ՀԿԵ-ն ԱՆՑԿԱՑՐԵՑ "ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՕՐ" ԱԿՑԻԱՆ
"Հարավկովկասյան երկաթուղի " ընկերությունն ապրիլի 27-ին անցկացրել է "Անվտանգության օր" ամենամյա ակցիան: Ակցիայի նպատակն է վարորդների եւ հասարակության ուշադրությունը հրավիրել երկաթուղային գծանցներում երթեւեկության անվտանգության հարցերին:
ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ և ԻՐԱՎԱՊԱՀ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ՀԵՏ համատեղ կազմակերպված ակցիայի շրջանակներում վարորդներին տրվել են երկաթուղու գծանցներով անվտանգ անցնելու կանոնների վերաբերյալ տեղեկատվական բուկլետներ: Ակցիան իրականացվել է երկաթուղու ողջ ենթակառուցվածքում՝ ամենաինտենսիվ երթևեկությամբ անցումներում։
"ՀԿԵ" ՓԲԸ – ի ենթակառուցվածքներում գործում է 103 անցում երկաթուղային ճանապարհներով, որոնցից 37 – ը կարգավորվող են (այսինքն ՝ գծանցներում կազմակերպվում է շուրջօրյա հերթապահություն կամ գծանցներ, որոնք համալրված են ազդանշանային միջոցներով) և 73-ը չկարգավորվող:
2021 թվականին երկաթուղում գրանցվել է 20 ճանապարհատրանսպորտային պատահար։
Բոլոր դեպքերում երթևեկության անվտանգության խախտումները տեղի են ունեցել երկաթուղային գծերը հատելու կանոնների խախտում թույլ տված վարորդների պատճառով։ Նշենք, որ երկաթուղային անցումներում վթարների քանակով Հայաստանը հեռու է ԱՊՀ երկրների շարքում լավագույն դիրքերից։
Անցած 15 տարիների ընթացքում "ՀԿԵ" ՓԲԸ-ում զգալիորեն աճել են երթևեկության ինտենսիվությունը, գնացքի արագությունը և քաշը: Ներկայումս ուղեւորատար գնացքների արագությունը մերձքաղաքային հաղորդակցությունում կազմում է 100 կմ / ժ, իսկ բեռնատար գնացքները լինում են մինչեւ 4500 տոննա քաշով: Նման չափանիշներով գնացքների արգելակման ուղին գերազանցում է 500 մետրը, իսկ դա նշանակում է, որ երկաթուղային ենթակառուցվածքի հատման ժամանակ ճանապարհային երթեւեկության կանոնների խախտումները լրջագույն սպառնալիքներ են պարունակում, որոնք անխուսափելիորեն կհանգեցնեն ամենածանր հետեւանքների:
"ՃՏՊ-ների կանխարգելման ուղղությամբ ՀԿԵ-ի համակարգված աշխատանքը հանգեցնում է որոշակի բարելավումների ։ Տեղական ինքնակառավարման մարմինների կողմից բարձրացել է անցակետերում անվտանգության ապահովման հարցերի նկատմամբ ուշադրությունը և այդ հարցերում փոխգործակցությունը ՀԿԵ-ի հետ:
ՀՀ ճանապարհային ոստիկանությունը օպերատիվ արձագանքում է ճանապարհային երթեւեկության կանոնների խախտման յուրաքանչյուր դեպքի։ Սակայն պետք է փաստել, որ երթեւեկության անվտանգության ամենավտանգավոր հանգամանքի՝ ապօրինի հատումների վերացման հարցում էական բարելավումներ չկան։ Առանձին քաղաքացիներ ՀՀ օրենսդրության խախտմամբ ինքնակամ հատում են իրականացնում ՝ "պարզեցնելով" իրենց տեղաշարժը։ ՀԿԵ-ն հսկայական ծախսեր է կատարում այդ հատումների պարբերական ապամոնտաժման համար ՝ հաճախ բախվելով անհասկացողության, իսկ առանձին դեպքերում նաև ՝ ոչ օրինապահ քաղաքացիների ագրեսիայի հետ ։ " Անվտանգության օր" ակցիան ուղղված է բնակչության լայն շերտերի ուշադրությունը գրավելու շարժման անվտանգության ապահովմանը եւ, իհարկե, Հայաստանի քաղաքացիների անձնական անվտանգության ապահովմանը", – նշում է ՀԿԵ-ի գնացքների երթեւեկության անվտանգության գլխավոր վերստուգող Սերգեյ Հարությունյանը:
Եվ այնուամենայնիվ, մեր համաքաղաքացիներից ոմանք չեն մտածում ճանապարհային կանոններից շեղվելու կամ անփութության, անուշադրության պատճառով ճանապարհային իրավիճակի գնահատման սխալների հետեւանքների մասին եւ շարունակում են անզգուշորեն վերաբերվել երկաթուղային ճանապարհի կանոնների պահպանմանը: Նման անզգուշության գինը մարդու կյանքն ու առողջությունն է։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-05 10:14
В предшествующий выборам период вся азербайджанская пропагандистская машина все более открыто начнет вести психологическую войну против армянского общества, угрожая, что если мы отстраним Пашиняна, то это приведет к войне, в этом же духе будет вестись также пропаганда гэдэшников, написала в своем ТГ-канале эксперт по вопросам Азербайджана Татевик Айрапетян. Публикацию полностью приводим ниже.
-
2025-07-04 14:32
Кризис в отношениях между Россией и Азербайджаном продолжает нарастать. Поводом для новой волны напряжённости стало задержание в Баку российских журналистов, представляющих агентство «Sputnik Азербайджан», - пишет в своем телеграм-канале первый заместитель председателя Комитета Государственной Думы по делам СНГ, евразийской интеграции и связям с соотечественниками Константин Затулин
-
2025-07-04 09:22
Международная христианская солидарность (CSI) призывает власти Армении освободить заключенных архиепископов и всех других политических заключенных и воздержаться от вмешательства во внутренние дела Армянской апостольской церкви. CSI также призывает Францию и все государства-члены ЕС проявить солидарность с жертвами репрессий, а не с теми, кто их совершает. Об этом говорится в размещенном на сайте организации заявлении которое приводим полностью в переводе «ГА».
-
2025-07-03 14:57
16 июня Ардшинбанк завершил розыгрыш призов, организованный для держателей карт Mastercard Business. Онлайн-розыгрыш призов был организован и проводился на официальном YouTube-канале банка. Счастливчики, выбранные случайным образом, выиграли 3 Apple MacBook Air 13 M4, а главным призом стала 5-дневная поездка в Объединенные Арабские Эмираты на двоих.