Միրզոյանը Տոյվո Կլաարին՝ Իրականությանը չհամապատասխանող մեկնաբանություններն անթույլատրելի են
Հունիսի 3-ին ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանն ընդունել է Հարավային Կովկասում և Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարին:
ԱԳՆ-ից NEWS.am-ին հայտնում են, որ Արարատ Միրզոյանը ներկայացրել է Հայաստանի դիրքորոշումը՝ տարածաշրջանային խաղաղության ու կայունության հաստատման և Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման վերաբերյալ և այս համատեքստում վերահաստատել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության աշխատանքների վերականգնման կարևորությունը։
Կողմերը քննարկել են բրյուսելյան հանդիպումների արդյունքներով ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացման ընթացքը: Նախարար Միրզոյանն ընդգծել է պայմանավորվածությունների կամայական, իրականությանը չհամապատասխանող մեկնաբանությունների անթույլատրելիությունը և կարևորել կառուցողական մթնոլորտի ապահովմանն ուղղված հռետորաբանության և գործնական քայլերի անհրաժեշտությունը։
Զրուցակիցները մտքեր են փոխանակել սահմանազատման և սահմանային անվտանգության հանձնաժողովի աշխատանքների, տարածաշրջանի տնտեսական և տրանսպորտային ենթակառուցվածքների ապաշրջափակման հետ կապված հարցերի շուրջ։
Նախարար Միրզոյանն անընդունելի է համարել ռազմատենչ հայտարարությունների և սահմանային սադրանքների միջոցով Հարավային Կովկասում իրավիճակը ապակայուցանցնելու Ադրբեջանի շարունակական փորձերը։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-16 10:49
Соединенные Штаты позволили Израилю напасть на Иран. Об этом, как передает ТАСС, президент ИРИ Масуд Пезешкиан заявил, выступая перед парламентом.
-
2025-06-16 10:47
Мастерская израильской разведки «Моссад» по сборке дронов-камикадзе и самодельных бомб обнаружена в городе Рей в пригороде иранской столицы, дроны и оборудование для их производства конфискованы, заявил командующий силами правопорядка города полковник Хосейн Мафи.
-
2025-06-16 10:44
Народ Ирана должен отложить в сторону разногласия и выступить единым фронтом против израильской агрессии. С таким призывом выступил президент исламской республики Масуд Пезешкиан.
-
2025-06-16 04:49
В Иране число погибших в результате израильских атак достигло 224, сообщает Press TV со ссылкой на Минздрав ИРИ.