Последние новости

Պուտինը կմասնակցի G20-ի գագաթաժողովին

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն ընդունել է G20-ի գագաթաժողովին մասնակցելու Ինդոնեզիայի հրավերը, սակայն մասնակցության ձևաչափը դեռ ճշտվում է։ Այս մասին լրագրողներին հայտնել է ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը, փոխանցում է ՏԱՍՍ-ը։

«Այո, մենք հաստատել ենք, որ մեր մասնակցությունը նախատեսվում է»,- ասել է նա։ Ընդ որում, նա դժվարացել է ճշգրիտ պատասխանել հարցին՝ Պուտինն անձամբ կմասնակցի, թե՞ կմասնակցի տեսակապի միջոցով։ «Չգիտեմ, նրանք դեռ հրավիրում են ոչ հեռավար ձևաչափով, բայց դեռ շատ ժամանակ կա, հուսով եմ, որ համավարակը թույլ կտա այդ կարևոր ֆորումը դեմ առ դեմ անցկացնել, բայց ես պարզապես վախենում եմ կանխատեսել»,- ասել է նա:

News.am

ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