Последние новости

560 ՖՈՒՏԲՈԼԱՅԻՆ ԴԱՇՏ՝ ԿԵՍ ՏԱՐՎԱ ԸՆԹԱՑՔՈՒՄ

Հայաստանի ԱԳՆ-ը կրկին առաջարկել է Ադրբեջանին հայելային կերպով հետ քաշել զորքերը, հաղորդում է Sputnik Արմենիան: ՀՀ արտաքին քաղաքական գերատեսչությունը դատապարտել է հրադադարի ռեժիմի խախտումը, որի հետևանքով զոհվել է շարքային Դավիթ Վարդանյանը: ԱԳՆ-ը ուշադրություն է հրավիրում այն հանգամանքի վրա, որ դրան նախորդել են Ադրբեջանի նախագահի ապակառուցողական և ռազմատենչ հայտարարությունները, այդ թվում՝ նկրտումները Հայաստանի ինքնիշխան տարածքի նկատմամբ:

«Այս առումով ցանկանում ենք հիշեցնել, որ Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները 2021թ. մայիսից Սոթք-Խոզնավար հատվածում ապօրինի կերպով ներխուժել են Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածք և օկուպացրել ավելի քան 45 քառակուսի կիլոմետր տարածք», - ասվում է հայտարարության մեջ:

Մայիսի 28-ի սադրանքը և համանման նախորդ միջադեպերը, հրադադարի ռեժիմի խախտման փաստերը, ԱԳՆ-ի պնդմամբ, ևս մեկ անգամ հիմնավորում են Հայաստան-Ադրբեջան սահմանագծից զորքերի հայելային հետքաշման անհրաժեշտությունը, ինչի մասին հայկական կողմը բազմիցս բարձրաձայնել է:

ԲԱՅՑ ԱՆՀՆԱՐ Է ԼՌԵԼ. առհասարակ ե՛վ մայիսի 28-ի սադրանքը, և՛ հրադադարի ռեժիմի նախորդ խախտումները հիմնավորում են միանգամայն այլ բաներ։ Օրինակ՝ այն, որ այսպիսի ագրեսիվ հարևանի առկայության պարագայում խաղաղության տխրահռչակ հայկական օրակարգը բացարձակապես իրատեսական չէ։ Կամ՝ որ Ադրբեջանի հետ ընդհանրապես հնարավոր չէ որևէ բանի շուրջ պայմանավորվել, առավելևս՝ գործող հայկական իշխանությունը, որի հետ ցանկացած պայմանավորվածության վրա Ալիևը բացահայտ թքած ունի։

Ինչ վերաբերում է զինվորական ստորաբաժանումների հայելային հետքաշման գաղափարին, ինչին համաձայնել Բաքվում չեն ցանկանում, ապա դա բոլորովին չի համապատասխանում հայկական շահերին, ինչի մասին բազմիցս խոսվել է փորձագետների կողմից: Այստեղ նույնիսկ փորձագետ լինելու կարիք էլ չկա։ Բավական է լինել Հայաստանի քաղաքացի և ունենալ պարզ տրամաբանություն։ Զորքերի հայելային հետքաշումը Հայաստանի ինքնիշխան տարածքում ադրբեջանական ստորաբաժանումների գտնվելու պայմաններում ենթադրում է, պատկերավոր ասած, երկու կողմերի հետընթաց քայլ։ Միայն թե ադրբեջանցիները, անելով այդ քայլը, այդուհանդերձ մնում են հայկական տարածքում, իսկ հայկական ստորաբաժանումները՝ կրկին նահանջում։ Այսինքն երկու քայլերն էլ արվում են մեր ինքնիշխան տարածքում, ինչը, բնականաբար, շատ հեռու է Հայաստանի շահերից։

Երևանի առաջարկած հայելային բանաձևն, ըստ էության, ձեռնտու է Բաքվին։ Այդուհանդերձ հայկական իշխանությունն ակտիվորեն առաջ է մղում դա՝ մեր հողից զավթիչներին պարզապես վռնդելու փոխարեն։ Կամ առնվազն հայտարարելու, որ դուրս է գալիս ցանկացած բանակցություններից, քանի դեռ ադրբեջանցիները չեն դեօկուպացրել Հայաստանի ինքնիշխան տարածքը։ Ասենք, ինչպես նշեցինք վերը, այդպես մտածելու համար պետք է լինել Հայաստանի քաղաքացի և տրամաբանություն ունենալ։ Ո՛չ մեկը, ո՛չ մյուսը գործող հայկական իշխանության ներկայացուցիչների հետ, թերևս, որևէ առնչություն չունի։

Բայց ՀՀ ԱԳՆ-ի այս հայտարարության մեջ այնուամենայնիվ այլ բան է հետաքրքիր։ Բանն այն է, որ տեքստում ընդգծվում Է Ադրբեջանի կողմից հայկական 45 քառ.կմ տարածքի բռնազավթումը։ Դեռևս կես տարի առաջ այդ թիվը պաշտոնապես կազմում էր 41 քառակուսի կիլոմետր։ Այսպես, նախորդ տարվա նոյեմբերին Նիկոլ Փաշինյանը Անվտանգության խորհրդի նիստում հայտարարեց. «Սույն թվականի մայիսի 12-ին մեկնարկած ագրեսիվ գործողությունների հետևանքով Ադրբեջանն օկուպացրել է Հայաստանի շուրջ 41 քառակուսի կիլոմետր ինքնիշխան տարածք»։ Այսօր՝ Փաշինյանի այդ խոսքերից 6 ամիս անց, ՀՀ ԱԳՆ-ը հայտնում է, որ օկուպացված է արդեն 45 քառակուսի կիլոմետր տարածք։ Այսինքն մինչ Երևանը բացում էր «խաղաղության դարաշրջանը», որպես բարի կամքի քայլ Բաքվին նվիրում ականադաշտերի քարտեզները, բացում իր երկինքը (կրկին իսկ առանձնահատուկ մարդասիրությունից ելնելով) Ադրբեջանի և Նախիջևանի միջև օդային հաղորդակցության համար, ադրբեջանական զինվորական ստորաբաժանումները շարունակում էին ներխուժել մեր տարածք…

