Կութի գյուղապետ․ Էսպես ապրել չի լինի
Գեղարքունիքի մարզի Կութ գյուղի բնակիչները առայսօր որևէ փոխհատուցում չեն ստացել ադրբեջանցիների կողմից մեկ տարի առաջ հափշտակված շուրջ 80 գլուխ անասունի համար։ Մնացած անասուններին էլ արածեցնելու տեղ չունեն գյուղացիները․ արոտատեղին թշնամու քթի տակ է։ Այդ մասին «Փաստինֆո»-ին հայտնեց Կութի գյուղապետ Սիմա Չիթչյանը։
«Մի քիչ տեղ կա գյուղամերձ, զոռով յոլա են տանում։ Անասնապահ չունենք։ Ոչ մեկը չի համաձայնվում, որ անասուններին հավաքի, տանի արոտ։ Տեղ չկա արածացնելու, որտե՞ղ տանի։ Ստիպված ամեն մեկն իր անասունը հանում է գյուղին մոտ գտնվող տարածք, բայց դե էնտեղ խոտ էլ չկա ։ Ի՞նչ ասեմ, մեր խոտհարքներից էլ, արոտից էլ լրիվ զրկվել ենք։ Մենք անասնապահությամբ էինք ապրում ու լավ էլ ապրում էինք»,-«Փաստինֆո»-ի հետ զրույցում ասաց գյուղապետը։
Տիկին Չիթչյանի խոսքով՝ գրեթե ամեն տան դեռ անասուն կա, բայց անցած տարվա համեմատ՝ կրկնակի անգամ քիչ։ Մարդիկ 2021թ․ աշնանը շուկայականից անհամեմատ էժան գներով՝ կգ-ը 1100-1200 դրամով անասունների գրեթե կեսը վաճառել են, որ խոտ առնեն, մի քանի գլուխ անասուն կարողանան պահել։ Այս տարի ևս, գյուղապետի վստահեցմամբ, նույն վիճակն է լինելու։
«Այս տարի էլ պետք է անասունների մի մասը վաճառեն, որ ուրիշ գյուղից խոտ առնեն, կարողանան գոնե 2-3 անասուն յոլա տանել։ Չեն կարող լրիվ վաճառել, շատ-շատերի ապրուստի միջոցը դա է։ Դա էլ որ վաճառեն, ո՞նց ապրեն։ Մարդիկ սպասում են, որ էդ սահմանազատման դեպքում մեր տարածքներից էդ ադրբեջանցիներին կհանեն, նորմալ կյանքի կվերադառնանք։ Թե չէ, էսպես ապրել չի լինի»,-ասաց գյուղապետը։
Անցած տարի գյուղի վերևի հատվածը, որտեղ գյուղի խոտհարքերն ու արոտատեղին է, 2021թ․ մայիսից՝ ադրբեջանցիների ներխուժումից հետո, գյուղատնտեսական տեխնիկա ընդհանրապես չի մտել։ Չիտչյանն ասում է՝ որոշները ձեռքով խոտհարք են արել, ձեռքով էլ կապել տուկերը։
Գյուղացիների մեծ մասը տուկը 1500-2000 դրամով հարևան գյուղացիներից են առել։ Այս տարի էլ, գյուղապետի խոսքով, նույնն են անելու։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-28 19:43
Антикоррупционный суд Республики Армения 25 июля вынес очередное решение в пользу прокуратуры по делу о защите государственных интересов.
-
2025-07-28 19:41
Я больше не заинтересован в разговорах, заявил президент США Дональд Трамп в ответ на вопрос журналиста о том, может ли личная встреча с Путиным помочь достижению перемирия в Украине, передает BBC.
-
2025-07-28 19:40
Австрийская энергетическая группа OMV заявила, что обнаружила загрязнение органическим хлоридом в партиях азербайджанской сырой нефти, запланированных к доставке на ее нефтеперерабатывающие заводы, добавив, что ей удалось предотвратить какие-либо сбои в поставках. Об этом сообщает Reuters.
-
2025-07-28 19:39
Причиной сбоя в работе информационной системы «Аэрофлота» стала хакерская атака, сообщила Генпрокуратура. По материалам проверки возбуждено уголовное дело о неправомерном доступе к компьютерной информации (часть 4 статьи 272 УК).