«ԵՍ ՈՐԱԿԱԿԱՆ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՄ ՏԵՍՆՈՒՄ ԲՈՂՈՔԻ ԱՅՍ ԱԼԻՔԻ ՄԵՋ»
«Տվյալ պահին կարևոր է այն փաստը, թե ով է այսօր դեմ Փաշինյանի իշխանությանը. այստեղ և այս պահին»,- «ԳԱ»-ին տված հարցազրույցում նշում է հոգեբան Կարինե ՆԱԼՉԱՋՅԱՆԸ։
-Ողջ Հայաստանում բողոքի ցույցեր են ընթանում գործող իշխանությունների և նրանց վարած քաղաքականության դեմ։ Ի՞նչ եք տեսնում այսօր:
-Այսօր տեսնում եմ արդեն որակական փոփոխություններ։ Այնքան ազդակներ հավաքվեցին ժողովրդի սթափման համար, որ քանակը փոխարկվեց որակի։ Հատկապես Փաշինյանի վերջին հրապարակային ելույթներից հետո՝ «նույն իրավիճակը կլիներ, միայն առանց զոհերի» ոգով, մարդկանց բոլոր պատրանքները ցրվեցին։ Մինչ այդ ոմանք դեռ արդարացումներ էին գտնում, թե իբր՝ «Նիկոլն այդպիսին չէ», «նախկիններն են մեղավոր» և այլն։ Իսկ հիմա մարդիկ բախվեցին իրականությանն առճակատ, և բարձրացած ալիքը, բացի ամենից, նաև գիտակցման հետևանք է։
Օրերս շփվել եմ զոհված զինվորների մայրերի հետ։ Երկար ժամանակ նրանց մորության մեջ են գցել, կոչ արել «չքաղաքականացնել» իրենց երեխաների մահը, և վշտաբեկ ծնողներն այդպես էլ վարվում էին։ Այսօր նրանք հասկանում են, որ տեղի ունեցող ամենը հենց փաշինյանական իշխանության քաղաքականության արդյունքն է, և իրենց զավակները դարձել են այդ դավաճանական քաղաքականության զոհը։
Այնպես որ ես տեսնում եմ արթնացումը, տեսնում եմ, զարթոնքի էներգետիկան։ Եվ այսօր ես փողոցում տեսնում եմ մտածող մարդկանց դեմքեր, որոնք գնում են բնավ ոչ նյութական ինչ-որ բանի հետևից, պասիոնարների, որոնք ունեն Հայրենիքի զգացում, որոնք ամաչում են այն բանի համար, թե ինչ վիճակում է նա հայտնվել։
Առհասարակ սոցիալ-հոգեբանական բոլոր խմբերին բնորոշ է մեկ առանձնահատկություն. կոնֆորմիզմը։ Մարդիկ հակված են հարմարվել։ Բայց նույնիսկ ցայտուն արտահայտված կոնֆորմիստներն արդեն հասկանում են տեղի ունեցող գործընթացների էությունը, հասկանում են, որ մենք կանգնած ենք ոչնչացման, կործանման շեմին։ Ճիշտ է, ոմանք դեռ իրենց թույլ չեն տալիս տեղից շարժվել՝ այն մտավախությամբ, թե ինչպես հետո կդասավորվի իրենց կյանքը, եթե պայքարը չավարտվի հաղթանակով, վախենալով կորցնել աշխատանքը, վաստակի միջոցը։ Մանավանդ որ իշխանություններն իսկապես բռնաճնշումներ են իրականացնում նրանց նկատմամբ, ովքեր բացահայտ հանդես են գալիս իրենց դեմ։ Մինչդեռ, եթե բողոքի շարժումն ուժ հավաքի, գոնե փողոց դուրս եկող մարդկանց ավելի մեծ թվաքանակի առումով, ապա բավական է այդ նժարը գերակշռի, և մենք կտեսնենք, թե ինչպես են քաղաքացիները զանգվածաբար երես թեքում իշխանությունից և կանգնում հակառակ կողմում։ Ուշադրություն դարձրե՞լ եք, որ այսօր Փաշինյանին բացեիբաց գովերգող մարդիկ չափազանց քիչ են։
-Փոխարենը շատ են ֆեյքերը, այնպես չէ՞։
