Ալիևը և ԱՄՆ պետքարտուղարի օգնականը քննարկել են Ադրբեջանի գազի` Եվրոպա մատակարարման հարցը
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն ընդունել է էներգետիկ դիվանագիտության հարցերով ԱՄՆ պետքարտուղարի օգնական Լաուրա Լոհմանին։
Ինչպես հայտնում են տեղի ԶԼՄ–ները, Ալիևն ու ամերիկացի դիվանագետը քննարկել են Եվրոպա ադրբեջանական գազի մատակարարման հարցը։ Այդ համատեքստում նրանք անդրադարձել են Հարավային գազային միջանցքի գործունեությանը և Եվրոպայի էներգետիկ անվտանգության ու կապույտ վառելիքի մատակարարման դիվերսիֆիկացման հարցում Ադրբեջանի դերին։
Նշենք, որ հակառուսական պատժամիջոցների և ռուսական էներգակիրներից հրաժարվելու փորձերի ֆոնին ԱՄՆ-ն ակտիվորեն փոխարինող է փնտրում։ Ադրբեջանն այդ առումով Արևմուտքի կողմից ընկալվում է որպես ոչ մեծ, բայց դիվերսիֆիկացման հնարավոր աղբյուրից մեկը։
Sputnik Արմենիա
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-12 19:45
Иранские СМИ опубликовали первую серию документов, полученных от израильского режима.
-
2025-06-12 19:44
Полиция Индии пока обнаружила двух выживших при крушении самолета, передает агентство ANI со ссылкой на комиссара полиции Ахмедабада Гьянендру Сингха Малика.
-
2025-06-12 19:37
Армянский народ остановил даже русского царя, остановит и предателя Никола Пашиняна, написал в соцсети первый президент Армении Левон Тер-Петросян, комментируя ситуацию вокруг ААЦ.
-
2025-06-12 19:35
Сегодняшнее внеочередное заседание Совета старейшин Вагаршапата не состоялось. Члены фракции правящей партии «Гражданский договор» бойкотировали заседание, на которое они не пришли.