Միքայել ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ․ ԺՈՂՈՎՐԴԱԿԱՆ ԱԼԻՔՆ ՕՐԱՎՈՒՐ ՄԵԾԱՆՈՒՄ Է ԵՎ ԱՌԱՋԻԿԱՅՈՒՄ ՏՐԱՄԱԲԱՆՈՐԵՆ ԿԱՐՈՂ Է ՆԱԵՎ ՀԱՆԳԵՑՆԵԼ ԻՇԽԱՆԱՓՈԽՈՒԹՅԱՆ
Հայաստանում ներքաղաքական իրավիճակը գնալով սրվում է։ Ակնհայտ է, որ ժողովրդական ալիքն օրավուր մեծանում է և առաջիկայում տրամաբանորեն կարող է նաև հանգեցնել իշխանափոխության, այս մասին գրել է ԱԱԾ տնօրենի նախկին ժամանակավոր պաշտոնակատար, «ԱԱԾ պահեստազորի սպաների միություն» ՀԿ համահիմնադիր Միքայել Համբարձումյանը։
«Օրինաչափ է, որ Հայաստանում ծավալվող այս իրադարձություններին ակտիվ հետևում և անդրադառնում է նաև ադրբեջանական մամուլը։ Իրենց հրապարակումներում նրանք Հայաստանի ընդդիմությանը ներկայացնում են որպես «ռևանշիստներ», էականորեն նվազեցնում են տարաբնույթ ակցիաների մասնակիցների թիվը, այդ ակցիաների ազդեցությունն ու կարևորությունը, քննադատում և հեգնում են կազմակերպիչներին, նշում, որ ցուցարարների նպատակը Նիկոլ Փաշինյանին իշխանությունից հեռացնելն է, որպեսզի այդ կերպ վերջինիս թույլ չտան խաղաղության պայմանագիր կնքել Ադրբեջանի հետ։
Ամենայն մանրամասնությամբ վերլուծելով ու նկարագրելով Երևանում տեղի ունեցող իրադարձությունները՝ լրագրողները հանգում են հետևության, որ Հայաստանի բնակչության զգալի մասը չի աջակցում «ռևանշիստներին» և, իբր, այս ամենից «փողոցային հեղափոխության նույնիսկ հոտ չի գալիս»։
Ադրբեջանական իշխանությունների տոտալ վերահսկողության տակ գտնվող մամուլի նման հակակրանքը Հայաստանի ընդդիմության և, հակառակը, զուսպ հանդուրժողականությունն իշխանության հանդեպ առնվազն տարակուսելի է և հարցերի տեղիք է տալիս:
Այս իմաստով հետաքրքրական է նաև ռուսական դաշնային լրատվամիջոցների անտարբերությունը, լռությունը հայաստանյան իրադարձությունների նկատմամբ։
Համոզմունքս ամրապնդվում է, որ մեր հանրությանը հուզող մտահոգությունները և կասկածները վաղ թե ուշ պետք է անաչառ քննության առարկա դառնան, ստուգվեն ու փարատվեն», - նշել է Համբարձումյանը։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-14 15:51
Верховный лидер Ирана Али Хаменеи назначил Маджида Мусави командующим военно-космическими силами Корпуса стражей исламской революции Ирана, отвечающими за ракетный потенциал республики.
-
2025-06-14 15:48
Иран официально уведомил Францию, Великобританию и США о том, что он начнет очень масштабные атаки против Израиля, сообщает Telegram-канал Mehr.
-
2025-06-14 15:47
Азербайджан ожидает от Армении конкретных шагов по реализации Зангезурского коридора, который имеет стратегическое значение для всего региона. об этом заявил помощник президента Азербайджана Хикмет Гаджиев, выступая на панельной дискуссии «Средний коридор: новая геополитическая и экономическая линия жизни» в рамках форума GLOBSEC-2025.
-
2025-06-14 15:44
Все представители Ирана, участвовавшие в переговорах с США по ядерной сделке, были убиты в ходе ударов Израиля по иранской территории. Об этом рассказал президент США Дональд Трамп в разговоре с журналисткой CNN Даной Баш.