-Այո, ֆեյքերը վերջին օրերին ակտիվացել են, դա ճիշտ է: Ասենք, չէ՞ որ ֆեյքերի հետևում էլ իրական մարդիկ են կանգնած։ Ընդ որում ականատես ենք լինում սարսափելի պատկերի, երբ սոցցանցերում, օրինակ, փողոցային հայհոյանքներով հարձակվում են զոհված զինվորների մայրերի վրա, պախարակելով նրանց փողոց դուրս գալու համար։ Սա արդեն ամենաիսկական բարոյական հետադիմություն է։ Վերջին 4 տարիներին հասարակության մեջ ընդհանրապես տեղի է ունեցել բարոյական դրույթների այլափոխում: Ընդ որում՝ հենց իշխանությունների «շնորհիվ»։ Այստեղ գործում է որոշակի հոգեբանական օրինաչափություն։ Որպես կանոն, բարձր պաշտոններ զբաղեցնող մարդիկ, որոնք ունեն նշանակալի սոցիալական կարգավիճակ, դառնում են ընդօրինակման յուրօրինակ մոդելներ։ Եթե, ասենք, պետության ղեկավարն իրեն թույլ է տալիս հրապարակավ հայհոյել ամենավերջին բառերով, վիրավորել, ապա հասարակ քաղաքացու մոտ միանում է «եթե բարձրաստիճան պաշտոնյան հայհոյում է, ուրեմն ինձ էլ է կարելի» մեխանիզմը։
-Ինչ-որ մի պահ հասարակության մեջ պարզապես մրցակցություն էր սկսվել, թե ով ավելի գռեհիկ, կեղտոտ կհայհոյի. դա իսկապես դարձավ յուրօրինակ միտում…
-Միանգամայն իրավացի եք։ Նման վարքագիծը, բարոյական կանխադրույթների ոչնչացումը հանգեցնում է հետադիմության։ Օրինակ, մի քանի օր առաջ մի հրեշավոր դեպք է տեղի ունեցել, երբ 44-օրյա պատերազմի ժամանակ զոհված հերոսի մոր վրա փողոցում դանակով հարձակվել են դպրոցական երկու աղջիկներ։ Ես կասեի՝ դա մեր դեգրադացիայի խորհրդանիշն է։ Խեղճ կինը հազիվ է փրկվել։ Այսպիսին է մեր իրականությունն այսօր. եթե մենք չազատվենք դրա այդօրինակ խորհրդանիշներից, միտումներից, ապա մեզ ոչնչացում է սպասվում։
-Փաշինյանի օրոք իշխանության մեջ եղած մարդկանցից շատերն այսօր բացահայտ քննադատում են նրան, կամ 2018 թվականին Նիկոլին ու իր թիմին սատարած մարդիկ երես են թեքում: Այս առիթով դիսկուրս է առաջացել։ Ոմանք համարում են, որ նման կողմնակիցներից, թեկուզև ներկայումս նախկին, պետք է հեռու մնալ, մյուսներն ասում են՝ պետք է վերցնել բոլոր նրանց, ովքեր միանում են ընդդիմությանը, հետո գլուխ կհանենք։ Իսկ դուք ի՞նչ կարծիքի եք։
-Հիմա մենք այնպիսի վիճակում ենք, երբ պետք է ակտիվացնել պայքարը, հզորացնել այն։ Եթե հիմա բանավեճեր սկսվեն «սրան վերցնում ենք, նրան չենք վերցնում» թեմայով, դժվար թե նման մոտեցումն օգտակար լինի։ Տվյալ պահին կարևոր է այն փաստը, թե ով է այսօր դեմ Փաշինյանի իշխանությանը. այստեղ և այս պահին։ Ի վերջո, կան մարդիկ, որոնք ինչ-որ բան չեն կարողացել հանդուրժել, թողել են իրենց պաշտոնները, հրաժարական տվել։ Իհարկե, նվազագույն բանը, որ կարելի է ասել նրանց մասին, այն է, որ նրանք իմաստուն չեն, քանզի ցանկացած լուրջ քաղաքական գործիչ, դիվանագետ, զինվորական և այլն, ի սկզբանե պետք է հասկանար, թե ինչ կործանարար գործընթացների մեջ են ներքաշելու երկիրը «թավշե» դրածոները։ Նիկոլի հետ համագործակցած յուրաքանչյուրին ես համարում եմ հանցակից, կամ պարզապես անխելք ու անհեռատես մարդ։ Նրանցից յուրաքանչյուրին ես, ինչպեսև շատերը, բազմաթիվ դժգոհություններ և հարցեր ունեմ ուղղելու։
