Последние новости

«Դիմադրության» շարժման անդամներին Սպիտակում դիմավորել են աղուհացով

«Դիմադրության» շարժման ավտոերթը հասել է Ապարան: Շարժման համակարգող Իշխան Սաղաթելյանը մոտեցել է մասնակիցներին դիմավորած քաղաքացիներին:

Այնուհետև շարժման անդամներին Սպիտակում դիմավորել են աղուհացով, հավաքվածները միասին վանկարկել են «Առանց Նիկոլ Հայաստան»:

Հիշեցնենք, որ առավոտյան մեկնարկել է ընդդիմության ավտոերթը դեպի Վանաձոր, ժամը 13:00-ին էլ նախատեսված է հանրահավաք Վանաձորում;

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ մայիսի 2-ից խաղաղ անհնազանդության ակցիաներ են սկսվել Երևանում, ամեն օր փակվում են մի շարք փողոցներ: Մայիսի 2-ից Երևանի Ֆրանսիայի հրապարակում հանրահավաքներ են իրականացվում։

ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