Последние новости

«Դիմադրություն» շարժման անհնազանդության ակցիան՝ Երևանում (ուղիղ եթեր)

«Դիմադրության» շարժման մասնակիցներն այսօր՝ մայիսի 30ճ-ի առավոտյան իրենց հերթական անհնազանդության ակցիան են իրականացնում Երևանում: Նրանք հավաքվել են Ֆրանսիայի հրապարակում և երթ սկսել:

 


ԱԺ փոխխոսնակ, «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը հայտարարեց. «Այսօրվանից սկսում ենք այցերը տարբեր պետական, գիտական, կրթական հաստատություններ շատ հստակ և ուղիղ պահանջով. Այն հայտարարության տեքսը, որ ընդունվել է այս հրապարակում, առաջիկա 4 օրերի ընթացքում, պետք է շատ թիրախավորված ու հասցեական այցելենք տարբեր պետական հիմնարկներ և բոլորը պարտավոր են այս փաստաթղթի վերաբերյալ հայտնեն իրենց դիրքորոշումը: Սա հստակ հնարավորություն է, որ բոլորը պետք է իրենց դիրքորոշումը հայտնեն այդ հայանպաստ փաստաթղթի և նվազագույն պահանջների մասին, որն այսօր դրված է սեղանին:

Հիմա երթով շարժվում ենք, կայցելենք տարբեր նախարարություններ, պետական գերատեսչություններ և մեր պատգամավորները հստակ կդնեն խնդիրը, կհասկանան՝ ով ով է, ով է կիսում այս պատասխանատվությունը ու ով ինչ դիրքորոշում ունի: Սա լավ հնարավորություն է շատ քաղաքական պաշտոններ զբաղեցնող անձանց տարանջատվելու Նիկոլից և չկրելու երկրի կործանման պատասխանատվությունը»:

Նշենք, որ նախօրեին ԱԺ փոխխոսնակ, «Հայաստան» խմբակցության պտգամավոր Իշխան Սաղաթելյանը նախօրեին հայտարարել էր. «Բոլոր քաղաքական ուժերը պետք է կողմնորոշվեն և դիրքորոշում հայտնեն, պետք է դիրքորոշում հայտնեն հասարակական կազմակերպությունները և մտավորականությունը, բուհերը: Սա ջրբաժան է, ով ուզում է` ունենանք պետություն, ինքն այս փաստաթղթին դեմ չի կարող լինի, սա նվազագույն պահանջներն է հայ մնալու, պետություն ունենալու: Երկուշաբթի օրվանից համախմբելու ենքն ուժերը և գնալու ենք դռնեդուռ, վիճակը օրհասական է, ով փաստաթղթին դեմ է, դեմ է ժողովրդին, որովհետև այլ հնարավորություն, այլ ելք, այլ ճանապարհ չկա: Երկուշաբթի օրվանից ժամը 11:00-ից բոլորիդ հրավիրում ենք հրապարակ, մի քանի հասցեներով գնում ենք, հերթով բոլորը պետք է պատասխան տան,մենք պետք է հասկանանք` ով է ժողովրդին կողմ, ով է դեմ»:

Նշենք, որ շարժումը Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով անհնազանդության ակցիաները սկսել էր մայիսի 2-ից:

News.am

ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

  • В Ереване открывают памятник Шарлю Азнавуру (Видео)
    2025-07-18 11:45

    На площади Шарля Азнавура в Ереване проходит церемония торжественного открытия памятника всемирно известному шансонье.

  • Каллас: Постпреды ЕС согласовали 18-й пакет антироссийских санкций
    2025-07-18 11:43

    Постоянные представители стран-членов Евросоюза на заседании в пятницу договорились по 18-му пакету антироссийских санкций, которые хотела ввести еще Польша во время своего председательства в Совете ЕС (до конца июня 2025 года), сообщила глава европейской дипломатии Кая Каллас.

  • АУТСОРСИНГ ГЕОПОЛИТИЧЕСКИ ЗНАЧИМЫХ ОБЪЕКТОВ - ВСЕГДА УДАР ПО СУВЕРЕНИТЕТУ
    2025-07-18 11:19

    Стремление к контролю над теми или иными географически важными точками издавна было одним из ключевых двигателей мировой истории и политики. Сжимающееся вокруг Сюника кольцо, формируемое руками Пашиняна и подаваемое под термином «аутсорсинг», — не первый и не последний в истории пример, когда за счёт суверенитета удовлетворяются интересы различных держав. Предлагаю вместе вспомнить, как развивались попытки «аутсорсинга» стратегически важных логистических объектов:

  • ПОЛИТОЛОГ О РИСКАХ АУТСОРСИНГА: ВМЕСТО ДВУХ ЗАКРЫТЫХ ГРАНИЦ АРМЕНИЯ ПОЛУЧИТ ТРИ
    2025-07-18 11:02

    Соединенные Штаты непосредственно вовлечены в процесс открытия так называемого "Зангезурского коридора". Такую точку зрения в беседе со Sputnik Армения высказал политолог Сергей Мелконян. Отметим, что несколько дней назад посол США в Турции Томас Баррак заявил, что считает теоретически возможной передачу дороги из Азербайджана в Нахиджеван через Сюникскую область под американское управление.

ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