ՄԻՊ–ն անդրադարձել է հղի կնոջը վրաերթի ենթարկելու դեպքին
Ցավալի էր տեսնել , որ ՀՀ վարչապետին ուղեկցող ծառայությունը երիտասարդ հղի կնոջը վրաերթի ենթարկելուց հետո ուղղակի չի կանգնում։
Մամուլի ազատության համաշխարհային օրվա առթիվ ԶԼՄ-ների ներկայացուցիչների հետ հարցուպատասխանի ձևաչափով հանդիպման ընթացքում այս մասին հայտարարեց ՀՀ ՄԻՊ Քրիստինե Գրիգորյանը։
Նա նշեց, որ ողբերգական դեպքի օրերին ինքը գործուղման մեջ էր և շատ խիտ գրաֆիկով հանդիպումներ է ունեցել։ Առաջին արձագանքը` որպես մարդու իրավունքների պաշտպան, եղել է այն, որ մեղավորները բացահայտվեն։ Այս առումով ՄԻՊ գրասենյակը նույն օրը գրություն է ուղարկել գլխավոր դատախազություն` քրգործի մանրամասներին տեղեկանալու համար։
«Ինձ համար, որպես մարդ, որը զբաղվել է նաև ոստիկանության բարեփոխումներով և անդրադարձել ուղեկցող ծառայության առանձնահատկություններին ֆունկցիոնալության տեսակետից ... դա առնվազն մինիմալ հումանիզմ էր առաջին հերթին օգնություն ցույց տալու, հնարավորության դեպքում կնոջ ու երեխայի կյանքը փրկելու համար»,–ասաց Գրիգորյանը։
Նա նշեց, որ ամբողջ աշխարհում ուղեկցող ծառայությունների գործառույթը չընկալվածության խնդիր ունի։ Հայաստանում դա որևէ կանոնով կարգավորված չէ։
Նրա խոսքով`ցավալի է, որ հանրությանն շրջանում չհարգվեց նաև ընտանիքի զգայունությունը, և դեպքը դարձավ էժան քննարկումների թեմա։
Գրիգորյանը նշեց` ՄԻՊ գրասենյակը հետամուտ է լինելու, որ մեղավոր անձը ենթարկվի պատասխանատվության, տեղեկացնում է Sputnik Արմենիա-ն։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-14 15:51
Верховный лидер Ирана Али Хаменеи назначил Маджида Мусави командующим военно-космическими силами Корпуса стражей исламской революции Ирана, отвечающими за ракетный потенциал республики.
-
2025-06-14 15:48
Иран официально уведомил Францию, Великобританию и США о том, что он начнет очень масштабные атаки против Израиля, сообщает Telegram-канал Mehr.
-
2025-06-14 15:47
Азербайджан ожидает от Армении конкретных шагов по реализации Зангезурского коридора, который имеет стратегическое значение для всего региона. об этом заявил помощник президента Азербайджана Хикмет Гаджиев, выступая на панельной дискуссии «Средний коридор: новая геополитическая и экономическая линия жизни» в рамках форума GLOBSEC-2025.
-
2025-06-14 15:44
Все представители Ирана, участвовавшие в переговорах с США по ядерной сделке, были убиты в ходе ударов Израиля по иранской территории. Об этом рассказал президент США Дональд Трамп в разговоре с журналисткой CNN Даной Баш.