Последние новости

2004-ԻՆ ՀՆՉԵՑՎԱԾ ԾՐԱԳԻՐ. ՀԱՅԱՍՏԱՆԻ ՎԵՐԱՑՈՒՄ 25 ՏԱՐԻ ԱՆՑ

Երևանում մայիսի 2-ի վաղ առավոտից վերսկսվեցին բողոքի ցույցերը՝ Փաշինյանի ու իր թիմի հրաժարականի պահանջով, ցուցարարների և լրագրողների հանդեպ իրավապահ մարմինների աննախադեպ ագրեսիայի կադրերը ցույց են տալիս, որ իշխանությունը կանգ չի առնի ոչ մի բանի առջև, որպեսզի մնա իշխանության ղեկին, իրավապաշտպանները (ինչպես տեղի, այնպես էլ օտարերկրյա), զանազան միջազգային կազմակերպությունները, դեսպանությունները և այլն, կուրացել ու խլացել են, նիկոլական ֆեյքերը ջանադրաբար աշխատում են, սոցցանցերում խզբզելով մեկնաբանություններ՝ «ո՜նց կուզենայինք, որ սահմանադրությունը փոխվեր ու դուք ցմահ մնայիք վարչապետ, մեր թանկագին, սիրելի, հայրենասեր…» ոգով։ Այսպիսիք են մեր իրողությունները տվյալ պահի դրությամբ։

Հայաստանում տեղի ունեցող ամենին զուգահեռ, Ադրբեջանի բռնապետը ճառ է ասում «Հարավային Կովկաս. զարգացում և համագործակցություն» միջազգային խորհրդաժողովում, որը տեղի մամուլն ակտիվորեն քննարկում է՝ նշելով, որ առանձնակի հետաքրքրություն է առաջացրել այն թեման, թե «ինչպիսին է լինելու Հայաստանի ապագան, որի ճակատագիրն ամբողջությամբ կախված է Բաքվի կամքից, ինչպես են ադրբեջանցիները վերադառնալու ազատագրված տարածքներ, ինչ է լինելու Ղարաբաղում մնացած հայերի հետ»:

Մինչդեռ այսօր կատարվող ամենի հետ կապված՝ արժե հիշել Իլհամ Ալիևի ոչ այնքան վերջին ելույթը, որքան «Ենի Ազերբայջան» իշխող կուսակցության համագումարում նրա ճառը 2018 թվականի փետրվարի 8-ին. ճիշտ և ճիշտ Հայաստանում «թավշե հեղափոխության» նախաշեմին։

Այն ժամանակ Ալիևը, մասնավորապես, ասաց, որ Ադրբեջանի քաղաքական և ռազմավարական նպատակը Երևանի, Սյունիքի և Սևանա լճի զավթումն է։ «Մենք չպետք է մոռանանք և չենք մոռանում մեր պատմական հողերը։ Դա պետք է ուղենիշ դառնա մեր հետագա գործունեության համար, ինչպես որ այսօր էլ աշխատում ենք այդ ուղղությամբ։ Մեր պատմական հողերն են Իրևանի խանությունը, Զանգեզուրը, Գեյչան։ Այդ մասին պետք է իմանա և՛ երիտասարդ սերունդը, և՛ ողջ աշխարհը... Որովհետև Իրևանը մեր պատմական հողն է, և մենք՝ ադրբեջանցիներս, պետք է վերադառնանք այդ պատմական հողեր։ Դա մեր քաղաքական և ռազմավարական նպատակն է, և մենք պետք է աստիճանաբար մոտենանք դրան»։ Նույնը նա ասել է 44-օրյա պատերազմից հետո, Փաշինյանի իշխանության առաջ մղած «խաղաղության դարաշրջանի» հնարովի օրակարգին զուգահեռ։

Սակայն, որպեսզի խճանկարն ամբողջանա, կարելի է հետադարձ հայացք նետել դեպի է՛լ ավելի վաղ անցյալ և անդրադառնալ 18 տարի առաջ Բաքվում հնչած ցուցանշական հայտարարությանը։ «25 տարի անց Հարավային Կովկասում գոյություն չի ունենալու այնպիսի պետություն, ինչպիսին Հայաստանն է։ Նրանք իրավունք չունեն ապրել այս հողի վրա։ Ժամանակակից Հայաստանը կառուցված է պատմական ադրբեջանական հողերի վրա։ Կարծում եմ, որ հաջորդ 25-30 տարիների ընթացքում նրա տարածքը կրկին կանցնի Ադրբեջանի իրավասության տակ»։

