Իսրայելի ԱԳՆ․ Մեր քաղաքացիներին կոչ ենք անում զերծ մնալ Թուրքիա մեկնելուց
Իսրայելն իր քաղաքացիներին կոչ է անում զերծ մնալ Թուրքիա այցելություններից, եթե դա կենսական անհրաժեշտություն չէ։ Այս մասին, ինչպես փոխանցում է ՌԻԱ Նովոստին, Իսրայելի արտգործնախարար Յաիր Լապիդը հայտարարել է «Եշ Ատիդ» խորհրդարանական խմբակցության նիստում։
«Թուրքիայում վերջին շաբաթների իրադարձություններից և Ստամբուլ հանգստանալու մեկնած իսրայելցիների դեմ իրանական ահաբեկչության մի շարք փորձերից հետո իսրայելցիներին կոչ ենք անում չգնալ Ստամբուլ, և եթե կենսական անհրաժեշտություն չունեք, առհասարակ Թուրքիա չթռչել։ Եթե արդեն գտնվում եք Ստամբուլում, հնարավորինս արագ վերադարձեք Իսրայել»,- ասել է Լապիդը։
ԱԳՆ ղեկավարը պնդում է, որ արձակուրդ մեկնած իսրայելցիների դեմ ահաբեկչական գործողություններ են նախապատրաստվել։
«Դա կարող է տեղի ունենալ յուրաքանչյուրի հետ։ Իրական և անմիջական վտանգ է։ Եթե դուք թռիչք եք ծրագրել դեպի Ստամբուլ, չեղարկե՛ք։ Ոչ մի արձակուրդ ձեր կյանքը և ձեր մտերիմների կյանքը չարժե։ Մենք մշտապես թարմացնում ենք հրահանգները` իրավիճակի գնահատմանը համապատասխան»,- ասել է նախարարը։
Լապիդը Թուրքիայի կառավարությանը նաև շնորհակալություն է հայտնել այն ջանքերի համար, որոնք վերջինս գործադրում է Իսրայելի քաղաքացիների կյանքը պաշտպանելու համար։
Հիշեցնենք, որ մայիսի 22-ին Իրանի ԶՈւ էլիտար ստորաբաժանման սպային գնդակահարել էին Թեհրանի կենտրոնում։ Դրանից հետո Իսրայելի իշխանությունները ԱՄՆ-ին տեղեկացրել էին իրանական բանակի բարձրաստիճան սպայի ոչնչացման մասին։ Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը գնդապետի սպանությունը ահաբեկչություն էր որակել և կոշտ պատասխան խոստացել։
Sputnik Արմենիա
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-05-21 19:34
В МВД Армении заявили, что в ходе акций протеста у здания МИД Армении никто не задержан. Об этом в ведомстве сообщили корреспонденту Armenia Today.
-
2025-05-21 19:33
По поручению министра внутренних дел Арпине Саркисян работы по поиску двухлетнего ребенка в Мармарике будут продолжаться. Министр внутренних дел Арпине Саркисян рассказала «Арменпресс» о печальном случае исчезновения двухлетнего Тиграна Петросяна в Мармарике.
-
2025-05-21 18:59
Армения претендует на проведение у себя в следующем году саммита европейского политического сообщества, аналогичного недавнему мероприятию в Тиране.
-
2025-05-21 18:57
В ходе расследования уголовного дела Антикоррупционным комитетом РА установлено, что в июне 2023 года между Министерством обороны РА и подрядной организацией был заключен договор государственной закупки для выполнения строительных работ в N-ской воинской части Министерства обороны РА, в рамках которого строительные работы были выполнены не в полном объеме, а для некоторых работ были использованы некачественные материалы, стоимость которых в 3 раза ниже запланированной.