ՀՈՂԱՇԵՆ ՊԱՏԵՐԻՑ՝ ՔԱՐԱՇԵՆ ՆՈՐԱԿԱՌՈՒՅՑ
Զովաբերցի Սուքիասյանների ընտանիքը հայրենի գյուղում ապրել է հողին կպած՝ բառացիորեն նաև: Հարյուր տասը տարի առաջ կառուցված և պապից թոռներին անցած տունը հողաշեն է, տանիքը՝ հողածածկ: Տարիների ընթացքում, Գեղարքունիքի մարզին բնորոշ կլիմայական խիստ պայմաններից քայքայվելով՝ հողաշեն տունը դարձել է չորրորդ կարգի վթարայնության շինություն: Տարբեր պատճառներով՝ նոր տուն կառուցել չի հաջողվել: Սուքիասյաններն ստիպված են եղել շարունակել ապրել այդտեղ, լուծել բազմանդամ ընտանիքի օրվա հոգսերն ու բավարարվել ժամանակ առ ժամանակ իրականացվող նորոգման աշխատանքներով:
Սուքիասյանների ընտանիքի առօրյան վերջապես փոխվել է: Վիվա-ՄՏՍ-ի և «Ֆուլեր տնաշինական կենտրոնի» աջակցությամբ, 63 տարի հողաշեն վթարայինում ապրած Գագիկն ավարտին է հասցրել տասը տարի առաջ սկսած կիսակառույցի շինարարությունը: Կենցաղավարության տարրական պայմանների բացակայությունն այլևս խնդիր չէ բազմանդամ ընտանիքի համար: Նոր տունը քարաշեն է՝ կոմունալ բոլոր հարմարություններով:
«Մեր պապական տանն ապրում էինք տասը հոգով. ես, կինս ու մեր երկու որդիներն իրենց ընտանիքներով: Հողաշեն տունը վթարայնության չորրորդ աստիճանի է: Տասը տարի առաջ, կիսակառույցի շինարարություն ձեռնարկեցինք, որի ձգձգվող ընթացքը հուշում էր, որ գուցե ևս տասը տարի պիտի պահանջվեր՝ այն ավարտին հասցնելու համար: Բնակարանաշինության ծրագիրն ամբողջությամբ փոխեց մեր կյանքը: Ավագ որդուս ընտանիքն արդեն տեղափոխվել է բարեկարգ բնակարան, իմ հոգսն էլ կիսվել է: Հույս ունեմ, որ շուտով մյուս որդուս համար էլ կկարողանանք տան խնդիրը լուծել», -ասել է ընտանիքի պապը՝ Գագիկը:
Արդեն տասը տարի, Հայաստանի բոլոր մարզերում իրականացվող բնակարանաշինության ծրագիրն իրականացվում է անկախ մարտահրավերներից ու հանգամանքներից: Գործընկեր կազմակերպությունների՝ Վիվա-ՄՏՍ-ի և «Ֆուլեր տնաշինական կենտրոնի» ղեկավարները, տեսազանգի և շրջայցերի միջոցով, պարբերաբար ծանոթանում են աշխատանքների ընթացքին:
«Արդեն տասը տարի իրականացնում ենք այս ծրագիրը: Եթե ուզում ենք երկիր շենացնել` պիտի համախմբվենք և ջանասիրաբար աշխատենք: Մեր գործընկերների հետ ձգտում ենք լինել հետևողական՝ արդյունքի հասնելու համար: Հաճախ էլ, տարբեր իրավիճակներում, անհրաժեշտ է լինում դրսևորել ճկունություն՝ մարտահրավերները հաղթահարելու համար: Մենք ոգևորվում ենք, երբ տեսնում ենք, թե որքան ամուր է մեր հայրենակիցների՝ գյուղում ապրելու վճռականությունը: Յուրաքանչյուր ընտանիքի՝ ոտքի կանգնելու փաստը կարևոր ձեռքբերում է: Դա է ծրագրի հաջողության ամենակարևոր ցուցանիշը»,- ասել է Վիվա-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:
Սուքիասյանները 2021 թվականի՝ բնակարանաշինության ծրագրի շրջանակում աջակցություն ստացած 87 ընտանիքներից մեկն է:
«Բնակարանաշինության ծրագիրը միտված է օգնելու բոլոր այն ընտանիքներին, որոնք ունեն տան կարիք: Տվյալ դեպքում՝ մասնակիորեն կարողացել ենք լուծել այս բազմանդամ ընտանիքի խնդիրը: Հույս ունենք՝ մոտ ապագայում կկարողանանք աջակցել նաև ընտանիքի մյուս կեսին և ավելի քան հարյուրամյա կենսագրություն ունեցող վթարային տունը կավարտի իր ոդիսականը»,- ասել է «Ֆուլեր տնաշինական կենտրոնի» նախագահ Աշոտ Եղիազարյանը:
