Последние новости

Սաղաթելյան․ Նիկոլը գերի է վերցրել նախարարությունների ու պետական այլ հաստատությունների աշխատակիցներին

Ազգային ժողովի փոխնախագահ Իշխան Սաղաթելյանի կարծիքով՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանը «գերի է վերցրել» նախարարությունների ու պետական այլ հաստատությունների աշխատակիցներին։

«Եթե մի քանի օր առաջ միայն Նիկոլն էր ժողովրդից մեկուսանում ոստիկանական բազմաշերտ պատնեշների ետևում, ապա այսօր, փաստացի, այդ նույն իրավիճակում է հայտնվել պետական ողջ ապարատը։

Նիկոլը գերի է վերցրել նախարարությունների ու պետական այլ հաստատությունների աշխատակիցներին՝ արգելելով նրանց պատասխանել ժողովրդի պարզ հարցերին։

Նայում ես ոստիկանների այս շարքերին, ամեն ինչ պարզ է դառնում՝ Նիկոլը Հայաստանում իշխանություն չունի։ Նիկոլն ունի միայն պաշտոն, որում նրան պահում են ահա այս ոստիկանները», - Facebook-յան իր էջում գրել է Սաղաթելյանը, տեղեկացնում է Aysor.am։

    ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА






    ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