Последние новости

ԻՋԵՑՆԵԼ ԿԱՐԳԱՎԻՃԱԿԻ ՆՇԱՁՈՂԸ, ՆՇԱՆԱԿՈՒՄ Է՝ ՍՊԱՆԵԼ ԵՎՍ 120 ՀԱԶԱՐ ՀԱՅԻ

Երաշխիքներ՝ գոյություն չունեցող միջազգային հանրությունից…

Արցախի անկախ կարգավիճակից ցածր իջեցրեք նշաձողը, որպեսզի փոխարենը միջազգային երաշխիքներ ստանանք ԱՄՆ-ից, ՌԴ-ից, Ֆրանսիայից, Եվրամիությունից, ՄԱԿ ԱԽ-ից: Այս կոչը Փաշինյանից հետո հնչեցրեց օրերս Հանրային հեռուստաընկերության եթերում «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ամենախորշելի պատգամավորը՝ Վահագն Ալեքսանյանը։ Հենց նա, որը խորհրդարանի ամբիոնից հանեց Արցախի պետական դրոշը։

«ԳՈՐԾԸՆԹԱՑՆԵՐԸ ՀՍՏԱԿ ՑՈՒՅՑ ԵՆ ՏԱԼԻՍ, որ այլևս միջազգային հանրություն գոյություն չունի։ Խոսելով միջազգային հանրության մասին, նա (Փաշինյանը) փորձում է խնդիրը գցել ուրիշի գրպանը, ուզում է նետել դա միջազգային հանրությանը, որը գոյություն չունի։ Այդ ի՞նչ կարգավիճակի մասին է մինչև հիմա բանակցել ներկայիս իշխանությունը, որպեսզի այսօր էլ դատողություններ անի նշաձողն իջեցնելու մասին»,- հարցադրում է անում քաղաքագետ Արմեն Բադալյանը։

Ալեքսանյանը Հանրային հեռուստաընկերության եթերում ստերի տարափ տեղաց, սկսած միասնական պետության մասին հայտնի առաջարկի բովանդակությունից։ Նա ասաց, թե փաթեթային լուծումը բոլոր ժամանակներում ենթադրել է Արցախի ներառում Ադրբեջանի կազմում, և թե ընդդիմությունը ստում է, երբ ասում է, որ բանակցություններն ընթացել են «տարածքներ՝ կարգավիճակի դիմաց» սխեմայով։ Ալեքսանյանը ստեց, թե Քի-Վեսթում երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը վարել է Մեղրիի փոխանակում ենթադրող բանակցություններ, իսկ հետո ստախոսության մեջ  մեղադրեց Սերժ Սարգսյանին, թե իբր՝ երրորդ նախագահը խաբում էր, թե բանակցում է փաթեթային տարբերակի շուրջ, մինչդեռ իրականում խոսքը փուլային կարգավորման մասին էր։ Ալեքսանյանը «գիտի»…

Չեմ շարունակի մեջբերումներ կատարել ստի պղտոր հեղեղից, կսահմանափակվեմ լոկ հիշեցմամբ, որ իշխող ռեժիմը օգտագործում է դա որպես գլխավոր զենք։ Ալիևը պայմանագրի կնքման ընդունակ նախագահ չէ, այդ մասին կարելի է դատել փետրվարի 22-ին Մոսկվայում ստորագրված համաձայնագրի օրինակով, որը նա խախտեց՝ թիկունքից հարվածելով Պուտինին Արցախում ռուս խաղաղապահների վարկաբեկման փորձով։ Ռեժիմի քարոզչամեքենան ամենայն լրջությամբ ներշնչում է զանգվածներին, թե Արցախի անկախ կարգավիճակի նշաձողի իջեցման դեպքում երաշխավորի դերում հանդես կգա ոչ թե Ալիևը, այլ միջազգային հանրությունը, որը կստիպի Ալիևին պահպանել արցախահայության իրավունքներն ու անվտանգությունը Ադրբեջանի կազմում։ Ի հավելումն այդ զառանցանքի՝ կարելի է հղում հորինել առ այն, թե Ալիևը երդվել է պապայի գերեզմանով, որ չի նեղացնի հայերին։

