդ
Երեկ հասարակության տարբեր շերտեր մոտեցել են մեզ, կիսել մեր մտագոհությունները, հայտնել իրենց զորակցությունը, մենք զգում ենք, որ հասարակության մի ստվար հատված կարիք ունի անկեղծ մղումների։ Այս մասին այսօր՝ ապրիլի 21-ին, լրագրողների հետ զրույցում ասաց Ազատության հրապարակում արդեն 4-րդ օրը հացադուլ իրականացնող տղաներից Նվեր Կիրակոսյանը։
Վերջինս նշեց, որ սա ազդակ է՝ շարունակելու մարդկանց հետ անկեղծ խոսել. «Մեզ մոտենում են բարձր որակավորում ունեցող մասնագետներ, պրոֆեսիոնալ երիտասարդներ, ասում են՝ եկել ենք, ի՞նչ անենք: Մենք արդեն զգում ենք, որ այդ անհրաժեշտ կրիտիկական զանգվածը ինչ-որ ձեւ է ստացել: Այդ երիտասարդները տիրապետում են գիտելիքիների, տիրապետում են արագությանը, դանդաղ չեն մտածում: Մենք հիմա կարող ենք ասել, որ հասել ենք մի փուլի, որ նրանց ում փնտրում էինք, գտել ենք, բայց սա բավարար չէ»-, ասաց մյուս հացադուլավոր Արթուր Ավագյանը։
Հարցին՝ հնարավո՞ր է դադարեցնեն հացադուլը և շարունակեն իրենց պայքարը առանց հացադուլի, Նվեր Կիրակոսյանը պատասխանեց. «Պայքարը հանուն գաղափարի է և արժեքի, այդ պայքարը շարունակվելու է, քանի դեռ այդ արժեքը վտանգված է, այսինքն Արցախի կարգավիճակը։ Հացադուլը կդադարի, երբ այն դառնա ինքնանպատակ, այսինքն, երբ հավաքվի երիտասարդների այն կրիտիկական զանգվածը, որ կասի՝ ես տեր եմ մեր ժառանգությանը եւ պատրաստ եմ դրա համար անել գործողություններ, այսինքն չբավարարվել ստատուսներով: Այդ դեպքում կփաստենք, որ հացադուլն իր խնդիրը լուծել է: Հացադուլը գործիք է ուշադրություն սևեռելու ոչ թե մեր անձերի, այլ ազգային հարցերի վրա»։
News.am
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-16 15:06
Военная эскалация между Ираном и Израилем эскалация угрожает жизням, увеличивает риск радиационных аварий. Об этом заявил гендиректор МАГАТЭ Рафаэль Гросси.
-
2025-06-16 15:05
Громкое уголовное дело, связанное с отмыванием денег в особо крупных размерах, дошло до суда. Прокуратура утвердила обвинительное заключение по делу А.А., проходящего по делу совместно с бывшим чрезвычайным и полномочным послом Армении при Святом Престоле М.М., и передала материалы в Ереванский общий суд первой инстанции.
-
Франция закрыла стены израильских компаний на парижском авиасалоне, вызвав резкую реакцию Тель-Авива2025-06-16 15:02
Франция распорядилась закрыть четыре основных стенда израильских компаний на парижском авиасалоне после того, как те отказались убрать с экспозиции наступательные вооружения. Это решение вызвало резкую реакцию со стороны Израиля и стало очередным проявлением напряжённости между традиционными союзниками.
-
2025-06-16 15:00
Депутат фракции «Айастан» Агван Варданян отказался подписать документ о выражении недоверия Николу Пашиняну.