Իշխան Սաղաթելյանը դիմել է ՔՊ-ականներին
ՀՀ ԱԺ փոխխոսնակ, «Դիմադրություն» շարժման անդամ Իշխան Սաղաթելյանը շարունակում է կոչ անել Քաղաքացիական պայմանագիր խմբակցության պատգամավորներին` միանալ ժողովրդին։
Հայտնել ենք, որ մի քանի ժամ առաջ Սաղաթելյանը դիմելով ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությանը` հայտարարել է, որ ՔՊ-ականներն այժմ պատմական և վերջին շանս ունեն` սխալն ուղղելու և կանգնելու ժողովրդի կողքին։ Որոշում կայացնելու համար Սաղաթելյանը 1-2 օր ժամանակ էր տվել։
«Մի քանի ոչնչություն արձագանքել են, ու հավանաբար Նիկոլն է տեքստերը գրել։ Նրանք վերջացած մարդիկ են ու հասկանում են, թե իրենց վերջը որտեղ է լինելու։ Այդ պատասխաններին չեմ արձագանքնելու, դրանք մեզ համար ոչինչ են։ Շարունակում եմ դիմել այն անձանց, ովքեր արյունոտված չեն, դավաճանության մեջ չեն ու չեն ցանկանում լինել, ապա պետք է միանան ժողովրդին։ Արձագանքողներին ուղղակի կասեմ` տղե՛րք, Նիկոլը փախչելու է, եթե ձեզ էլ խոսք է տվել, որ փրկելու է, ապա չի կարող այդքան անասուն տեղավորել իր նավի մեջ։ Չնայած Նիկոլն էլ չի հասցնելու փախչել»,- նշեց Սաղաթելյանը։
Նա զգուշացրեց, որ այն ՔՊ-ականները, որոնք բացասական արձագանք են տվել իր կոչին, պատասխան են տալու ամեն ասածի համար։
ԱԺ փոխխոսնակը հիշեցրեց, որ առավոտյան ժամը 11-ից բոլոր խմբերը քայլում են, արդեն 4 ժամ է, ինչ Ֆրանսիայի հրապարակում են, և այն պետք է մինչև վերջ պահել։
ՔՊ-ական պատգամավոր Վահագն Ալեքսանյանն՝ ի պատասխան Իշխան Սաղաթելյանի կոչի, «Ֆեյսբուքի» իր էջում գրել է. «Իմ անունից հայտնում եմ, որ դատապարտում եմ Հայաստանի տարբեր ջրավազաններ թափոններ, թունավոր քիմիկատներ և թմրադեղեր լցնելու բոլոր դեպքերը։ Սիրելի քաղաքացիներ, մտածեք ձկների և առհասարակ շրջակա միջավայրի առողջության մասին։ Հայաստանի Օլիմպիական կոմիտեին էլ իր հերթին կոչ եմ անում վերջիվերջո լրջորեն դիտարկել Իշխան Սաղաթելյանի թեկնածությունը Հայաստանի թեթև ատլետիկայի հավաքականում՝ որպես 100 մետր սպրինտի վազորդ։ Կարծում եմ՝ դրանով կօգնեք նրան վերջապես գտնել իր տեղը աշխատաշուկայում», տեղեկացնում է Sputnik Արմենիա-ն։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-14 15:51
Верховный лидер Ирана Али Хаменеи назначил Маджида Мусави командующим военно-космическими силами Корпуса стражей исламской революции Ирана, отвечающими за ракетный потенциал республики.
-
2025-06-14 15:48
Иран официально уведомил Францию, Великобританию и США о том, что он начнет очень масштабные атаки против Израиля, сообщает Telegram-канал Mehr.
-
2025-06-14 15:47
Азербайджан ожидает от Армении конкретных шагов по реализации Зангезурского коридора, который имеет стратегическое значение для всего региона. об этом заявил помощник президента Азербайджана Хикмет Гаджиев, выступая на панельной дискуссии «Средний коридор: новая геополитическая и экономическая линия жизни» в рамках форума GLOBSEC-2025.
-
2025-06-14 15:44
Все представители Ирана, участвовавшие в переговорах с США по ядерной сделке, были убиты в ходе ударов Израиля по иранской территории. Об этом рассказал президент США Дональд Трамп в разговоре с журналисткой CNN Даной Баш.