Խոշորացման գործընթացում գյուղապետարաններում կրճատումներից հետո հետագայում լինելու է նոր հաստիքներով համալրում
ՀՀ ազգային ժողովի ՔՊ խմբակցության պատգամավոր Վահե Ղալումյանը վստահեցնում է, որ համայնքների խոշորացման գործընթացում սկզբնական շրջանում գյուղապետարանների աշխատակազմերի կրճատմանը հետագայում հաջորդելու է նոր հաստիքներով համալրում:
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ՔՊ խմբակցության պատգամավոր, ԱԺ տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության և շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Ղալումյանն այս մասին ասաց հանձնաժողովի կազմակերպած խորհրդարանական լսումներում՝ «Հայաստանի Հանրապետության վարչատարածքային բաժանման մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ:
2015-ից մինչև օրս Վարչատարածքային բաժանման մասին օրենքի փոփոխությունների արդյունքում իրականացվել է համայնքների միավորման 5 փուլ, որի արդյունքում Հայաստանի 908 համայնքներ միավորվել են՝ դառնալով 79 խոշորացված համայնք: 2021-ին իրականացվել է ամենածավալուն գործընթացը, 441 համայնք միավորվել է՝ստեղծելով 36 նոր վարչատարածքային միավոր:
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության, մարզպետարանների կողմից համայնքների միավորման գործընթացն ուսումնասիրելուց հետո կառավարությունը շրջանառության մեջ է դրել «Հայաստանի Հանրապետության վարչատարածքային բաժանման մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը:
«Մենք գտնում ենք, որ խոշորացման գործընթացը կարևոր դեր է խաղում համայնքների զարգացման գործում: Նույնիսկ ամենափոքր համայնքի պոտենցիալը էական նշանակություն է ունենում՝ ստեղծված «նոր ընտանիքի» բոլոր բնակավայրերի զարգացման գործում: Ֆինանսական հնարավորությունների համախմբման շնորհիվ պետության հետ համատեղ ընթացող սուբվենցիոն ծրագրերի ծավալներն աննախադեպ են, որոնք միավորված համայնքների ղեկավարների և ավագանու անդամների հավաստմամբ շատ դեպքերում իրենց նախատեսածից արագ են լուծում համայնքային նշանակության հարցերը»,-ասաց հանձնաժողովի նախագահ Վահե Ղալումյանը:
Ըստ նրա՝ արդեն խոշորացված համայնքների բնակչությունը ժամանակի ընթացքում պրոցեսի դրական արդյունքները վեր է դասում փոքր տեղային հարցերից: «Սկզբնական շրջանում գյուղապետարանների աշխատակազմերի կրճատումը հետագայում համալրվելու է նոր հաստիքներով, որոնք մեծացնելու են համայնքների պոտենցիալը, որին, համոզված եմ՝ ըմբռնումով են մոտենում մեր համաքաղաքացիները»,-ասաց պատգամավորը:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-28 19:43
Антикоррупционный суд Республики Армения 25 июля вынес очередное решение в пользу прокуратуры по делу о защите государственных интересов.
-
2025-07-28 19:41
Я больше не заинтересован в разговорах, заявил президент США Дональд Трамп в ответ на вопрос журналиста о том, может ли личная встреча с Путиным помочь достижению перемирия в Украине, передает BBC.
-
2025-07-28 19:40
Австрийская энергетическая группа OMV заявила, что обнаружила загрязнение органическим хлоридом в партиях азербайджанской сырой нефти, запланированных к доставке на ее нефтеперерабатывающие заводы, добавив, что ей удалось предотвратить какие-либо сбои в поставках. Об этом сообщает Reuters.
-
2025-07-28 19:39
Причиной сбоя в работе информационной системы «Аэрофлота» стала хакерская атака, сообщила Генпрокуратура. По материалам проверки возбуждено уголовное дело о неправомерном доступе к компьютерной информации (часть 4 статьи 272 УК).