Ազգային պատկանելության հետ կապված որևէ պրոբլեմ չկա․ բոլորը Լարսով նույն կերպ գալիս-գնում են
Լարսի մաքսակետը բնականոն աշխատում է, այսինքն՝ դեպի Հայաստան բաց ենք թողնում օրական 420-450 բեռնատար ավտոմեքենա։ Այս մասին Armenia Today-ի հետ զրույցում ասաց ՌԴ-ում ՀՀ դեսպանատանը կից Հայաստանի մաքսային կցորդ Արամ Թանանյանը՝ պարզաբանելով, որ դրանց 20 տոկոսը հայկական են։
Հարցին, թե ինչ տեղեկություն ունի նա արագ փչացող բեռներով ավտոմեքենաների՝ ՌԴ մտնելու համար մեծ կաշառք տալու մասին տեղեկությանը, Թանանյանն ասաց, որ Լարսում հնարավոր չէ նման բան։ Դա, նրա խոսքով, տեղի է ունենում ճանապարհներին՝ մինչև Լարս հասնելը։ Եվ 100-150 կմ և ավելի հեռավորության վրա գուցե վարորդը ճանապարհային խնդիրներն ունենա, ինչը մաքսայինի հետ կապված չէ։
Հարցին, թե այդ դեպքում ո՞ւմ կարող են տալ այդ կաշառքները, մաքսային կցորդն ասաց․
«Լարսն աշխատում է մեծ հսկողության տակ, այնտեղ նման բաները բացառվում են։ Այն աշխատում է իր հնարավորություններից 3-4 անգամ ավելի»։
Նրա խոսքով՝ Լարսից բավականին հեռու, ոստիկանության, ճանապարհային տեսուչների կողմից կարող են նման մասնավոր դեպքեր լինել, սակայն դրանց պատասխանը իրենք չէ, որ պետք է տան։
«Ինձ զանգում են Ուրուխից, որը 100 կմ-ի վրա է, Կաբարդինո Բալկարիայից, որն ավելի հեռու է կամ Չեչնիայի տարածքից․ դրանք մաքսայինի հետ կապ չունեն, դրանք երթևեկության պայմաններ են»,- ասաց Թանանյանը։
Բեռնատարների փաստացի կուտակումը Լարսի անցակետում Թանանյանը բացատրում է նրանով, որ այն առաջին եռամսյակի 90 օրից 35-ը չի աշխատել, քանի որ Վրաստանում Խաչի լեռնանցքը փակ է եղել։ Դրա հետևանքով մեծաթիվ մեքենաներ են հավաքվել, հետո սկսել է գործել ու աստիճանաբար բեռնաթափվել։ Միայն Օիայի տարածքում 1000-ից ավելի բեռնատար է այս պահին կանգնած՝ տարբեր հեռավորությունների վրա։
Թանանյանի խոսքով՝ այնտեղ տարբեր երկրների բեռնատարներ կան և անհեթեթություն է կարծել, թե հայկական մեքենաներին թույլ չեն տալիս անցնել․ «Ազգային պատկանելության հետ կապված որևէ պրոբլեմ չկա։ Բոլորը նույն կերպ գալիս ու գնում են։ Իսկ ինչպես են հասնում, դա յուրաքանչյուր վարորդի անձնական գործն է։ Չկա այնպիսի պրոցեդուրա, որ պետք է գնաս, վարորդին բերես-հասցնես տեղ»,- ասաց նա։
Լարսի ձորակում է, որ բոլոր տեղերից եկող մեքենաները դառնում են մեկ հերթ, և այդ մեկ հերթը, ըստ մեր զրուցակցի, ամեն օր նորացվում է։ Այդ հերթը 6-7 կմ է։
Հարցին, թե կա՞ն տվյալներ Ուկրաիայում ՌԴ ռազմական գործողությունների հետևանքով իրենց ընտանիքներով և սեփական թեթև մարդատարներով ՀՀ տեղափոխվող քաղաքացիների մասին, որոնք, իբր թե, պատճառ են դառնում մեծ հերթերի, Թանանյանն ասաց, որ դա բնական գործընթաց է, կլինեն ավելի մեծ հոսքեր, որոնց պետք է պատրաստ լինել։ Բնական է, որ մարդատարներին առաջնահերթ են մաքսազերծում ու բաց թողնում, այստեղ մարդկային գործոնն է։
Թանանյանն ասաց, որ Լարսն արդիականացվում է։ Լարսի հնարավորությունները մեկ տարուց կեռապատկվեն, բայց այդ մի տարին դեռ պետք է ապրել։
Armenia today
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-28 10:38
Начиная с XVIII века, армяне активно участвовали в развитии российского военно-морского флота. Роль моряков-армян в развитии морского флота — одна из малоизвестных, но значительных страниц армянской истории, охватывающая как древние времена, так и современный период. А уж когда речь заходит об адмиралах, армянах по национальности, многие, не знакомые с историей Армении, часто недоумевают. У сегодняшней Армении нет выхода к морю и военно-морского флота, но ведь так было не всегда.
-
2025-07-28 10:17
К 120-летию рождения академика Андроника Иосифьяна Продолжение. Начало здесь. Между тем в жизни ученого наступил нелегкий период. В 1937 году его отец, в то время работавший директором школы, был арестован. Один из односельчан, «идейный комсомолец» написал на Гевонда Грикоровича донос, якобы, он читает детям в школе запрещенного тогда Чаренца. Разбираться не стали, тем более, что семья Овсепянов числилась в «классовых» и подверглась раскулачиванию в 1925-1927 годах.
-
2025-07-28 09:08
На оборонной выставке в Стамбуле азербайджанские инженеры и производители представили целую линейку оружия и техники, которую разрабатывали в тесной связке с турецкими компаниями, пишет Telegram-канал «Кавказарь».
-
2025-07-28 09:08
После начала войны в Украине в 2022 году лидеры Европейского союза сделали ставку на Азербайджан как партнера в области энергетики, чтобы уменьшить зависимость от российского газа, пишет Русская служба ВВС. Критики говорят, что результатом стали масштабные репрессии в Азербайджане, а ЕС предал свои принципы, не решив проблем с газом.