Վիվա-ՄՏՍ-ի և «Ֆուլեր տնաշինական կենտրոնի»՝ բնակարանաշինության համատեղ ծրագրի տասնամյա հաջողությունը խոսուն է. Հայաստանի տարբեր մարզերում աջակցություն է ստացել մոտ 400 ընտանիք: Այդ նպատակով, Վիվա-ՄՏՍ-ը կատարել է գրեթե մեկ միլիարդ ՀՀ դրամի ներդրում:
Վիվա-ՄՏՍ-ը (ՄՏՍ Հայաստան ՓԲԸ) Հայաստանի շարժական կապի առաջատար օպերատորն է, որն ունի ամենաընդարձակ ցանցը և տրամադրում է ձայնային և տվյալների փոխանցման ծառայությունների բազմազան տեսականի` Հայաստանի ամբողջ տարածքում: Գործունեության հիմք ընդունելով իր բաժանորդների շահերին լավագույնս ծառայելը՝ հիմնադրման օրվանից` 2005թ. հուլիսի 1-ից, Վիվա-ՄՏՍ-ը կարճ ժամանակամիջոցում կարողացել է ստեղծել համահանրապետական ցանց և բաժանորդների մեծ բազա: Վիվա-ՄՏՍ-ը նորարարությունների առաջատար է և հետամուտ է ոլորտի բոլոր զարգացումներին` ի շահ երկրի շարժական հեռահաղորդակցության շուկայի: Վիվա-ՄՏՍ-ը գործունեության մեջ առաջնորդվում է ISO 26000` Սոցիալական պատասխանատվության, ISO/IEC 27001:2013 Տեղեկատվական անվտանգության կառավարման համակարգի, ինչպես նաև ISO 37001` հակակոռուպցիոն և կաշառակերության կանխարգելմանն ուղղված միջազգային ստանդարտներով: Հավելյալ տեղեկություններ ստանալու համար այցելեք www.mts.am:
«Մոբիլնիյե Տելեսիստեմի» ՀԲԸն (ՄՏՍ) Ռուսաստանում և ԱՊՀ երկրներում հեռահաղորդակցության խոշորագույն օպերատոր է: Դուստր ձեռնարկությունների հետ միասին կազմակերպությունը սպասարկում է 86.5 միլիոն բաժանորդի Ռուսաստանում, Հայաստանում և Բելառուսում: 2000 թ.- ի հունիսից «ՄՏՍ»ի բաժնետոմսերը գնանշված են Նյու Յորքի բորսայում MBT ծածկագրի տակ: Հավելյալ տեղեկություններ ստանալու համար այցելեք www.mtsgsm.com։
Հայաստանի «Ֆուլեր Տնաշինական Կենտրոնը» բարեգործական հասարակական կազմակերպություն է, որն աջակցում է Հայաստանի և Արցախի հանրապետություններում ցածր եկամուտ ունեցող ընտանիքներին կառուցել և վերանորոգել պարզ, հարմարավետ և մատչելի տներ՝ տալով նրանց երկարաժամկետ, անտոկոս փոխառություններ, ինչպես նաև իրականացնում է տնազոhւրկների շահերի պաշտպանություն՝ դարձնելով այն խղճի հարց և գործելու մղում։ Ամենամսյա ետվճարներից կազմվում է շրջանառու ֆոնդ և օգտագործվում այլ ընտանիքներին աջակցելու նպատակով՝ այսպիսով դառնալով համայնքային զարգացման կայուն ֆինանսական հիմք։ Առ այսօր կազմակերպությունն աջակցել է մոտ 1300 ընտանիքների: Լրացուցիչ տեղեկությունների համար կարող եք այցելել՝ www.fcharmenia.org կամ գրել fcarmenia@fcharmenia.org էլ հասցեին:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2022-06-25 09:102497
Исполнилось 135 лет со дня рождения выдающегося ученого-востоковеда, в прошлом директора Эрмитажа, первого президента Академии наук Армении, прекрасного человека Иосифа Абгаровича Орбели. Описать его неповторимо яркую личность, понять, в чем секрет его исключительности, личного обаяния и силы притяжения сложно. Он был импозантным, красивым, величественным. Его титанический образ невозможно забыть.
