Տիգրան Աբրահամյան․ Պետք է լինի հստակություն, քաղաքական դաշտը պետք է «պարզաջրվի»
Ի վերջո, պետք է լինի հստակություն, քաղաքական դաշտը պետք է «պարզաջրվի», հասարակության համար պետք է ընկալելի լինի, թե իրականում ով ինչի հետևից է գնում: Այս մասին այսօր՝ մայիսի 30-ին, «Դիմադրության» շարժման երթի ժամանակ լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության անդամ Տիգրան Աբրահամյանը։
«Քաղաքական ուժերը պետք է դիրքորոշում արտահայտեն։ Ովքեր դիրքորոշում արտահայտել են՝ գիտենք, ովքեր շարունակում են աջակցել այս իշխանությանը՝ դրա մասին ևս հասարակությունը գիտի», - ասաց պատգամավորը։
Լրագրողի դիտարկմանը, թե իշխանական պատգամավորները հայտարարել են, թե «չեն տրվելու ընդդիմության սադրանքներին ու ընդդիմադիրների հրավիրած արտահերթ նիստին չեն մասնակցելու»՝ Տիգրան Աբրահամյանն արձագանքեց.
«Այս ընթացքում սադրանքներ միայն եղել է իշխանության կողմից, հիշեք, մայիսի 1-ին ընդառաջ, երբ ակտիվ փուլ էին մտնում ընդդիմության հավաքները, տարբեր իրավապահ կառույցներ հայտարարում էին հնարավոր զինված բախումների, սադրանքների մասին։ Ժամանակը ցույց տվեց, որ դրանք բացառապես հրահրվում են իշխանության կողմից»։
Հիշեցնենք՝ ԱԺ փոխնախագահ, ՀՅԴ ԳՄ անդամ Իշխան Սաղաթելյանը հայտարարել է, որ այսօրվանից սկսում են այցերը տարբեր պետական, գիտական, կրթական հաստատություններ՝ ուղիղ պահանջով։
Նա նշել էր, թե եկել է ջրբաժանի պահը․ Հայաստանի խորհրդարանի իշխող խմբակցությունը, երկրի բոլոր պետական հաստատությունները, հասարակական կազմակերպությունները պետք է հստակ դիրքորոշում արտահայտեն այն հիմնադրույթների վերաբերյալ, որոնք խորհրդարանական ընդդիմությունը ամբողջացրել է մեկ հայտարարության մեջ և հրապարակել այն։
News.am
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-14 15:51
Верховный лидер Ирана Али Хаменеи назначил Маджида Мусави командующим военно-космическими силами Корпуса стражей исламской революции Ирана, отвечающими за ракетный потенциал республики.
-
2025-06-14 15:48
Иран официально уведомил Францию, Великобританию и США о том, что он начнет очень масштабные атаки против Израиля, сообщает Telegram-канал Mehr.
-
2025-06-14 15:47
Азербайджан ожидает от Армении конкретных шагов по реализации Зангезурского коридора, который имеет стратегическое значение для всего региона. об этом заявил помощник президента Азербайджана Хикмет Гаджиев, выступая на панельной дискуссии «Средний коридор: новая геополитическая и экономическая линия жизни» в рамках форума GLOBSEC-2025.
-
2025-06-14 15:44
Все представители Ирана, участвовавшие в переговорах с США по ядерной сделке, были убиты в ходе ударов Израиля по иранской территории. Об этом рассказал президент США Дональд Трамп в разговоре с журналисткой CNN Даной Баш.