ԱՐԿԱԾԱԽՆԴՐՈՒԹՅՈՒՆԸ ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ Է
Հանդիպումներ են տեղի ունեցել ՎԶԵԲ-ի ներկայացուցիչների հետ, որոնց ընթացքում քննարկվել են մետրոպոլիտենի նոր կայանների կառուցման և էլեկտրական ավտոբուսների ներկրման ֆինանսավորման հարցերը: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է Հայաստանի նախկին փոխվարչապետ, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ Տիգրան Ավինյանը, որին իշխանությունները մտադիր են առաջադրել Երևանի քաղաքապետի պաշտոնում 2023 թվականի մայրաքաղաքային ընտրություններում։
Նա, մասնավորապես, նշել է. «Ուրախ եմ հայտնել, որ առաջիկայում մայրաքաղաքում սպասվող լայնածավալ ծրագրերի շարքում են ոչ միայն նախկինում հայտարարված Երևանի մետրոյի «Աջափնյակ» կայարանի կառուցումը, այլև ևս մեկ միջանկյալ կայարանի կառուցում «Փեթակ» առևտրային կենտրոնի հարևանությամբ և 250 նոր էլեկտրական ավտոբուսների ձեռքբերումը»:
ԲԱՅՑ ԱՆՀՆԱՐ Է ԼՌԵԼ. Սուղ է կրեատիվի առումով իշխանական շրջանակներում։ Համենայնդեպս նախկինում ավելի մեծ խանդավառությամբ ու հնարամտությամբ էին զբաղվում ինքնագովազդով։ Հիմա սահմանափակվում են ծեծված գաղափարներով ու չկատարած խոստումների կրկնությամբ։
Մայրաքաղաքում մետրոյի նոր կայարանի (և բնավ ոչ մեկ) կառուցման հարցը, որը թավիշի կողմից դրվեց նախկին քաղաքապետ Հայկ Մարությանի նախընտրական քարոզարշավի հիմքում, ի սկզբանե արկածախնդրություն էր: Միայն միամիտ, ավելի ճիշտ՝ առանձնակի հպարտ քաղաքացիները կարող էին լրջորեն հավատալ նման ծրագրի գործնական իրականացման հնարավորությանը։ Այդուհանդերձ մետրոպոլիտենի նոր կայանների բացումը այցեքարտի վերածվեց 2018-ին իշխանության ղեկը ճանկած դիլետանտների համար, որոնց, ի դեպ, երբեմն միանում էին ռոմանտիկ պրոֆեսիոնալներ։ Օրինակ, Երևանի նախկին գլխավոր ճարտարապետ Արթուր Մեսչյանը նույնպես ժամանակին ամենայն լրջությամբ խոսում էր մետրոյի նոր կայարանների կառուցման մասին։
Ի դեպ, պետք չէ պրոֆեսիոնալ լինել, որպեսզի, մեղմ ասած, կասկածի տակ առնես Երևանի մետրոպոլիտենի ընդարձակման ծրագրի իրագործելիությունը։ Այստեղ եղել և մնում է մեկ առանցքային գործոն. անհրաժեշտ են հսկայական ներդրումներ (առնվազն 150-200 մլն դոլար) բացարձակապես ոչ շահութաբեր նախագծում։ Սովորաբար նման դեպքերում որպես ներդրող հանդես է գալիս պետությունը, որը ֆինանսավորում է այդօրինակ ծրագրերը կապիտալ ծախսերի շրջանակներում։ Երևանի քաղաքապետարանն այլ ճանապարհով գնաց։ Պետական (քաղաքին հատկացված) գումարներով գերադասում էին պարգևավճարներ բաժանել քաղաքապետարանի աշխատակիցներին, իսկ, օրինակ, մետրոյի նոր կայարանի կառուցման ֆինանսավորումը որոշեցին առաջարկել մասնավոր ներդրողներին։
Գիտակցելով, որ նախագիծը շահութաբեր չէ, այն (նախագիծը) զարդարեցին կոմերցիոն խայծով. ներդրողը հնարավորություն կստանա մետրոյի կայարանին կից առևտրի կենտրոն կառուցել, այդպիսով բավարարելով իր գործարար շահը։ Հաշված ամիսներ անց պարզվեց, որ այդ սխեման էլ չաշխատեց։ Եվ բնավ ոչ այն պատճառով, որ չգտնվեցին մասնավոր ներդրողներ։ 2020-ի սեպտեմբերին Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը հայտարարեց, որ իշխանությունները փորձել են մետրոյի նոր կայարանի կառուցման համար ներգրավել մասնավոր հատվածը, «սակայն տարբեր ընկերությունների կողմից առաջարկվող պայմանները անբարենպաստ են գնահատվել ինչպես քաղաքի, այնպես էլ պետության համար։ Մենք կառավարության հետ եկել ենք այն եզրակացության, որ կայանը կկառուցվի պետական միջոցներով»։ Եվ կառավարությունը պատրաստակամություն հայտնեց այդ նախագծին հատկացնել… 35 մլն դոլար։ Թե ինչ կարելի է կառուցել այդպիսի չնչին գումարով, Մարությանը չճշտեց, բայց ակնհայտորեն՝ ոչ մետրոյի կայարան, որի համար առնվազն 5 անգամ ավելի մեծ գումար է պետք։
