Արցախի ԱԺ փոխնախագահ․ Պետք է բացառվի Արցախն Ադրբեջանի կազմում դիտարկելու տարբերակը
Արցախի կարգավիճակի վերաբերյալ մեր դիրքորոշումը՝ այն, որ Արցախի ապագան անհնար է պատկերացնել Ադրբեջանի կազմում, բազմիցս արտահայտել ենք տարբեր հարթակներում։ Այդ մասին «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասաց Արցախի ԱԺ փոխնախագահ Գագիկ Բաղունցը՝ արձագանքելով Նիկոլ Փաշինյանի՝ հունիսի 15-ին Աժ-ի ամբիոնից հնչեցրած այն հայտարարությանը, թե Արցախի ցանկացած կարգավիճակ, որը կապահովի ԼՂ բնակչության անվտանգությունը, պետք է մեզ համար լուծում համարվի։
«Թե՛ ԱԺ խմբակցությունների մակարդակով, թե՛ Ազգային ժողովի հայտարարությամբ, թե տարբեր քաղաքական գործիչների կողմից հստակ հայտարարվել է, որ Արցախը ոչ մի պարագայում չի կարող լինել Ադրբեջանի կազմում, հակառակ դեպքում՝ Արցախի բնակչությունն, ուղղակի, կցեղասպանվի կամ էլ շատ կարճ ժամանակահատվածում Արցախն ամբողջությամբ կհայաթափվի»,-շեշտեց Բաղունցը։
Արցախի ԱԺ փոխնախագահի համոզմամբ՝ անկախ նրանից, թե բանակցային գործընթացում ինչ քննարկումներ կլինեն, վերջնարդյունքում պետք է բացառվի Արցախն Ադրբեջանի կազմում դիտարկելու տարբերակը։
Աշխարհում և տարածաշրջանում տեղի ունեցող զարգացումների ֆոնին՝ ռազմավարական ու մարտավարական փոփոխությունների հնարավորությունն Արցախի ԱԺ փոխնախագահը չբացառեց, բայց կրկին անգամ շեշտեց՝ Ադրբեջանի կազմում Արցախի որևէ կարգավիճակ քննարկման ենթակա չէ։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-16 05:09
В первую очередь мы должны констатировать, что Азербайджану удалось создать международный консенсус по так называемому «Зангезурскому коридору». Об этом в беседе с Новости Армении – NEWS.am заявил научный сотрудник исследовательского центра «АПРИ Армения» востоковед Сергей МЕЛКОНЯН.
-
2025-07-16 05:00
Политическая сила бизнесмена Самвела Карапетяна может мобилизовать ту часть общества, которая разочарована как в действующей власти, так и в оппозиции. Об этом заявил в интервью Sputnik Армения политтехнолог Виген АКОПЯН.
-
2025-07-15 19:36
Магазины Армении с 1 августа должны будут делать уточнения к цене, пересчитывая ее на килограммы или литры. Об этом заявил Sputnik Армения член Комиссии по конкуренции Армении Тигран Маркосян, комментируя изменения в законе "Об экономической конкуренции", которые вступают в силу с 1 августа.
-
2025-07-15 19:33
Верховная Рада продлила на три месяца – до 5 ноября 2025 года – военное положение и мобилизацию в Украине.