«Դիմադրություն» շարժման մասնակիցները Ֆրանսիայի հրապարակից ենթ են սկսել դեպի ԲԴԽ (ուղիղ եթեր)
«Դիմադրություն» շարժման մասնակիցները Ֆրանսիայի հրապարակից ենթ են սկսել դեպի Բարձրագույն դատական խորհուրդ, որպեսզի սատարեն 44-օրյա պատերազմում զոհված և անհետ կորած ծնողների հարազատներին, որոնք ԲԴԽ–ի դիմաց բողոքի ակցիա են անելու՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի նկատմամբ պետական դավաճանության հատկանիշներով քրեական գործ հարուցելու պահանջով։
Նախօրեին ԱԺ փոխնախագահ, «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը հայտարարել է, որ քանի որ Հայաստան է ժամանում Չեռնոգորիայի նախագահը, նրան նույնպես պետք է ցույց տան, որ Նիկոլ Փաշինյանը Հայաստանում իշխանություն չունի։
«Կգնանք ԲԴԽ, կանենք ինչ անհրաժեշտ է։ Իսկ ժամը 15.30 բոլորս հավաքվում ենք այս հրապարակում։ Պետք է պատշաճ կերպով դիմավորենք և հետապնդենք Հայաստանում գտնվող ցանկացած միջազգային պատվիրակություն և ցույց տանք, որ Նիկոլը չունի մանդատ ժողովրդի անունից որևէ մեկի հետ հանդիպելու և բանակցելու»,– ասել է նա։
Հիշեցնենք, որ նախօրեին «Դիմադրություն» շարժման մասնակիցները Ֆրանսիայի հրապարակից երթով շարժվել են Բաղրամյան պողոտա, որտեղ շրջափակել են նախագահական նստավայրը և Անվտանգության խորհրդի շենքը: Իսկ երեկոյան հանրահավաք էր տեղի ունեցել Գարեգին Նժդեհի հրապարակում:
News.am
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2024-11-22 19:41
В Ереване в концертном зале им. Арама Хачатуряна 24 ноября пройдет концерт, посвященный 100-летию квартета им. Комитаса. С музыкальными приветствиями выступят государственный камерный оркестр Армении, джаз-трио Арега Арустамяна, Барсег Туманян, Грачуи Басенц, пианист и дирижер Ваагн Папян, пианистка Карин-Хелльман Геворкян, и, конечно, сам квартет им. Комитаса.
-
2024-11-22 19:38
Суд оправдал еще двоих арестованных сторонников «Священной борьбы». Об этом сообщил адвокат Ваге Еприкян.
-
2024-11-22 19:35
Популярный актер, народный артист Армении Грант Тохатян два месяца находился в медцентре Микаеляна, однако сейчас он уже дома. Об этом изданию Tert.am сообщила супруга Тохатяна, актриса Луиза Нерсисян.
-
2024-11-22 19:33
Бывший чиновник из Арцаха, обвиняемый в шпионаже, Саргис Галстян, переехавший в Армению после почти полугодового пребывания в Степанакерте (после его оккупации Азербайджаном – ред), признан виновным и приговорен к 18 годам лишения свободы. Об этом сообщает прокуратура.