Последние новости

ՀՈՒՅՍԸ ԾՂՈՏԻ ՎՐԱ

Երկրի սոցիալ-տնտեսական վիճակը բնութագրող մակրոտնտեսական ցուցանիշների գծով Հայաստանի Վիճակագրական կոմիտեի նոր, ապրիլյան տվյալները բարձրացրել են հայ պաշտոնյաների տրամադրությունը: Աճ է արձանագրվել գրեթե բոլոր բնութագրիչներով, ինչի առթիվ նրանք անկեղծորեն ուրախանում են։ Ընդ որում այնքան գոհ են իշխանության ներկայացուցիչները համատարած աճից, որ նույնիսկ չեն էլ մտածում, որ բնավ ոչ ամեն աճ է բարելավում երկրի սոցիալ-տնտեսական վիճակը։ Համենայնդեպս՝ նրա քաղաքացիների սոցիալական վիճակը։ Ախր ինչո՞ւ պիտի նրանք (քաղաքացիները) դրական համարեն, օրինակ, գների աճը: Իմիջիայլոց, այս տարվա մարտի համեմատ ապրիլին սպառողական գներն աճել են 2,3%-ով, իսկ նախորդ տարվա նույն ամսվա համեմատ՝ 8,4%-ով։

Այդուհանդերձ ստիպված ենք մի տակառ կուպր ավելացնել կառավարության մի գդալ մեղրին։ Ահավասիկ նրանք դրական են համարում այս տարվա հունվար-ապրիլ ամիսների ցուցանիշները՝ 2021-ի նույն ժամանակահատվածի համեմատ։ Դա վերաբերում է տնտեսական ակտիվության ցուցանիշներին (աճ 9,4%-ով), արդյունաբերական արտադրանքի ծավալին (աճ 2,6%-ով), առևտրի ծավալին (աճ 7,8%-ով) և այլն։ Այսպես, այս տարվա հունվարին նախորդ տարվա հունվարի համեմատ աճը կազմել է 14%, իսկ ապրիլին՝ 8,8%։ Այսինքն ակնհայտ է աճի տեմպերի նվազումը տարեսկզբից։ Նույն պատկերն է նաև առևտրի ծավալի պարագայում. հունվարին՝ տարեկան աճ 11,5%-ով, ապրիլին՝ 8,6%-ով: Աճի տեմպերի դանդաղում կարելի է նկատել նաև այլ ցուցանիշներով։ Այնպես որ ապրիլյան թվերի հետ կապված լավատեսությունը կարող է լինել լոկ հարաբերական։ Իսկ օբյեկտիվորեն՝ տպավորիչ դրական բան չկա։

Կուպրի ևս մեկ տակառ ենք ստիպված ավելացնել մի գդալ մեղրին։ ՀՀ ԿԲ խորհրդի անդամ Արտակ Մանուկյանը համարում է, որ ընթացիկ տարվա հունվար-ապրիլ ամիսների մակրոտնտեսական ցուցանիշների աճը կապված է Ուկրաինայում ռուսական հատուկ ռազմական գործողության սկսվելուց հետո մերձավոր արտասահմանի երկրներից քաղաքացիների մեծ ներհոսքի հետ: Նրա կարծիքով՝ եկվորների սպասարկումը կարելի է համարել ծառայությունների արտահանում։ Ավելին, այդ գործոնը, ըստ Մանուկյանի, պետք է կարևոր դեր խաղա հայկական տնտեսության հետագա զարգացման գործում։ Ըստ էության, ասվածը նշանակում է, որ Հայաստանի տնտեսության ապագան կախված է ռուսական հատուկ ռազմական գործողության տևողությունից և արևմտյան պատժամիջոցների չեղարկումից։ Ավելի հստակ ասած, Ուկրաինայում պատերազմի տևականությունը խթանում է հայկական տնտեսության զարգացումը։ Ուղիղն ասենք, պատերազմը այնքան էլ լավ ու հուսալի տնտեսական շարժիչ չէ։ Նույնիսկ եթե դա ուրիշի պատերազմ է։

Ասենք, Ուկրաինայում և նրա շուրջ տեղի ունեցող իրադարձությունները հայկական տնտեսությանը կարող են բերել ոչ միայն իրավիճակային պլյուսներ, այլև բավական զգալի մինուսներ։ Այսպես, հայտնի է, որ տասնյակ հազարավոր ռուսաստանցիներ իրենց հայացքը սևեռել են Հայաստանի վրա՝ փորձելով ինչ-որ կերպ շրջանցել Ռուսաստանի դեմ սահմանված տնտեսական պատժամիջոցների պարիսպը։ Մինչդեռ այդ համատեքստում պետք է ուշադրություն դարձնել մի նորության. Եվրոպական հանձնաժողովը պաշտոնապես առաջարկել Է Եվրամիության մակարդակով հանցագործություն համարել պատժամիջոցների շրջանցումը։ Եթե առաջարկն ընդունեն, ապա հանցավոր կհամարվի սահմանափակիչ միջոցների շրջանցումը Եվրամիության բոլոր երկրներում։ Դե, այո, մեզ դա անմիջականորեն չի վերաբերում։ Սակայն պարզ է, որ ԵՄ-ն մտադիր է սկզբունքորեն ուժգնացնել զգոնությունն այդ պատժամիջոցների հարցում։ Խոսքն այն ԵՄ-ի մասին է, որը Հայաստանի առևտրատնտեսական երկրորդ խոշորագույն գործընկերն է։ Խոսքը այն ԵՄ-ի մասին է, որը դեռ անցած տարվանից Հայաստանին խոստացել է 2,6 մլրդ եվրո վարկային աջակցություն։ Այստեղ միանգամայն հիմնավորված հարց է ծագում. ինչպե՞ս կարձագանքի Եվրամիությունը ռուսաստանցիների ներհոսքի պաշտոնական կապակցմանը Հայաստանի տնտեսության զարգացմանը։ Կրկնեմ, այդ ներհոսքի մի մասը պայմանավորված է պատժամիջոցների շրջանցման միջոցներով։ Կարծում եմ, եվրոպացիները առնվազն ոչ առանձնակի հաճույքով կձեռնարկեն, եթե ընդհանրապես ձեռնարկեն, այդ 2,6 միլիարդի հատկացումը։ Իհարկե, նշյալ միջոցների տրամադրումը հետապնդում է Եվրոպայի նաև այլ շահեր։ Բայց պարզ է, որ ռուսաստանցիների զանգվածային ներհոսքի հետ հայկական տնտեսության առաջընթացի առանձնակի կապակցման գործոնը դուրս չի մնա ԵՄ տեսադաշտից, չի խթանի հայկական տնտեսության մեջ ներդրումներ անելու նրանց ձգտումը։

