ԵՄ-ն հրապարակել է ՌԴ-ի դեմ պատժամիջոցների վեցերորդ ցուցակում հայտնված անձանց անունները
Եվրամիությունը պատժամիջոցներ է սահմանել «Յանդեքսի» համահիմնադիր Արկադի Վոլոժի (նա արդեն որոշել է հեռանալ «Յանդեքսի» բոլոր պաշտոններից - խմբ), «Ռոսկոմնադզորի» ղեկավար Անդրեյ Լիպովի, «Անկախ նավթագազային ընկերության» սեփականատեր Էդուարդ Խույդանատովի ու գործարար Եվգենի Պրիգոժին որդու՝ Պավելի դեմ։
ԵՄ խորհրդի հայտարարությունից բխում է, որ Եվրամիության պատժամիջոցների նոր ցուցակում ավելացվել են 65 ֆիզիկական անձինք ու 18 կազմակերպություններ։ Դրա մեջ են հայտնվել ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովի կինը՝ Տատյանա Նավկան, նրա որդին՝ Նիկոլայը ու դուստրը՝ Ելիզավետան։ Պատժամիջոցների տակ են նույնիսկ ՌԻԱ Նովոստի սյունակագիրներ Պյոտր Ակոպովը, Վիկտորյա Նիկիֆորովան ու Տիմոֆեյ Սերգեյցևը։
Բրյուսելն իր որոշումը բացատրում է երկրի ղեկավարության կամ զինված ուժերի հետ նրանց ուղղակի կամ անուղղակի կապերով։
Մոսկվայի և Համայն Ռուսիո պատրիարք Կիրիլը չի ընդգրկվել Ռուսաստանի դեմ Եվրամիության պատժամիջոցների վեցերորդ փաթեթի մեջ: Եվրամիության դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելը ԵՄ-ի սև ցուցակից պատրիարք Կիրիլի բացակայությունը որակել է փոխզիջումների վրա հիմնված արտաքին քաղաքականության դրսևորում:
Անհատական պատժամիջոցները Ռուսաստանի քաղաքացիների դեմ, որոնց ԵՄ-ում մասնակից են համարում «Ուկրաինայի տարածքային ամբողջականության, ինքնիշխանության եև անկախության խաթարմանը», ուժի մեջ են մտնում հրապարակման օրվանից:
Այսպիսով, Ուկրաինայի իրադրության հետ կապված պատժամիջոցներն այժմ տարածվում են 1158 ֆիզիկական անձանց և 98 կազմակերպությունների վրա:
Բացի այդ, ԵՄ-ն պատժամիջոցներ է սահմանել ՌԴ Ազգային հաշվարկային դեպոզիտարիայի դեմ, որն օգտագործվում է պետական պարտքի գծով գործողություններում:
ԵՄ-ի սև ցուցակում են հայտնվել նաև «Օբորոնէներգո», «Վոենտելեկոմ», «Վոենտորգ», «Կամազ», «Տատնեֆտ-Նեֆտեխիմ», «Ռեմդիզել», ՈւԱԶ ԲԸ-ները:
Sputnik Արմենիա
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-04-21 19:42
Армянские школьницы завоевали четыре бронзовые медали на 14-й Европейской математической олимпиаде для девочек (EGMO), проходившей в Приштине, Республика Косово, сообщает Минобразования Армении.
-
2025-04-21 19:38
Армянский супертяжеловес Вараздат Лалаян выиграл золото чемпионата Европы по тяжелой атлетике в Кишиневе.
-
2025-04-21 19:34
Ночью ситуация была очень напряженной, постоянно стреляли из разных мест, в разных направлениях, даже с противоположных высот. Большая часть выстрелов была с командной позиции. Об этом заявил в беседе с корреспондентом Новости Армении – NEWS.am житель села Хнацах Грач Овакимян, говоря о постоянных обстрелах с азербайджанской стороны.
-
2025-04-21 18:45
В ночь с субботы на воскресенье в селе Хнацах Сюникской области Армении почти час звучали выстрелы. Военный эксперт Карен Вртанесян считает, что отсутствие ответных действий со стороны армянских военных только поощряет такое поведение азербайджанской стороны.