Բայդենը Հայաստանում ԱՄՆ նոր դեսպան է առաջադրել
Ուկրաինայում ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատար Քրիստինա Քվիենը (Kristina Kvien) նախագահ Ջո Բայդենի կողմից առաջադրվել է Հայաստանում ԱՄՆ նոր դեսպանի պաշտոնում։ Այդ մասին հայտնում է Սպիտակ տունը։
Ծնունդով Կալիֆոռնիայից Քրիստինա Քվիենն արհեստավարժ դիվանագետ է: Նա մինչ այս (2019 թվականի մայիսից) եղել է Ուկրաինայում ԱՄՆ-ի դեսպանի ժամանակավոր պաշտոնակատարը:
Ուկրաինայում ԱՄՆ փոխդեսպան Քրիստինա Քվիենը դեսպանի գործառույթները որպես պաշտոնակատար երկրորդ անգամ ստանձնել է 2020 թ. հունվարից մինչև մայիսի վերջ:
Դրանից առաջ` 2016 թվականից մինչև 2019 թվականի ապրիլ, նա զբաղեցրել է Փարիզում ԱՄՆ-ի փոխդեսպանի պաշտոնակատարի, դեսպանատան տնտեսական հարցերով խորհրդականի պաշտոնները:
Բացի այդ, իր դիվանագիտական գործունեության ընթացքում Քրիստինա Քվիենը տարբեր պաշտոններ է զբաղեցրել Թաիլանդի, Մեծ Բրիտանիայի, Ռուսաստանի, ԵՄ-ի, Ֆիլիպինների ամերիկյան դիվանագիտական առաքելություններում:
Հիշեցնենք, որ մինչ այս Հայաստանում ԱՄՆ դեսպանը Լին Թրեյսին էր, որը նշանակվել էր 2019 թվականին։
Sputnik Արմենիա
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-19 15:51
Нижняя палата двухпалатного федерального парламента Бельгии – Палата представителей, единогласно приняла резолюцию «О ситуации в Нагорном Карабахе и необходимости мира на Южном Кавказе».
-
2025-07-19 15:25
Азербайджанская диаспора в Подмосковье, вероятно, будет расформирована – об этом в разговоре с Газетой.Ru сообщил бывший руководитель организации Эльшан Ибрагимов. По его словам, в текущих условиях желающих заниматься деятельностью диаспоры практически не осталось.
-
2025-07-19 15:19
Запад не сможет обеспечить безопасность Армении и дать ей какие-либо гарантии, заявил РИА Новости глава Союза армян России Ара Абрамян.
-
2025-07-19 14:42
Бывший министр иностранных дел Армении Вардан Осканян на своей странице в Facebook прокомментировал последние международные события, связанные с Нагорным Карабахом, а также недавние заявления премьер-министра Никола Пашиняна.