-
2022-06-24 19:093581
Армянская сторона вновь растратила имеющиеся со стратегическим союзником политические договоренности и взаимопонимание, написал на своей странице в ФБ вице-председатель РПА Армен АШОТЯН.
-
2022-06-24 09:581425
Именно сейчас в Армении ломается костяк экономики, а чиновник предлагает экспортерам стать уникальными. Об этом написал на своей странице в Facebook Ваграм Миракян, председатель Союза предпринимателей «Манташянц», который насчитывает уже более 250 предпринимателей армянского происхождения в Лос-Анджелесе, Москве, Краснодаре и Ереване.
-
2022-06-23 09:373872
Опубликованная на днях бывшим председателем ВСС Рубеном Вардазаряном скандальная запись разговора с исполняющим обязанности председателя ВСС Гагиком Джангиряном стала очередным свидетельством царящего в Армении правового беспредела, сказал на пресс-конференции в клубе "Зеркало" военный эксперт Айк Наапетян. "Но здесь важнее другое: то, что Никол Пашинян также является исполнителем чьей-то воли, исполнителем указаний кого-то из-за рубежа, то есть, как и говорили эксперты еще в 2018 году, Никол является чьим-то приспешником", - отметил он.
ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ
-
2022-06-16 18:23146
Վիվա-ՄՏՍ-ը տեղեկացնում է Արցախում իր ծառայություններից օգտվող բաժանորդներին, որ ս.թ. հուլիսի 1-ից Արցախում Վիվա-ՄՏՍ-ի ծառայությունները հասանելի կլինեն բացառապես ռոումինգի շրջանակներում:
-
2022-06-15 14:26121
Շարժական կապի ռուսաստանյան խոշորագույն օպերատոր և թվային ու մեդիա ծառայությունների առաջատար մատակարար «ՄՏՍ» ՀԲ ընկերությունը (NYSE: MBT, MOEX: MTSS) հայտարարում է, որ 100% բաժնեմասով հայաստանյան իր դուստր ընկերության՝ «ՄՏՍ Հայաստան» («Վիվա-ՄՏՍ», «Viva-MTS») ՓԲ ընկերության տնօրենների խորհուրդը Վիվա-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն է նշանակել Արմեն Ավետիսյանին: Մինչև նշանակումը Արմեն Ավետիսյանը զբաղեցրել է «ՄՏՍ» ՀԲԸ իրերի ինտերնետի և արդյունաբերական ավտոմատացման հարցերով փոխնախագահի պաշտոնը:
-
2022-05-31 13:09206
Ընտանիքի անդամներից երկուսի կյանքը փրկելու համար, տունը վաճառելու՝ պարտադրված քայլ, վագոն-տնակում հայտնվելու տխուր իրականություն… տուն կառուցելու համար ներդրված անօգուտ ջանքեր և 44-օրյա պատերազմից գլխի ու ողնաշարի հատվածներում ստացած վնասվածքներով վերադարձած զավակ: Թեև Ներսիսյանների ընտանիքի ապրած տարիները հեշտ չեն եղել, սակայն դրանք արդեն անցյալում են մնացել: Տարիներ առաջ սկսած շինարարությունն ավարտելու ցանկությունն իրականություն է դարձել Վիվա-ՄՏՍ-ի և «Ֆուլեր տնաշինական կենտրոնի» համատեղ իրականացվող բնակարանաշինության ծրագրի շնորհիվ:
-
2022-05-22 09:40347
Երեկ Երևանում՝ Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում, կայացել է «Skill» մարքեթինգային ընկերության կողմից կազմակերպված «Yerevan Tech Forum 2022»-ը: