Պատրուշև․ Ռուսաստանը ժամկետների հետևից չի ընկնում Ուկրաինայում հատուկ գործողության ընթացքում
Ռուսաստանը ժամկետների հետևից չի ընկնում Դոնբասի պաշտպանության համար հատուկ ռազմական գործողության ընթացքում՝ նացիզմը պետք է 100 տոկոսով արմատախիլ անել, հակառակ դեպքում այն գլուխ կբարձրացնի արդեն մի քանի տարի հետո, «Аргументам и фактам»-ին տված հարցազրույցում ասել է ՌԴ Անվտանգության խորհրդի քարտուղար Նիկոլայ Պատրուշևը:
«Մենք ժամկետների հետևից չենք ընկնում»,- ընդգծել է նա՝ պատասխանելով ռազմական գործողության իբր ուշացման մասին որոշ մարդկանց մտահոգությանը վերաբերող հարցին։
«Նացիզմը կա՛մ պետք է 100 տոկոսով արմատախիլ անել, կա՛մ այն արդեն մի քանի տարի հետո գլուխ կբարձրացնի, ընդ որում՝ ավելի այլանդակ ձևով»,- նշել է Պատրուշևը:
Պատրուշևը նաև մեկնաբանել է Ուկրաինայում նեոնացիստների գոյության վերաբերյալ Արևմուտքում արտահայտված կասկածները։ «Հավանաբար արևմուտքցիները չեն հանի իրենց վարդագույն ակնոցները այնքան ժամանակ, քանի դեռ ուկրաինացի գազանաբարո ավազակները չեն սկսել մոլեգնել իրենց փողոցներում»,- ասել է նա: Ռուսաստանի ԱԽ քարտուղարի խոսքով՝ դա կարող է տեղի ունենալ ոչ միայն Եվրոպայում։ Նա հիշեցրել է Բուֆալոյում վերջերս տեղի ունեցած զանգվածային հրաձգությունը։ «Կուզեի ամերիկացիներին հարցնել, թե որն է տարբերությունը սուպերմարկետում մարդկանց վրա կրակող նեոնացիստի և «Ազով»-ի գրոհայինների միջև, որոնք տարեցտարի ամեն օր նվաստացրել և ոչնչացրել են Դոնբասի խաղաղ բնակչությանը»,- ասել է Պատրուշևը:
Դոնբասը պաշտպանելու համար հատուկ ռազմական գործողության ընթացքում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի առաջադրած բոլոր խնդիրները կկատարվեն, ասել է Պատրուշևը։ «Ռուսաստանի նախագահի կողմից դրված բոլոր նպատակները կկատարվեն։ Այլ կերպ լինել չի կարող, քանի որ ճշմարտությունը, այդ թվում՝ պատմական, մեր կողմն է»,- պատասխանել է Պատրուշևն այն հարցին, թե ինչպես է գնահատում հատուկ գործողության հաջող ավարտի հնարավորությունները։
Այդ կապակցությամբ նա հիշեցրել է գեներալ Միխայիլ Սկոբելևի խոսքերն այն մասին, որ միայն Ռուսաստանը կարող է իրեն թույլ տալ այնպիսի շքեղություն, ինչպիսին կարեկցանքից ելնելով կռվելն է։ «Կարեկցանքը, արդարությունը, արժանապատվությունը հզոր միավորող գաղափարներ են, որոնք մենք միշտ դրել ենք և կդնենք որպես անկյունաքար»,- հավելել է Անվտանգության խորհրդի քարտուղարը:
Պատրուշևը նաև ընդգծել է, որ «Ուկրաինայի ճակատագիրը կորոշի նրա տարածքում ապրող ժողովուրդը»։ Նա նշել է, որ Ռուսաստանը «երբեք չի տնօրինել ինքնիշխան տերությունների ճակատագիրը», այլ, ընդհակառակը, օգնել է տարբեր երկրներին պաշտպանել իրենց պետականությունը, տեղեկացնում է News.am-ը։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-14 15:51
Верховный лидер Ирана Али Хаменеи назначил Маджида Мусави командующим военно-космическими силами Корпуса стражей исламской революции Ирана, отвечающими за ракетный потенциал республики.
-
2025-06-14 15:48
Иран официально уведомил Францию, Великобританию и США о том, что он начнет очень масштабные атаки против Израиля, сообщает Telegram-канал Mehr.
-
2025-06-14 15:47
Азербайджан ожидает от Армении конкретных шагов по реализации Зангезурского коридора, который имеет стратегическое значение для всего региона. об этом заявил помощник президента Азербайджана Хикмет Гаджиев, выступая на панельной дискуссии «Средний коридор: новая геополитическая и экономическая линия жизни» в рамках форума GLOBSEC-2025.
-
2025-06-14 15:44
Все представители Ирана, участвовавшие в переговорах с США по ядерной сделке, были убиты в ходе ударов Израиля по иранской территории. Об этом рассказал президент США Дональд Трамп в разговоре с журналисткой CNN Даной Баш.