ՆԻԿՈԼԻ ԱՇԽԱՐՀԱՔԱՂԱՔԱԿԱՆ ԱՎԱՆՏՅՈՒՐԻԶՄԸ ՏԱՆՈՒՄ Է ՆՈՐ ԿՈՐՈՒՍՆՏԵՐԻ
Լավրով-Բայրամով մամլո ասուլիսից ստացա շատ ծանր տպավորություն:
Տարածաշրջանային և գլոբալ զարգացումների հորձանուտում մեզ շարունակում է ղեկավարել Հայաստանի շահերը նենգաբար մսխող և վաճառող վարչախումբը՝ գերագույն կապիտուլյանտի գլխավորությամբ:
Փաստեր, որոնք անհերքելի են:
1. ՌԴ ԱԳ նախարար Լավրովը Բաքվում հայտարարել է, որ պատերազմից հետո իրավիճակ է փոխվել և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների կողմից մշակված «փաստաթղթերը մնացել են հետևում»:
ՍԱԿԱՅՆ:
Պատերազմից կես տարի անց էր, 2021 թվականի ապրիլի 13-ին, երբ համանախագահների տարածած համատեղ հայտարարությունում շեշտվում էր վերջնական համապարփակ և կայուն կարգավորման կարևորությունը՝ «կողմերին հայտնի տարրերի և սկզբունքների հիման վրա»:
2. Լավրովը Բաքվում հայտարարել է, որ «ԵԱՀԿ Մինսկի խմբի գործունեությունը դադարել է» Արևմուտքի նախաձեռնությամբ Ուկրաինայում ռազմական գործողությունների մեկնարկից ի վեր:
ՍԱԿԱՅՆ:
Ուկրաինայում ռազմական գործողությունների մեկնարկից ամիս ու կես անց էր, երբ 2022 թվականի ապրիլի 19-ին ՌԴ նախագահի և ՀՀ «վարչապետի» համատեղ հայտարարության 24-րդ կետով շեշտվում էր ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների «ինստիտուտի փորձի և ներուժի օգտագործման կարևորությունը՝ իր միջազգային մանդատին համահունչ»:
3. Լավրովը Բաքվում չօգտագործեց «Լեռնային Ղարաբաղ» (փոխարենը՝ Ղարաբաղ), «կոնֆլիկտ» (փոխարենը՝ հետկոնֆլիկտային իրավիճակ), «պատերազմ» (փոխարենը` իրադարձություններ) եզրույթները:
ՍԱԿԱՅՆ
Նույն ՌԴ ԱԳ նախարարը 2020 թվականի նոյեմբերի 9-ից հետո դրանք քանիցս օգտագործել է (բազմաթիվ հղումները կգտնենք համացանցում):
Արձանագրում։
Հայկական կողմն այս ընթացքում կրկին մսխել է ռազմավարական դաշնակցի հետ ունեցած քաղաքական համաձայնություններն ու փոխըմբռնումը, չի կապիտալիզացրել դրանք բարձրագույն և բարձր մակարդակներում երկկողմ շփումներում շնորհիվ:
Ըստ ամենայնի, պատճառը կամ Նիկոլի աշխարհաքաղաքական արկածախնդրությունն է, կամ Ալիևի պահանջներն ու մոտեցումները կուրորեն որդեգրելու Նիկոլի անասնական ռեֆլեքսների հասած պարտվողականությունը։
Ահա թե ինչու ենք պնդում, որ Նիկոլը պիտի հեռանա։ Ակնհայտ է, նրա պաշտոնավարման ամեն մի օր նոր կորուստներ և վնասներ է բերում։
Արմեն ԱՇՈՏՅԱՆ, ֆեյսբուքյան էջ
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-07 09:13
Артем Саркисович Саркисян родился в селе Чартар (Мартунинский район НКАО) в 1926 году. С отличием окончил среднюю школу в 1944 г., а потом в 1950 - физико-математический факультет Азербайджанского государственного университета. Далее последовал рывок в научной карьере.
-
2025-06-07 08:44
«Продолжается опасная эскалация в конфликте вокруг Украины. Мир ждет, каким будет ответ России на нападение на ее стратегические аэропорты, - пишет на своей странице в Фейсбук доктор политологии Артур Хачикян. - После своего разговора с Путиным, Трамп заявил, что ответ будет жестким. Снова взорваны железнодорожные пути на территории России. Ведущий эксперт по международным отношениям Джон Миршаймер вчера заявил, что он видит растущую угрозу ядерной войны.
-
2025-06-05 18:29
Однажды будет обнародовано, «дипломаты» каких стран готовили 1 марта, затем эвакуировали с места событий «стрелков» и визжащего из-за убийств на улице Никола, написал на своей странице в ФБ бывший депутат НС, кандидат исторических наук Мигран АКОПЯН. Он уверен, что выяснится также, почему то, что не сработало в 2008 году, получилось в 2018 году… Публикацию полностью приводим ниже.
-
2025-06-05 16:10
Со 2 июня по 2 сентября Ардшинбанк проводит акцию «Cashback всем держателям Mastercard» отмечая лето еще одним приятным и полезным сотрудничеством.