«Սա այդ կարգի միակ հայտարարությունն է, որտեղ կոնկրետ նշվում են Հայաստանի վերացման ժամկետները. մինչև 2025-2030 թվական,- «ԳԱ»-ին տված հարցազրույցում ժամանակին (16.02.2018) նշել է քաղաքագիտության դոկտոր, ռազմական պատմաբան Արմեն Այվազյանը։- Արդեն այն ժամանակ պարզ էր, որ Մելիքովը չկանխամտածված հնչեցրեց ոչ թե իր անձնական կարծիքը, այլ թուրք-ադրբեջանական ռազմավարական մտահղացումը Հայկական հարցի իրենց համար ցանկալի վերջնական լուծման վերաբերյալ։ Այսօր, գնդապետ Մելիքովի (որը փաստացի բացահայտեց պետական գաղտնիքը) հայտարարությունից 14 տարի անց, դատելով Ի.Ալիևի ծրագրային ելույթից, ադրբեջանցի և նրանց թիկունքում կանգնած թուրք ռազմավարները ցանկանում են «տեղավորվել ժամկետների մեջ» և ավարտել Հայոց ցեղասպանության վերջին փուլը՝ Ադրբեջանի կողմից լայնածավալ ագրեսիայի և ոչ միայն Արցախի, այլև առաջին փուլում Հայաստանի Հանրապետության որոշ ռազմավարական կարևոր տարածքների բռնազավթման ճանապարհով»։

Ի դեպ, նույն Ա.Այվազյանը դեռ ավելի վաղ հրապարակավ խոսել է թուրք-ադրբեջանական պատրաստվող սցենարի՝ գերմանաֆաշիստական «Բարբարոսա» ծրագրի յուրօրինակ ռեինկարնացիայի մասին՝ նշելով, որ Հայաստանի ոչնչացման ծրագիրը «գերգաղտնիք» չէ, այլ իրենից ներկայացնում է «մատ՝ երեք քայլով» կոմբինացիայի կարգի մարտավարական պարզագույն գործողություն։

Քայլ առաջին. ադրբեջանական ագրեսիա և Արցախի ու ազատագրված տարածքների բռնազավթում։

Քայլ երկրորդ. անխուսափելի ներխուժում Սյունիք՝ այդ վերջին բաստիոն, որն իրարից զատում է թյուրք երկու դաշնակիցներին (թույլ հաղորդակցությունը Հայաստանի կենտրոնական շրջանների հետ, արցախյան «պարսպի» և պաշտպանության խորության բացակայությունը, հրետանակոծման ժամանակակից համակարգերի օգտագործումը, ինչպես նաև Արցախի անկման պատճառած հոգեբանական հարվածը կթուլացնեն Սյունիքի պաշտպանունակությունը գրեթե զրոյական մակարդակի) և Հայաստանի մնացած մասի շրջակալում թուրք-ադրբեջանական օղակի մեջ, նրա վերածում գետտոյի, անդրկովկասյան յուրօրինակ Սվազիլենդի։

Քայլ երրորդ. Հայաստանի ոչնչացում Թուրքիայի և Ադրբեջանի կողմից եթե ոչ ռազմական, ապա տնտեսական, քաղաքական և հոգեբանական ճնշման ճանապարհով։

Զրկվելով կայուն զարգացման որևէ հեռանկարից և կորցնելով աշխարհասփյուռ միլիոնավոր հայերի համար հավանական հանգրվանի դերը, երկրաչափական պրոգրեսիայով աճող զանգվածային արտագաղթի արդյունքում Հայաստանը կթուլանա այնքան, որ կկլանվի Թուրքիայի, Ադրբեջանի և Վրաստանի կողմից։ Հայաստանին ոչնչացման թուրք-ադրբեջանական այդ ծրագրի անմիջական իրականացումը հանձնարարված է Ադրբեջանին»։

Ըստ էության, ասվածից շատ բան արդեն իրականացել է, ինչում վճռորոշ դեր է խաղացել Փաշինյանի ռեժիմը, որը հապշտապ հայտնվեց իշխանության ղեկին՝ նույնքան հապշտապ «սիրո և համերաշխության հեղափոխության» արդյունքում։ Նիկոլի իշխանության գալուց ընդամենը երկու տարի անց՝ Ադրբեջանի լայնածավալ ագրեսիա Թուրքիայի մասնակցությամբ, 44-օրյա պատերազմ, հայկական կողմի պարտություն, որն այսօր փորձագետների մեծամասնությունը հակված է անվանել «պայմանավորված», տարածքների կորուստ Արցախում և ադրբեջանցիների ներխուժում Սյունիք, երկրաչափական պրոգրեսիայով աճած արտագաղթ։ Խաղաղության օրակարգը, որի շրջանակներում Հայաստանին պարտադրում են ավելի ու ավելի մեծ զիջումներ, երրորդ փուլն է։

