Последние новости

Մեկնարկել է Երևան Թեք Ֆորումը

Մեկնարկեց Skill ընկերության նախաձեռնությամբ իրականացվող Երևան Թեք Ֆորում 2022 (Yerevan Tech Forum 2022) միջոցառումը։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ֆորումին մասնակցում են 25-ից ավելի տեղական ու միջազգային խոսնակներ, 30-ից ավելի ընկերություններ, 1000-ից ավելի մասնակիցներ։

Միջոցառմանը բացման խոսքով հանդես եկան Skill ընկերության հիմնադիր Սերգեյ Ուսնունցը և Հայաստանի բարձր տեխնոլոգիաների արդյունաբերության նախարար Ռոբերտ Խաչատրյանը։

Նախարարն ընդգծեց, որ նմանատիպ միջոցառումների անցկացումը լուրջ խթան կարող է հանդիսանալ Հայաստանում նորագույն տեխնոլոգիաների վրա հիմնված տնտեսության զարգացման և առաջընթացի համար։

«Զարգացմանը զուգահեռ, կարևոր է անդրադառնալ նաև արագ փոփոխվող աշխարհում առաջ եկող նոր մարտահրավերներին, որոնց արդյունավետ լուծումների մշակումն ու կառավարումը կարևորագույն խնդիր է յուրաքանչյուր երկրի համար։ Այսօր, այստեղ մեկ հարթակում են համախմբվել պետական կառավարման համակարգի ղեկավարներ, տեխնոլոգիական ոլորտի մասնագետներ ու ընկերություններ, գործարար շրջանակների ներկայացուցիչներ՝ քննարկելու այդ մարտահրավերները և առաջարկելու լուծումներ։

Հուսով եմ, որ Երևան Թեք Ֆորումի շրջանակում իրականացվող քննարկումները կլինեն արդյունավետ և կնպաստեն, որպեսզի միասին գտնենք առաջընթացի նոր ուղիներ` Հայաստանը աշխարհի տեխնոլոգիական, նորարական երկրների շարքում տեսնելու համար»,- նշեց Ռոբերտ Խաչատրյանը։

Երևան Թեք Ֆորում 2022-ի ընթացքում տեղի ունեցան ոլորտային քննարկումներ և ելույթներ «Տեխնոլոգիաները փոփոխվող աշխարհում. մարտահրավերներ և հնարավորություններ», «Կորպորատիվ կառավարումն անընդհատ փոփոխվող միջավայրում», «Բիզնես գործընթացների փոխակերպումն անցումային ժամանակաշրջանում», «Մարքեթինգը՝ գլոբալ փոփոխությունների պայմաններում», «Մատակարարման շղթաների թվային փոխակերպումը», «Անվտանգությունը՝ ցանցային աշխարհում» թեմաներով։

Միջոցառման պանելային քննարկումների ընթացքում խոսեցին նաև ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը և Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը։

«Վերջին երեք ամսվա ընթացքում աշխատանք ենք կատարել , որպեսի հասկանանք թե, որն է մեր առաջարկը տեխնոլոգիական աշխարհին։ Մեր առաջարկն է Հայաստանը դարձնել տեխնոլոգիական կենտրոն, որտեղից մարդիկ կարող են սկսել իրենց բիզնեսը կամ կաշխատեն աշխարհի համար»,- նշեց Քերոբյանը։

Ֆորումի շրջանակներում իրենց տաղավարներով ներկայացված էին այնպիսի ընկերություններ, ինչպիսիք են «Տեսլա Էներջի»-ն, «Սինոփսիս»-ը, «Թումո»-ն, «Սիմփլի»-ն, «Դիսքո»-ն և այլն։

    ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА






    ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