Այո, Ռուսաստանի քաղաքացիների մեծ թվաքանակի գալուստը կարող է բարելավել մակրոտնտեսական ցուցանիշները և իրապես դրական անդրադառնալ երկրի ընթացիկ վիճակի վրա։ Բայց դա մի տեսակ շատ փխրուն հիմք է տնտեսական զարգացման հեռանկարների տեսանկյունից։ Ինչ-որ շատ իրավիճակային է, շատ է կախված խոշոր խաղացողների աշխարհաքաղաքական և աշխարհատնտեսական գերակայություններից։ Ընդհանրապես տնտեսության զարգացման հիմքում դրվում են ռազմավարական ծրագրերը, կոնկրետ տնտեսական ուղեգիծը, ռազմավարական հստակ նպատակները։ Այս կառավարությունից այդպիսի նորմալ մոտեցում ակնկալելն, իհարկե, անհնար է։ Նրա բանիմացության մակարդակը հազիվ է բավականացնում հոսանքն ի վար լողալու համար և հուսալու, որ գուցե հանկարծ ինչ-որ ծղոտ պատահի։ Տվյալ պահին դրա դերում փաստացի հայտվել են ռուսները։

ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

  • ВМЕСТО ИМПОРТОЗАМЕЩЕНИЯ
    2025-06-04 10:09

    Благодаря бдительности инспекторов отдела пограничного контроля Гогаван-Привольное Инспекционного органа безопасности продуктов питания на пограничном пункте пропуска Гогаван был выявлен и приостановлен ввоз в Армению живых животных неизвестного происхождения, сообщает пресс-служба регулятора, передает АРКА. Проверка сопроводительных документов партии перевозимых животных, в частности ветеринарных сертификатов, вызвала подозрения в том, что они фальшивые. Россельхознадзор подтвердил, что никаких документов на данную партию телят (205 голов) структура не предоставляла. В ведомстве указали, что непосредственной функцией регулятора является проверка сопроводительных документов всех импортируемых и экспортируемых животных: животные неизвестного происхождения подлежат возврату или уничтожению. Особенно с учетом официально подтвержденных фактов вспышки ящура SAT2 в соседних странах ввоз любой партии животных неизвестного происхождения в Армению будет приостановлен.

  • СУВЕРЕНИТЕТОМ ДАЖЕ НЕ ПАХНЕТ
    2025-05-31 09:46

    В настоящее время осуществляется постепенный процесс нормализации отношений Турции с Арменией. Об этом заявил президент Турции Реджеп Тайип Эрдоган, отвечая на вопросы журналистов на борту самолета по возвращении из Азербайджана, передает Анадолу. "По достижении мира и нормализации мы увидим, что наши страны выиграют от этого",- заявил политик. Эрдоган добавил, что Турция ожидает от Ирана поддержки шагов относительно так называемого Зангезурского коридора, которые, по его словам, послужат миру, стабильности и развитию в регионе.

  • ПРЯМАЯ ДОРОГА К ДЕФИЦИТУ
    2025-05-30 10:34

    По данным системы «Аргус-Фито», с начала 2025 года по 7 мая увеличился импорт в Россию молодого продовольственного картофеля, передает NEWS.am. Ввоз свежего картофеля вырос в 3,5 раза по сравнению с аналогичным периодом прошлого года – с 124,8 до 432,2 тысячи тонн, передает Россельхознадзор. За указанный период импортировано 5,1 тыс. тонн картофеля из Армении. При этом за тот же период 2024 года (с начала 2024 года по май прошлого года) импорт из Армении составил всего 490 тонн. Это говорит о том, что Армения увеличила поставки картошки в Россию более чем в 10 раз.

  • НА АВТОПИЛОТЕ
    2025-05-29 09:51

    Армянская экономика медленно, но верно продолжает идти ко дну. Когда и как это дно она нащупает, сказать сложно. Но факт в том, что после пары лет относительного позитива, связанного с эффектом от российско-украинского военного конфликта, антироссийскими экономическими санкциями со стороны коллективного Запада, ставшими своеобразным спасательным кругом для армянской экономики, теперь ей не на чем держаться на плаву.

ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