Եվս մեկ անգամ՝ նրանց համար, ովքեր կասկածում են, թե դեպի ուր է տանում Հայաստանը փաշինյանական ռեժիմը, և ինչու է անհրաժեշտ դիմակայել դրան, կրկնենք մեջբերումը Ադրբեջանի պաշտպանության նախարարության մամուլի ծառայության ղեկավար Ռամիզ Մելիքովի 2004թ. փետրվարի 4-ի հայտարարությունից. «25 տարի անց Հարավային Կովկասում գոյություն չի ունենալու այնպիսի պետություն, ինչպիսին Հայաստանն է… Հաջորդ 25-30 տարիների ընթացքում նրա տարածքը կրկին կանցնի Ադրբեջանի իրավասության տակ»։ Ո՞ւմ և ի՞նչն է անհասկանալի այդ ծրագրի մեջ։ Ո՞ւմ և ի՞նչն է անհասկանալի «Զարթնի՛ր, լաո» կոչի մեջ։

ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

  • «НЕЗАКОННОЕ СУДИЛИЩЕ В БАКУ ИМЕЕТ ЦЕЛЬ УНИЗИТЬ АРМЯНСКИЙ НАРОД ПРИ ПОЛНОМ НЕПРОТИВЛЕНИИ ВЛАСТЕЙ РА»
    2025-06-03 09:13

    «Ни одно из обвинений против Рубена Варданяна в азербайджанском суде не имеет оснований – ни одно!», - говорит в интервью «ГА» известный публицист, писатель Ваан ЗАНОЯН. «Судьба наша предначертана Богом, а дороги выбираем всегда мы…» - пожалуй, именно эту фразу из голосового послания Рубена Варданяна из бакинской тюрьмы можно было бы поставить в качестве эпиграфа к встрече-обсуждению «Диалог с Рубеном», прошедшей 31 мая во дворе дома на Баграмяна, 6, в Ереване – встрече, инициированной друзьями Рубена Варданяна и приуроченной ко дню его рождения. Мы поговорили с одним из друзей Рубена Варданяна – известным армянским публицистом, писателем из Спюрка Вааном Занояном.

  • «ЦЕРКОВЬ - ПОСЛЕДНЕЕ ПРЕПЯТСТВИЕ ДЛЯ НЫНЕШНИХ МЛАДОТУРОК, ЧТОБЫ РЕАЛИЗОВАТЬ ПЛАНЫ ПО ВОПЛОЩЕНИЮ ВЕЛИКОГО ТУРАНА»
    2025-05-31 11:27

    «Турецкие кураторы поставили перед Пашиняном задачу минимизировать роль Армянской Апостольской Церкви в обществе и сменить нынешних иерархов», - говорит в интервью «ГА» иподиакон Армянской Апостольской Церкви Вартан ПОГОСЯН.

  • «БЕЗУМЕЦ, ЗЛО, БЕЗБОЖНИК…» – ПИШУТ ЛЮДИ В СОЦСЕТЯХ
    2025-05-30 13:13

    Ранним утром, наткнувшись на пост премьера Пашиняна в Фейсбуке: «Святой отец, иди и продолжай иметь свою тетю, какое тебе дело до меня?», подумалось, что до какой бы степени низости ни пал руководитель страны, это чересчур, и скорее всего страницу Пашиняна в соцсети взломали. Но нет, никаких опровержений не последовало, более того, через короткое время последовал следующий пост не менее подзаборного содержания. Общество в очередной раз впало в шок, все обсуждают премьерские статусы – в центре общественного внимания вновь оказался этот субъект, представляющий Республику Армения – страну с древнейшей историей и культурой, который сегодня занят уже не просто обливанием грязью Армянской Апостольской Церкви, а банально публичным оскорблением духовных пастырей матом.

  • ЦИРК С ОДКБ ПРОДОЛЖАЕТСЯ
    2025-05-29 09:45

    В Бишкеке состоялось очередное заседание Совета министров обороны ОДКБ 2025 года. Армянское руководство в очередной раз проигнорировало мероприятие – это уже действительно выглядит крайне нелепо, особенно если учесть, что на вышеупомянутом заседании обсуждались и были утверждены документы, касающиеся планирования военного сотрудничества государств – членов ОДКБ на 2026-2030 годы, совершенствования вопросов управления войсками ОДКБ, и т.д. Напомню: будучи в Ереване неделю назад, глава МИД РФ Сергей Лавров заявил, что Россия заинтересована в активном участии Армении в ОДКБ, на что глава МИД РА Арарат Мирзоян ответил, что в Армении есть опасения, что механизмы отношений между Москвой и Ереваном не всегда работали в полной мере, и Ереван не удовлетворен работой ОДКБ.

ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