Հիմա Ավինյանն է դեսուդեն ընկնում մետրոյի նոր կայարանի գաղափարով։ Գաղափար, որն իր էությամբ նախընտրական-պոպուլիստական է, կոմերցիոն առումով չարդարացված և չափազանց թանկարժեք։ Այժմ արդեն ոչ թե մեկ, այլ երկու կայարան է ծանուցում Ավինյանը՝ վկայակոչելով բանակցությունները ՎԶԵԲ-ի հետ։ Նույնիսկ եթե տեսականորեն պատկերացնենք, թե բանկը մի քանի հարյուր միլիոն դոլար կհատկացնի նախագծին, գումարը վարկային է լինելու։ Այսինքն դա լրացուցիչ պարտք է, որը պիտի մարի երկրի շարքային քաղաքացին՝ հարկատուն։
Թեպետ, կա մի մխիթարական պահ։ Ամենայն հավանականությամբ, սա հերթական պիար-արկածախնդրությունն է, որն այդպես էլ չի հասնելու գործնական իրականացման։ Չէ, ոչ ոք դեմ չէ մետրոյի նոր (ավելի քան մեկ) կայարանին: Պարզապես այս իշխանությունն իր ինքնագովազդի նպատակներով շահագործել է այդ թեման, ինչպես ասում են, ողջ լայնք ու երկայնքով։ Ժամանակն է կանգ առնել և գիտակցել, որ այստեղ անհրաժեշտ է պրագմատիկ, գրագետ, պրոֆեսիոնալ մոտեցում՝ Երևանի ու երևանցիների շահերի և առաջադրվող խնդրի իրատեսականության հաշվառումով։ Իսկ ինքնագովազդի համար ավելի լավ է նոր արկածախնդրություն հորինել։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-01-15 10:30
Перпендикулярные параллели Армения остается членом ЕАЭС, в повестке правительства вопрос выхода из союза не стоит. Об этом заявил министр экономики Геворг Папоян, подводя итоги 2024 года, передает Sputnik Армения. "Процесс евроинтеграции – это параллельная повестка. Наша главная задача – не выбор между союзами, а повышение экономической устойчивости. Не важно, будет Армения в ЕС, ЕАЭС или где-либо еще", – подчеркнул министр. Папоян добавил, что ключевая цель – развитие производства сложных товаров и предоставление качественных и конкурентоспособных услуг.
-
2025-01-14 09:28
Государственные интересы Армении должны основываться на интересах ее экономического развития, заявил премьер-министр РА Никол Пашинян на совещании в Иджеване по вопросам приоритетов экономического развития и повестки реформ, передает АРКА. «Когда пытаешься глубже понять геополитику, понимаешь, что она основана на экономике, а в основе экономики заложена потребность в благополучии каждого гражданина, поскольку государства строятся благодаря благополучию своих граждан. Абсолютно все, что делают государства, служит благополучию их граждан», - сказал он. В ходе совещания обсуждались вопросы, связанные с вовлечением в глобальные цепочки, диверсификацией внешней торговли, концентрацией экспорта по видам продукции, инструментами поддержки бизнеса, развитием рынка капитала, повышением уровня инвестиций, капитальных расходов, развитием инфраструктур и обеспечением роста производительности.
-
2025-01-11 10:24
Премьер-министр Армении Никол Пашинян на заседании правительства выразил свою позицию по вопросам борьбы с бедностью, подчеркнув, что ее преодоление невозможно только за счет социальных выплат. Ключ к решению этой проблемы премьер видит в стимулировании трудовой активности и создании условий для работы, а не ожидании помощи государства.
-
2025-01-10 09:37
Правительство РА на заседании 9 января одобрило проект закона РА «О начале процесса вступления Республики Армения в Европейский Союз», передает News.am.