Նիկոլն ուզում է սպանդի մատնել արցախահայերին

«Հաղթանակած հեղափոխության երկրի հպարտ քաղաքացիներին» փորձում են տրամադրել, թե իբր՝ Արցախում բնակվող 120 հազար հայրենակիցների «անվտանգության երաշխավորը» հեղհեղուկ միջազգային հանրությունն է: Այդ հանրությունը մատը մատին չտվեց, որպեսզի 44-օրյա պատերազմի ժամանակ դադարեցնի ֆոսֆորային արկերով հարվածները Արցախի քաղաքացիական օբյեկտներին։

ՓԱՇԻՆՅԱՆԻ ՌԵԺԻՄՆ ԱՌԱՋՎԱ ՊԵՍ ՄԱՆԿՈՒՐՏՆԵՐԻ ԽԱԺԱՄՈՒԺԻ ՏԵՂ Է ԴՐԵԼ ԺՈՂՈՎՐԴԻՆ։ Խաղադրույքն արվում է այն բանի վրա, որ Նիկոլին հավատացել են 2018-ին, կհավատան նաև հիմա, երբ նա ասում է, թե ներկայիս միջազգային հանրությունը կարող է երաշխավորել հայերի ֆիզիկական անվտանգությունը Ադրբեջանի կազմում։ Հավատալ դրան, նշանակում է՝ սպանդի մատնել 120 հազար հայրենակիցների։

Իրադարձությունների նման զարգացումը քողարկելու համար ռեժիմը Ալեքսանյանի շուրթերով լուրեր է տիրաժավորում, թե միայն 2021 թվականին Փաշինյանի կառավարությունը 136 մլրդ դրամ է հատկացրել Արցախին։ Ընթացիկ տարում նախատեսվում է հատկացնել 144 մլրդ։ Իսկ քանի՞ միլիարդ դոլար է ստանալու Փաշինյանը Ալիևից՝ Արցախի կարգավիճակի նշաձողն իջեցնելու համար, ընդհուպ մինչև ներառում Ադրբեջանի կազմում:

Ալեքսանյանն ընդդիմությանը մեղադրեց այն բանում, թե նա չունի խնդրի կարգավորման հստակ ծրագրեր և պայքարում է միայն իշխանության համար։ Նրա խոսքերով, բոլոր նրանք, ովքեր դեմ են իշխանությունների օրակարգին, կողմ են պատերազմին։ Իրականում, պատերազմի է տանում Փաշինյանի պարտվողական քաղաքականությունը, 1998-ին հաջողվեց փրկել Հայաստանն ու Արցախը՝ յուրաժամանակ պաշտոնանկ անելով Տեր-Պետրոսյանին. թե կհաջողվի արդյոք դա 2022-ին, առայժմ դժվար է ասել։

Որպեսզի ընթերցողը վերջնականապես համոզվի, որ ռեժիմը շարունակում է ստել ժողովրդին՝ հղում կատարեմ Ալեքսանյանի այն արտահայտությանը, թե հայկական բանակը փլուզել է հովանավորչությունը։ 2018-ին նոր իշխանությունը, ըստ նրա, որոշեց ձեռք չտալ գեներալներին, ուստի բանակում մնացին, նրա խոսքերով, գեներալ Յուրի Խաչատուրովի որդին, գեներալ Սեյրան Օհանյանի («Հայաստան» խմբակցության ղեկավար) որդին և նույն խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանի որդին։

«Գոլոս»-ի մշտական ընթերցողներին հայտնի է, որ գեներալների և պատգամավոր Մանուկյանի որդիները բարձր են պահել հայոց բանակի պատիվը։ Հայտնի է Տավուշի հերոսական պաշտպանության մասին՝ Յուրի Խաչատուրովի որդու, գեներալ Գրիգորի Խաչատուրովի հրամանատարությամբ, Օհանյանի որդին վիրավորվել է 44-օրյա պատերազմի ժամանակ, որին մասնակցել է նաև Գեղամ Մանուկյանի որդին։ Իսկ ամենամեծ սուտն այն թեզն է, թե նոր իշխանությունը որոշել էր ձեռք չտալ գեներալներին։ Պատկերացնո՞ւմ եք, Ալեքսանյանը հենց այդպես էլ ասաց. «Իշխանությունը որոշեց չդիպչել գեներալներին»:

Այդ դեպքում ինչպե՞ս հասկանալ Յուրի Խաչատուրովի կալանավորումը, գեներալ Մանվել Գրիգորյանի հետևողական և ցուցադրական սպանությունը բանտախցում, գեներալ Վիտալի Բալասանյանին կալանավորելու փորձը, գեներալ Արթուր Աղաբեկյանի քրեական հետապնդումը։ Հայոց բանակը խայտառակել են Փաշինյանի դրածոները՝ ի դեմս գեներալներ Արշակ Կարապետյանի, Վաղարշակ Հարությունյանի, Արտակ Դավթյանի…

