Լավրով․ Միջանկյալ արդյունքներ են ձեռք բերվում
Ռուսաստանն ամեն կերպ աջակցում է Երևանի և Բաքվի հարաբերությունների կարգավորմանը։ ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հետ համատեղ ասուլիսի ժամանակ այս մասին ասաց Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը։
«Մեր առաջնորդները երեք անգամ հանդիպել են տարածաշրջանի երկրների միջև հարաբերությունների կարգավորման գործնական հարցերի լուծման համար,այդ թվում` Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման»,–ասաց Լավրովը:
Նրա խոսքով՝ կա ընդհանուր հասկացողություն, որ գործընթացը տեղից շարժվում է. գուցե և կցանկանային տեսնել ավելի արագ շարժ, բայց դրական և էական միջանկյալ արդյունքներ են ձեռք բերվում։ Ընդ որում, ըստ Լավրովի, կասկած չկա, որ կլինեն նաև վերջնական պայմանավորվածություններ. Մոսկվան ամեն կերպ փորձում է նպաստել դրան։
«Իհարկե, կողմերն ունեն իրենց ուրույն տեսլականը, որը միշտ չէ, որ համընկնում է։ Խոսքն այն մասին է, մասնավորապես, թե ինչպես պետք է աշխատել առաջիկա փուլում։ Բայց մենք բոլորս ունենք նույն ընկալումը՝ բարձր մակարդակով արված 3 հայտարարությունները ճանապարհային քարտեզ են, որով մենք պետք է առաջնորդվենք»,-ասաց ՌԴ արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը։
Նա հիշեցրեց, որ սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովի առաջին նիստն արդեն կայացել է, երկրորդ նիստը տեղի կունենա շուտով։ Լավրովը նշեց` Ռուսաստանը պատրաստ է խորհրդատվական աջակցություն ցուցաբերել, այդ թվում՝ քարտեզներ տրամադրել։
ՌԴ արտգործնախարարը վստահ է` բոլոր հարցերը վերջնական արդյունքում կլուծվեն, քանի որ հարաբերությունների ամբողջական կարգավորումից բացի, այլ ճանապարհ գոյություն չունի։
ՌԴ արտգործնախարարը նշեց` այսպես կոչված խաղաղության պայմանագրի առնչությամբ Ադրբեջանը ներկայացրել է իր առաջարկները, իսկ Հայաստանը` իր տեսլականը։ Լավրովը վստահեցրեց` Ռուսաստանը պատրաստ է այդ հարցում մասնակցել որպես միջնորդ, խորհրդատու, աջակցող կողմ։
Sputnik Արմենիա
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-07 17:39
Фракция «Честь имею» Национального собрания представила предложение о выражении недоверия премьер-министру и в качестве кандидата на пост премьер-министра выдвинула члена Совета РПА, руководителя общины Масис Давида Амбарцумяна.
-
2025-06-07 15:17
Турецкая полиция задержала группировку из 20 человек, обвиняемых в краже более 1,1 миллиарда турецких лир (29 миллионов долларов) со счетов иностранных туристов, отдыхавших на турецких курортах, передает госагентство Anadolu.
-
2025-06-07 15:14
Более 14 тыс человек пострадали в первый день Курбан-байрама, получив ранения во время закалывания жертвенных животных, сообщил в X министр здравоохранения страны Кемаль Мемишоглу.
-
2025-06-07 15:13
Кандидат в премьер-министры от фракции Национального собрания «Честь имею» Давид Амбарцумян пишет: