Վրթանեսյան. Շատ քիչ ժամանակ ունենք Արցախի վերջնական հանձնումն կանգնեցնելու համար
Ռազմական փորձագետ Կարեն Վրթանեսյանի դիտարկմամբ՝ շատ քիչ ժամանակ կա Արցախի վերջնական հանձնումն ու Հայաստանի մասնատումը կանգնեցնելու համար:
«Ակնհայտ է, որ մենք շատ քիչ ժամանակ ունենք Արցախի վերջնական հանձնումն ու Հայաստանի մասնատումը կանգնեցնելու համար։
Այո՛, նախկին ադրբեջանական ԽՍՀ անկլավների հանձնումը բերելու է Հայաստանի մասնատմանը։ «Շատ քիչ ժամանակ» ասելով՝ շաբաթների հարց է», - Facebook-յան իր էջում գրել է փորձագետը։
Ըստ նրա՝ նույնիսկ ընդդիմությունը մինչև վերջ չի գիտակցում, թե պայմանագրերն ինչ են բերելու հայ ժողովրդի գլխին։
«Սրանց վերջը ոչ թե զուտ Հայաստանի ինքնիշխանության թուլացումն է, այլ Հայաստանի՝ որպես հայերով բնակեցված տարածք, վերացումը։
Անկեղծ չգիտեմ, թե ինձ ինչպես ճղեմ, որ էս պարզ միտքը տեղ հասնի թե՛ ընդդիմությանը, թե՛ բնակչության ավելի լայն շերտերին», - ընդգծել է Վրթանեսյանը։
Yerevan Today
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-12 19:45
Иранские СМИ опубликовали первую серию документов, полученных от израильского режима.
-
2025-06-12 19:44
Полиция Индии пока обнаружила двух выживших при крушении самолета, передает агентство ANI со ссылкой на комиссара полиции Ахмедабада Гьянендру Сингха Малика.
-
2025-06-12 19:37
Армянский народ остановил даже русского царя, остановит и предателя Никола Пашиняна, написал в соцсети первый президент Армении Левон Тер-Петросян, комментируя ситуацию вокруг ААЦ.
-
2025-06-12 19:35
Сегодняшнее внеочередное заседание Совета старейшин Вагаршапата не состоялось. Члены фракции правящей партии «Гражданский договор» бойкотировали заседание, на которое они не пришли.