Իրադարձությունները, իսկապես, մոտեցնում են մեզ չարի դեմ բարու պայքարի վերջնակետին։ Ժողովուրդը պայքարի է ելնում դավաճանի ռեժիմի դեմ, ընդդիմության ակցիաներն օրեցօր ավելի մեծաթիվ են դառնում, դրանք արդեն տարածվել են ոչ միայն մարզերում, այլև որոշ երկրների հայկական սփյուռքում։ Ռեժիմի շարքերում խուճապ է սկսվում։ Պատմությունը, ինչպեսև ընդունված է, կգրեն հաղթողները…

Ալեքսանյանի նշյալ ելույթի հաջորդ օրը Օպերայի և բալետի թատրոնի հարակից հրապարակում բողոքի ակցիայի մասնակիցների միջև վազվզում էր մի համակրելի խոճկոր, որի վրա փակցված էր Ալեքսանյանի լուսանկարը։ Խոճկորի հետևից վազեց ոստիկանը, բռնեց ու հանձնեց տիրոջը։ Այն մասին, թե ով, երբ և ինչ առիթով է անվանել Ալեքսանյանին «քոռ խոզ», մեր ընթերցողներին տեղեկացրել ենք նախորդ հրապարակումներից մեկում…

    ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

    • "КОМАНДИР, ПОЛУЧИВШИЙ РАНЕНИЕ В БЛИЖНЕМ БОЮ…"
      2025-01-14 10:06

      Уголовное дело целиком засекречено, и это обстоятельство сокращает возможности адвокатов донести до общественности суть и детали обвинения. Об этом заявил депутат от фракции "Айастан" Гегам Манукян, комментируя решение суда от 4 января о 2-месячном аресте бывшего первого заместителя начальника Генштаба генерал-лейтенанта героя Арцаха Тирана Хачатряна.  По его словам, дело генерала находится под грифом секретности, а потому обществу известно лишь о том, что его обвиняют в халатности, повлекшей тяжкие последствия в ходе боевых действий во время 44-дневной войны.

    • ОБРАТНАЯ СТОРОНА "ПЕРЕКРЕСТКА" – ЧУКЧА С ГРАНАТОЙ
      2025-01-14 09:40

      Политический год начался со скандала. Сначала лидер партии "Во имя республики" Арман Бабаджанян оповестил в соцсетях общественность о том, что на следующей неделе состоится подписание соглашения о стратегическом сотрудничестве между США и Арменией. На заданный в этой связи журналистский вопрос министр иностранных дел Арарат Мирзоян с многозначительной улыбкой посоветовал подождать еще несколько дней. Потом выяснилось, что в Госдепе ничего о готовящемся подписании не знают. Напомню, что именно Бабаджанян оповестил армянскую общественность о том, что в Париже Пашинян и Трамп имели беседу, протяженностью в 40 минут. Публика поверила, ибо ей предъявили фотографию Никола в обществе Макрона и Трампа.

    • "ПАШИНЯН ПОШЕЛ НА ПРЕСТУПЛЕНИЕ: СОЗНАТЕЛЬНО ПОВЕЛ ДЕЛО К ВОЙНЕ, СТАВ МОГИЛЬЩИКОМ АРЦАХА!"
      2025-01-14 09:32

      5 лет назад, 25 января 2020 г., на пресс-конференции в Капане Пашинян солгал, что на столе переговоров нет бумаги. Так и сказал: "На столе нет бумаги, которую можно было бы обсуждать". После недавнего приглашения к дискуссии трех президентов по поводу переговоров начиная с 1994 г. лидер партии "Демократическая альтернатива" Сурен Суренянц адресовал Пашиняну встречное предложение обнародовать содержание переговоров, которые имели место в период с 2018 г. до 44-дневной войны.

    • ПАШИНЯН БУДЕТ ЛИЧНО СТИРАТЬ ГРЯЗНОЕ БЕЛЬЕ ГДШНИКОВ НА ВИДУ У НАРОДА
      2025-01-13 10:18

      Главарь правящей верхушки призвал граждан фотографировать высокопоставленных чиновников, которые курят в кафе, и отсылать эти фотографии ему. Из просьбы автоматически следует вывод, что человеку в кресле премьер-министра больше нечем заняться!

    ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