Օրական քանի՞ կորուստ է ունենում Ուկրաինան. նախարարը թվեր է ներկայացրել
Ուկրաինայի զինված ուժերն օրական հարյուրավոր սպանվածներ և 500 վիրավոր են ունենում: Ինչպես հայտնում է ՌԻԱ Նովոստին, այս տվյալները հրապարակել է Ուկրաինայի պաշտպանության նախարար Ալեքսեյ Ռեզնիկովը։
Ճակատում ստեղծված իրավիճակը նա «բարդ» է որակել։
Ավելի վաղ Դոնբասում Ուկրաինայի զինված ուժերի աղետալի վիճակը հաստատել էր ամերիկյան հետախուզությունը` հայտնելով, որ ուկրաինացի զինվորականները մեծ կորուստներ են կրում, գրոհայինները լքում են իրենց դիրքերը կամ հանձնվում։
ԱՄՆ-ի տեղեկություններով` ռուսական բանակը քսանապատիկ առավելություն ունի հրետանու և բազմակի արձակման հրթիռային համակարգերի քանակով։ Իրավիճակը բարդացնում է նաև այն հանգամանքը, որ Դոնբասում ուկրաինական խմբավորումների զինամթերքը սպառվում է։
Ուկրաինական բանակը կորուստներ է կրում ոչ միայն Դոնբասում, այլև Նիկոլաևի շրջանում։ Այս տեղեկությունները հաստատել է Գերագույն ռադայի պատգամավոր Ռոման Կոստենկոն։ Ըստ նրա՝ Ուկրաինայի զինված ուժերին մեծ կորուստներ է պատճառում հեռահար հրետանին։
Sputnik Արմենիա
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-07 09:55
В Армении агрессивная налоговая политика никак не согласуется со стагнирующей экономикой страны. Такую точку зрения в беседе со Sputnik Армения выразил бывший председатель Комитета по госдоходам Давид Ананян.
-
2025-06-07 09:40
Интервью с представителем интересов армянских пленных в ЕСПЧ, адвокатом Сирануш Саакян.
-
2025-06-07 09:35
Интервью с экспертом по военно-политическим вопросам, доктором политических наук Михаилом Александровым.
-
2025-06-07 09:09
Первый на Южном Кавказе железнодорожный контейнерный терминал "Тбилиси драй (сухой) порт" открыт в соседней Грузии, хотя он и уступает по техническим мощностям проекту в армянском Гюмри. Что стало с армянским проектом "сухой порт", мы поинтересовались у бизнесмена и бывшего советника министра экономики Армении Шарля Маласа и выяснили, что проект "заморожен". Как все начиналось