Երբ հնչում են ձայներ, որոնք պնդում են, որ այս իշխանության ու նրա խաղաղ օրակարգի օրոք ադրբեջանական ռազմական ստորաբաժանումները շատ շուտով կհայտնվեն Երևանի մատույցներում, շատերին թվում է, թե խնդիրն ուռճացվում է։ Ամենևին։ Փաշինյանի «խաղաղության դարաշրջանի» կոնկրետ կես տարում Հայաստանը զիջել է իր տարածքի ևս 4 քառակուսի կիլոմետր։ Առանց պատերազմի և առանց չնչին իսկ դիմադրության։ Այսպիսի տեմպերով և այսպիսի խաղաղության պարագայում ադրբեջանցիները շուտով կվռնդեն երևանցիներին իրենց բնակարաններից։ Հարց. ո՞վ է դրա գլխավոր պատասխանատուն ու մեղավորը։ Ո՞վ է աջուձախ բաժանում հայկական հողերը՝ լինելով մեր երկրի տարածքային ամբողջականության երաշխավորը։

Հարցերը, թեպետ, հասցեագրված են նրանց, ովքեր անցած տարվա հունիսին «պողպատե մանդատն» ու երկրի կառավարման ղեկը հերթական անգամ դրեցին պրոֆեսիոնալ կապիտուլյանտի ձեռքը։ Հենց պրոֆեսիոնալ, քանզի Փաշինյանի ու իր թիմի մշտական «հաջողակությունը» կապիտուլյանտային գործերում, քրոնիկական նահանջը թշնամու առջև, դա արդեն բնավ սիրողական մակարդակ չէ։ Դա պրոֆեսիոնալիզմ է։

Հաճախ տարածքի մեծությունն ավելի ակներև ներկայացնելու համար օգտագործվում է համեմատությունը ֆուտբոլային դաշտի հետ։ Ահա ուրեմն, միայն անցած տարվա նոյեմբերից մինչև ընթացիկ տարվա մայիս Հայաստանը Ադրբեջանին է զիջել 560 ֆուտբոլային դաշտի չափով տարածք…

ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

  • АКТИВ С «ХВОСТОМ»
    2025-07-24 10:05

    Кабмин Армении отреагировал на победу главы группы компаний "Ташир" Самвела Карапетяна в арбитражном споре против правительства РА по делу об огосударствлении компании "Электрические сети Армении" (ЭСА), передает Sputnik Армения.

  • ДЛЯ ЛИЦ С ВЫСОКИМ УРОВНЕМ IQ
    2025-07-23 09:20

    На реализацию проекта «Образование – это модно» из средств государственного бюджета не было израсходовано ни одного драма. Финансировались исключительно мероприятия, связанные с деятельностью премьер-министра, в том числе его встречи с гражданами. Об этом на пресс-конференции 16 июля заявил премьер-министр Армении Никол Пашинян, передает News.am. «Государственные средства направляются на обеспечение деятельности премьер-министра. Например, микрофоны и стулья, используемые на этой пресс-конференции, также приобретены за счет бюджета, поскольку служат обеспечению моей официальной деятельности», - отметил он. «Проще говоря, финансировался не сам проект «Образование – это модно», а деятельность премьер-министра – его встречи с гражданами. Сегодня они проходят в рамках одной инициативы, завтра – в формате пресс-конференции или выездной встречи. Даже если я беседую с гражданами прямо посреди села – это также часть официальной деятельности, которая финансируется из государственного бюджета», - добавил Пашинян.

  • НА СТАРТЕ МАРАФОНСКОГО ЗАБЕГА
    2025-07-19 10:06

    Премьер-министр Армении Никол Пашинян заявил на пресс-конференции в среду, что через 20 лет видит страну в составе Европейского союза, передает Sputnik Армения. По его словам, Армения стремится к членству в ЕС и ведет работу в этом направлении. "Мы с европейскими партнерами зафиксировали, что это непростой процесс, который требует согласия всех стран-членов. Кроме того, государство должно соответствовать критериям ЕС", - отметил Пашинян. Он подчеркнул, что в Армении реализуются реформы, направленные на соответствие этим требованиям. "Есть два сценария: страна станет членом ЕС или нет. Но даже в случае отказа Армения достигнет уровня европейских стандартов", – добавил премьер.

  • ЦВЕТЫ И ЦВЕТОЧКИ
    2025-07-18 09:35

    Министр экономики Армении Геворг Папоян сообщил об отправке в Россию очередной партии армянского коньяка, передает АРКА. «В период 1-14 июля российско-грузинскую границу пересекли и на территорию России въехали 103 грузовика, груженых бутилированным коньяком из Армении», - написал он в своем ФБ.

ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