Սակայն այսօր, ազգադավ իշխանության դեմ պայքարում մենք պետք է գործ ունենանք բոլորի հետ։ Այդ թվում՝ հասարակ քաղաքացիների, որոնք ժամանակին աջակցել են Փաշինյանին։ 2018 թվականի առաջին ալիքի «մոլորյալներից» շատերը հիմա արդեն հանրահավաքների են ելնում նրա դեմ։ Ընդհանուր առմամբ՝ այն, որ նրանք 2018-ին մոլորության մեջ են եղել, կարելի է հասկանալ, քանի որ օգտագործվել են այնպիսի տեխնոլոգիաներ, երկար ժամանակ տարվել է այնպիսի նախապատրաստություն, որ հեշտությամբ թույլ տվեցին, որ այդ ճահիճը կլանի իրենց: Ավելի աններելի է վերջին ընտրություններում Փաշինյանի օգտին երկրորդ անգամ ձայն տվողների դիրքորոշումը, քանզի ամեն ինչ արդեն պարզ էր, և Հայրենիքի զգացումով օժտված փոքրիշատե մտածող մարդը չէր կարող նույն փոսն ընկնել։ Այդ մասնահատվածում են նաև նրանք, ովքեր ինչ-որ կերպ կապված են իշխանությունների հետ, կամ շահաբաժիններ են ակնկալում նրանից, կամ էլ վախենում են։ Իհարկե, այսպես թե այնպես՝ խոսքը բարոյական ցածր կողմնորոշիչներ ունեցող մարդկանց մասին է։
Բայց ամեն դեպքում, նույնիսկ եթե նրանք այսօր միանան պայքարին, դա կլինի բարոյական մաքրագործում։ Թող անցնեն այդ զտիչի միջով, պետք է նրանց թույլ տալ դա։ Մենք պետք է ամեն ինչ անենք, որ բողոքի ալիքը չմարի։ Քանզի եթե մարի, ապա դա իրոք վերջը կլինի։ Չպետք է համարենք մեզ չափից ավելի եզակի. շատ ազգեր են եղել պատմության մեջ, իսկ հիմա նրանք չկան։ Եղել են պետություններ, կայսրություններ, որոնք նույնպես չկան։ Ո՞վ ասաց, թե անհնար է, որ մենք էլ անէության գիրկն անցնենք։ Եթե մեզ անխոհեմ պահենք, դա հնարավոր է։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2024-11-20 10:09
Никол Пашинян, отправившись в Ватикан с семьей, встретился с Папой Римским. «В рамках визита в Святой Престол состоялась моя отдельная беседа с Папой Римским Франциском, - написал Пашинян на своей странице в «Facebook». О чем они говорили? Судя по заявлению Пашиняна, о том, что он подтвердил полное содействие Святому престолу в вопросе поддержания мира на мировых площадках, речь шла все о том же припеве под названием «перекресток мира», который армянские власти не устают повторять, выдавая желаемое за действительное.
-
«ОБЩЕСТВО РАЗОЧАРОВАНО, ОНО РАЗОЧАРОВАНО И В СЕБЕ САМОМ, ПОТОМУ ЧТО МНОГИЕ ГОЛОСОВАЛИ ЗА ЭТУ ВЛАСТЬ»2024-11-16 09:42
«Как правило, бывает два исхода - либо бунт, взрыв, революция, Спартаки выходят, поднимают народ, либо тихое угнетенное самоуничтожение и, в конечном итоге, самоликвидация», - говорит в интервью «ГА» социолог, академик НАН РА Геворг ПОГОСЯН.
-
2024-11-12 10:11
Учитывая жесткое противостояние между Западом и Россией, очевидно, что после прошедших в США выборов и победы Дональда Трампа, вопрос, состоится ли диалог между новоизбранным американским президентом и президентом России, и к чему он приведет, волнует многие правительства и общества. Да, общества тоже: когда мир буквально оказывается на пороге ядерной войны, геополитика становится темой, касающихся всех и каждого.
-
2024-11-12 10:09
«На Западе это уже давно работает - частные организации в сговоре с властями изымают детей из семей, получая за это деньги», - говорит в интервью «ГА» руководитель информационно-аналитического центра «Луйс» Айк АЙВАЗЯН.