Անտոնիո Գուտերեշ․ Աշխարհը բախվել է սովի աննախադեպ համաշխարհային ճգնաժամի
Այս տարի սովի իրական վտանգ կա, ուրբաթ օրը հայտարարել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը, որը պարենային անվտանգության հարցերով հանդիպման եկած նախարարներին կոչ է արել գործնական քայլեր ձեռնարկել սննդամթերքի շուկաները կայունացնելու և հումքային ապրանքների գների անկայունությունը նվազեցնելու համար, հաղորդում է Reuters-ը։
«Մենք բախվում ենք սովի աննախադեպ համաշխարհային ճգնաժամի»,- ասել է Գուտերեշը տեսակապի միջոցով Բեռլինում կայացած հանդիպմանը: «Ուկրաինայի պատերազմը սրել է տարիներ շարունակ ծագած խնդիրները՝ կլիմայի խախտում, COVID-19 համավարակ, խորապես անհավասար վերականգնում»։
Սոմալիում, Եմենում և Հարավային Սուդանում ավելի քան 460 000 մարդ սովի է մատնված՝ համաձայն Սննդի անվտանգության փուլի ինտեգրված դասակարգման (IPC), որը ՄԱԿ-ի գործակալությունների, տարածաշրջանային մարմինների և օգնության խմբերի կողմից օգտագործվում է պարենային անապահովությունը սահմանելու համար: Սա տարածաշրջանում սով հայտարարելուց առաջ քայլ է։
IPC-ի տվյալներով՝ 34 երկրներում միլիոնավոր մարդիկ սովի շեմին են։
«Իրական վտանգ կա, որ 2022 թվականին մի քանի վայրերում սով կհայտարարվի։ Իսկ 2023 թվականը կարող է ավելի վատ լինել»,- ասել է Գուտերեշը՝ 21-րդ դարում անընդունելի անվանելով զանգվածային սովը։
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարն ասել է, որ «ճգնաժամի արդյունավետ լուծումն անհնար է, քանի դեռ Ուկրաինան և Ռուսաստանը, որոնք արտադրում են ցորենի համաշխարհային արտահանման մոտ 29 տոկոսը, չեն գտնում առևտուրը պատշաճ կերպով վերսկսելու միջոցը»։
News.am
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-14 15:51
Верховный лидер Ирана Али Хаменеи назначил Маджида Мусави командующим военно-космическими силами Корпуса стражей исламской революции Ирана, отвечающими за ракетный потенциал республики.
-
2025-06-14 15:48
Иран официально уведомил Францию, Великобританию и США о том, что он начнет очень масштабные атаки против Израиля, сообщает Telegram-канал Mehr.
-
2025-06-14 15:47
Азербайджан ожидает от Армении конкретных шагов по реализации Зангезурского коридора, который имеет стратегическое значение для всего региона. об этом заявил помощник президента Азербайджана Хикмет Гаджиев, выступая на панельной дискуссии «Средний коридор: новая геополитическая и экономическая линия жизни» в рамках форума GLOBSEC-2025.
-
2025-06-14 15:44
Все представители Ирана, участвовавшие в переговорах с США по ядерной сделке, были убиты в ходе ударов Израиля по иранской территории. Об этом рассказал президент США Дональд Трамп в разговоре с журналисткой CNN Даной Баш.